Լուսանկարը՝draco-argento.livejournal.com 1985 թվականին ամերիկացի գեղանկարչուհի Էլիսոն Բեքդելը իր կոմիքսում պատմեց, թե ինչպես կա րելի է ստուգել ֆիլմը գենդերային տոլերանտության ` հանդուրժողականության տեսանկյունից. 1. Հերոսների մեջ պետք է լինի ամենաքիչը երկու կին, 2. նրանք պետք է խոսեն միմյանց հետ, 3. և ոչ տղամարդու մասին։ Համլետ` Գերտրուդա, նույն ինքը` Օֆելիա, Թոմաս Օստերմայերի ներկայացման մեջ Իրավիճակ. Շեքսպիրի ընթերցողը կնկատի, որ գործող անձանց ցուցակում պահպանվում է խիստ հիերարխիա: Օրինակ, թագավորը միշտ հիշվում է առաջինը, եթե նույնիսկ պիեսում նրա դերը մեծ չէ: Իսկ կանայք կանգնած են այս աստիճանի ամենաներքևում: Գերտրուդային` գլխավոր հերոսի մորը և թագուհուն, մենք հանդիպում ենք ցուցակի ամենավերջում` անանուն դերասաններից հետո: "Համլետում" կա ավելի քան 20 տղամարդ պերսոնաժ և ընդամենը երկու կին` Գերտրուդան և Օֆելիան: Նրանք խոսում են շատ քիչ: Գերմանական ռեժիսուրայի աստղ` Թոմաս Օստերմայերը երկու դերերը տվել է մի դերասանուհու, ընդ որում դրանից տեսքը չի տուժել: Օֆելիայի և Գերտ...
Մարդկության զարգացումը անհնար է առանց իրավահավասարության և կրթվածության