Skip to main content

Posts

Showing posts from April, 2015

2 այլընտրանք` տամպոններին և միջադիրներին

Ստորև մենք ներկայացնում ենք մի քանի ոչ ավանդական իրեր` դաշտանային ցիկլի ժամանակ օգտվելու համար: Դրանք ոչ միայն ավելի մատչելի են, այլ նաև ավելի հաճելի են օգտագործման համար, էկոլոգիապես մաքուր են, քանի որ խոսքը չի գնում միանգամյա օգտագործման իրերի մասին: Դաշտանային անոթ   Օգտագործվում է ներսից, ինչպես տամպոնը, սակայն հավաքում է դաշտանային արտադրությունները, ոչ թե ներծծում դրանք   Պատրատված է բժշկական սիլիկոնից  Հիպոլարեգեն է, չի պարունակում լատեքս, չունի հոտ և ապահով է Մատչելի է, չի աղտոտում շրջակա միջավայրը: Այն կարելի է օգտագործել մինչև 10 տարի Միանգամյա օգտագործման հիգիենիկ պարագաներին փոխարինող առողջ և հիգիենիկ միջոց  է Հեշտ և հարմար է օգտագործել: Դատարկել օրական 2-4 անգամ: Կարելի է օգտվել նաև գիշերը` քնած ժամանակ Անոթի ներքին մակերևույթը հարթ է, ունի տափակ ցուղուն, մաքրությունը կատարվում է շատ հեշտ Կարելի է ստերիլիզացնել եռացող ջրում 2-5 րոպե   Հարմար է բոլոր կանանց համար Կարելի է օգտագործել նախքան սեռական կյանքի սկիզբը , ներարգանդային պարուրակի և հա

Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ տղամարդիկ գնում են դեկրետային արձակուրդի

Շվեդիայում հայրերը, ինչպես և մայրերը, կարող են վերցնել արձակուրդ` երեխաներին խնամելու համար Ժամանակակից համակարգը թույլ է տալիս երկու ծնողներին էլ մնալ տանը` երեխայի հետ, ընդհանուր առմամբ 480 օր Այս ժամկետն ամբողջությամբ կարելի է օգտագործել, եթե այդ օրերից մինիմում 60-նն օգտագործվեն հոր կողմից: Հակառակ դեպքում այդ օրերը պարզապես "վառվում" են Հայրերի մեծամասնությունը նախընտրում են աշխատել  և միան 12 տոոկսն են որոշում այդ արձակուրդը կիսել իրենց կնոջ հետ Լուսանկարիչ Յոհան Բևմանը ստեղծել է լուսանկարների շարք, որոնցում պատկերված են տղամարդիկ , ովքեր օգվել են արձակուրդի վերոնշյալ տեսակից: Մենք հիացած ենք հայրերով, ում համար երեխայի հետ անցկացված ժամանակն ավելի կարևոր է առօրյա իրադարձություններից: Յոհան Էկենգորդ, 38 տարեկան, մենեջեր «Ես սկեցի այս նախագիծը, երբ   տղայիս ծնվելուց հետո, ինքս արձակուրդ էի վերցրել: Իմ համար հեշտ չէր. երեխաներին խնամելու համար ողջ ինֆորմացիան նախատեսված էր մայրերի համար, իսկ հայրերի համար ոչինչ չկար,- պատմում է Յոհանը

10 միֆ աբորտների մասին

Հղիության արհեստական ընդհատումը էթիկական առումով շատ նուրբ հարց է  և միշտ հակասական կարծիքների առիթ է տալիս:  Այս նյութը չի կարելի դիտարկել, որպես քարողչություն այն մասին, որ հղիության արհեստական ընդհատումը հղիությունից պաշտպանվելու լավագույն միջոցն է:   Պարզապես այսօր հասարակության որոշ շրջանակների ձեռնտու է չափազանցնել հ ղիության արհեստական ընդհատումն արգելելու  հարցը բարայական և էթիկական նորմերի տեսանկյունից, որոնց հիման վրա պետք է հասարակության մեջ ձևավորվեն մարդկային հարաբերությունները:  ԶԼՄ-ները անում են ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը սպառողին ներկայացնեն միակողմանիորեն: Եվ շատ հեշտ մոռացվում է, որ հղիության արհեստական ընդհատումը ընտրության իրավունք է, որը պետք է ունենա յուրաքանչյուր կին: Այդ իրավունքը ոչ մի կերպ  չի պատկանում պետությանը, եկեղեցուն, բարոյախոսներին կամ որևէ մեկին:  Այն ժամանակ, երբ պահպանողական  քաղաքական կուսակցությունների անդամները , կրոնական ծայրահեղականները և այլոք անընդհատ պնդում են, որ աբորտը մարդասպանություն է, իրականում հանդիպում են անսովոր իրավիճ

«Կնոջ կերպարը հայաստանյան գովազդում» ուսումնասիրության եզրակացություն

Ամեն տարի աշխարհում միլիարդավոր դոլարներ են ծախսվում գովազդների պատրաստման և տարածման վրա : Գովազդը ոչ միայն օգնում է վաճառել ապրանքներ և ծառայություններ , այլև հզոր գործիք է մարդկանց աշխարհընկալման վրա ազդելու և վերջինս ձևավորելու գործում : Հատկապես հետաքրքրական է ուսումնասիրել , թե ինչ ուղերձներ և պատկերներ են ստեղծում և տարածում գովազդները գենդերային դերերի մասին :  Այս աշխատանքում ներկայացնում ենք հայաստանյան տպագիր և հեռուստատեսային գովազդի մասին իրականացված հետազոտության արդյունքները ` հիմնվելով միջազգային հետազոտության և տարբեր երկրների գովազդներում առկա խնդրահարույց միտումների ուսումնասիրության վրա :52 Աշխատանքի տեսական հատվածում քննարկվում է գովազդի ազդեցությունը ` հիմնվելով գենդերային դերերի և կանանց պատկերման մասին տարբեր հեղինակների աշխատությունների և հետազոտությունների վրա :  Հայտնաբերված հիմնական միտումները վերաբերում են գենդերային դերերի կարծրատիպային պատկերմանը , ինչ