Skip to main content

Ինչու են այդքան չարախոսում սկեսուրների և զոքանչների մասին

լուսանկարը` birth.com.au
Ո՞վ է այս աշխարհում ավելի մեղավոր, քան աղջիկը, որը կար ու չկար։
Հասուն կինը, որը հիմարություն է ունեցել ծնել երեխա, մեծացնել նրան ու տեսնել նրա ամուսնությունը։
Ահա այդ ժամանակ նա դառնում է ամենակարևոր մոնստրը՝ սկեսուր կամ զոքանչ։
Այստեղ ես ցանկանում եմ խոսել իրական մարդկային հարաբերությունների մասին, որ կարող են լինել անչափ բազմազան և պայմանավորված լինել ընտանիքի պատմությամբ, կամ այն մեծաքանակ պատմությունների, որ հետագայում վերածվում են գրքերի: Ես առաջարկում եմ քննարկել ընտանիքի մեծերի ու փոքրերի միջև հարաբերությունների ազգային բաղկացուցչի մասին:
Ահա, խնդրեմ տիպիկ անեկդոտ զոքանչի մասին։
- Ե՞րբ ես հասցրել կատուներին այնքան սիրել, որ արդեն երկու հատ ունես։
-Հենց որ իմացա, որ զոքանչս կատվի մազից ալերգիա ունի:

Համաձայնեք,դժվար է հորինել ավելի ծիծաղելի բան, քան կնոջ մոր մասին չար կատակը։
Անեկդոտները միլիոնավոր են, բայց դրանց բոլորի հիմքում ընկած է ցանկությունը` սահմանափակել կնոջ շփումը իր մոր հետ, կամ դատապարտել նման շփումը: Ի՞նչը կարող է լինել ավելի վիրավորական, քան "Դու քեզ պահում ես մորդ պես" արտահայտությունը: Իսկ ի՞նչ է այն հիշեցնում, արժե խորհել այդ մասին:Հիշեցնում է տանջողի տիպիկ ռազմավարություն, այսինքն` զոհին զրկել սոցիալական հնարավոր շփումներից:
Հայրիշխանությունը չափից դուրս դառնում է հաջողակ , թվացյալ ամենաուժեղ կանացի կապի մեջ սեպ խրելու հարցում` մոր և դստեր հարաբերություններում: Անեկդոտն այսբերգի գագաթն է միայն , քանի որ մոր հետ վիրավորական համեմատությունների ետևում կան շատ տխուր բաներ. Օրինակ՝կանանց մրցակցությունն ընտանիքում, էյջիզմը, լիովին հասկանալի ցանկությունը` չկրկնել մոր ճակատագիրը և շատ ավելի խորը կոլեկտիվ անգիտակից շերտեր, որոնց համար ավելի լավ է դիմել մասնագետներին: Ահավասիկ մեկ օրինակ՝եկեղեցու աստիճանների վրա, որտեղ շուտով սկսվելու է պսակադրությունը, փեսայի մայրը մոտենում է հարսին, գրկում նրան ու ասում.
-Այսուհետև ես ոչ միայն քո սկեսուրն եմ, այլ նաև ընկերը։
Մեկ րոպե անց, հարսին է մոտենում փեսայի հայրն ու շշնջում նրա ականջին.
-Նման "ընկերոջ" հետ թշնամիների կարիք էլ չկա։
Տիպիկ անեկդոտ սկեսուրի մասին ...
Ինձ ավելի շատ դուր եկավ կանանց սոցիալական էջերից մեկում հանդիպած արտահայտությունը.
Ի դեմս մեր ամուսինների մայերի, մենք տեսնում ենք կանացի սեռի դավաճանների։

Ինձ, որպես ապագա- հնարավոր սկեսուրի, շատ հաճելի է:
Գաղտնիք չէ, որ շատ հաճախ ամուսնու մոր հետ հարաբերությունները դառնում են կոնֆլիկտների ամենավատ աղբյուրը, և խորհելով դրա մասին ես նորից տեսնում եմ հայրիշխանության ազդեցության հետքերը: Կանայք միմյանց ընկալում են որպես մրցակիցներ, այնպիսի անգին աղբյուրի համար պայքարում, ինչպիսին տղամարդն է: Ընդ որում, դրա մեջ միշտ առկա է ինցեստի կամ ավելի վատ բանի տհաճ համը: Ավանդույթը սկեսուրին միանգամից դարձնում է անհասանելի էտալոն ու հրեշ:


Ինձ թվումէ , որ այս ողջ ավանդութը արժե քննարկել հենց սեքսիզմի տեսնակյունից, որի անտեսանելի նպատակն է վիրավորել կանանց` կին լինելու համար: 
Աղբյուրը`feministki.livejournal.com

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...