Skip to main content

Posts

Showing posts from February, 2014

Շպարը դիմակ է, որը ծածկում է Ձեր իրական գեղեցիկ դեմքը

Ինչքան գեղեցիկ են ներկված եղունգները գունավոր նախշերով, ինչքան գեղեցիկ են բազմազան կանացի սանրվածքները և գունավոր մազերը, ինչքան գեղեցիկ են շպարված կանայք, դրանում իհարկե ոչ մի կասկած։ Բայց շպարվելը ընտրություն է այդպես չէ՞։ Ինչ՞ու են շատ կանայք անում դա ստիպված, ինչո՞ւ է շպարը դարձել ընտրությունից ՝ պարտադրություն։ Եթե ինչ որ մեկը շպար չի օգտագործում նրան հաստատ օրվա մեջ կգտնվի մեկը ով կասի՝ "Հոգնած տեսք ունես։" կամ "Հիվանդ ե՞ս, լավ չես զգու՞մ"։ Բայց ընդհանրապես ինչո՞ւ են կանայք օգտագործում իրենց բնատուր գեղեցկությունից դուրս այլ պարագաներ՝ դա սիգնալ է այն մասին, որ ուզում ես ինքնահաստատվել, լինել սիրված կամ որ քեզ նայեն և ասեն "Ի՜նչ սիրուն ես"։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ բոլորս էլ ուզում ենք լինել սիրված և ընդունված հասարակության կողմից, բայց դա արդեն դառնում է շատ վատ բան երբ դու նայում ես հայելու մեջ և չես հավանում քո արտացոլանքը։ Իսկ ինչպե՞ս անել, որ կանայք համ լավ զգան համ սիրված և ընդունված լինեն ուրիշ կանանց և հասարակության կողմից։

Կնոջ կերպարը մեդիայում

« Հայ կանանց 63% – ն ափսոսում է, որ տղամարդ չի ծնվել»: Այդ մասին են վկայում «Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» սոցիոլոգիական հարցման արդյունքները: Մարդիկ չեն զգում, բայց մեդիան է իրենց փոխարեն որոշում, թե ինչ մտածեն, ինչ անեն, ինչպիսին լինեն, ինչը պաշտեն ու ատեն, ինչի ձգտեն։ Այն ձեւավորում է հասարակության խաղի կանոնները։ Մեդիան մեսիջ է, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Վերջիվերջո, մարդը դառնում է այն, ինչ ամեն օր տեսնում է։ Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի հայաստանյան գրասենյակի (CRRC – Armenia )  կատարած «Հայաստանի ԶԼՄ-ների մասին 2011 թ. հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության» համաձայն՝ հայաստանցիների 81%-ն ամեն օր հեռուստացույցի առջեւ միջինը երեք ժամ է անցկացնում։ 33%-ի համար հեռուստատեսությունը ժամանցի հիմնական միջոցն է, որը օրական 7-12 ժամ է խլում։ Հայկական սերիալներ դիտում է Հայաստանի բնաչության 80%-ը։ Հեռուստաընկերությունները չեն հապաղում հեռուստադիտողին «ուրախացնել» նորանոր օճառային օպերաներով։ Ամեն հերթական սերիալ նախորդից ավելի շատ դաժան տեսարանն

Մի քանի պատճառ թե ինչու է աբորտ անելը կնոջ իրավունքը

Աբորտների դեմ օրենքները չեն կանգնեցնում կանանց աբորտ անելուց, դրանք պարզապես դարձնում են ավելի անապահով և վտանգավոր կնոջ առողջության համար։ Կանանց թիվը որոնք աբորտ են անում կախված չէ աբորտն արգելով օրենքների հետ, այլ դա բացարձակաես կնոջ սոցիալականացման, ինքնազգացողության և իր որոշման հետ։ Միակ բանը որ փոխվում է դա կանանց մահացության քանակն է բարձրանում։ Ամեն տարի ամբողջ աշխարհում 150,000-ից ավելի կին մահանում է անհաջող աբորտներից, որոնք կատարվել են կասկածելի ոչ բժշկական միջամտությունից։ Եթե մարդիկ իսկապես ցանկանում են դադարեցնել աբորտները ապա նրանք կդիմեին այն միջոցներին որոնք իսկապես "գործում են"։ Զարմանալիորեն զավեշտալի է որ այն կառույցները և մարդիկ ովքեր դեմ են աբորտներին դեմ են նաև հակաբեղմնավորիչ միջոցներին, սեռական դաստիարակությանը, որը ներառում է սեռական հաաբերությունների մասին տեղեկացվածություն, սեռավարակներից և անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցներին և այլն։ Այս ոչ լոգիկ մոտեցումը բերում է պարադոքսի, որը նշանակում է որ ոչ սեքսի և հակաբեղմնավորիչների մասին