Skip to main content

Սեռի տնտեսություն. սարսափելի ճշմարտություն. Մաս 1

Բայց չի լինի մեզ համար ոչ ազատություն, ոչ հանգիստ, քանի դեռ մենք, կանայք, ազատ չլինենք սահմանելու  մեր անձեռնմխելիությունն ու մեր մարմնի սահմանները, ինչպես նաև այն, թե ինչ անենք դրանց հետ: Այսինքն` քանի դեռ մենք չունենանք վերարտադրության ազատություն և վերջ չդրվի սեռական բռնությանը-հանցագործություններին, որ իրականցնում են տղամարդիկ մեր նկատմամբ

 Սա Harper & Row հրատարակությունում  կանանց ներկայությամբ ելույթի տեքստն է: Հրատարակություն, որը լույս ընծայեց «Մեր արյունը» գիրքը: Այս ելույթը հիշատակվում է «Մեր արյունը»  գրքի նախաբանում: Կոստյումով տղամարդիկ արեցին համապաստախան նշումներ և իմ երգը երգված էր: Ավելի ուշ, Ms ամսագիրը հրապարակեց «խմբագրված» տարբերակը: Սա տեքստի օրիգինալն է: Ես շատ ուրախացա, երբ Harper & Row-ի աշխատակցուհիները հրավիրեցին ինձ ելույթ ունենալ կին աշխատավորների օրվան նվիրված միջոցառման ընթացքում: Harper & Row-ն այն ժամանակ Նյու Յորքում գործող միակ հրատարակությունն էր, որտեղ կար ոչ միայն արհմիություն, այլ նաև կանանց խումբ:
  Հրատարակչության բնագավառում աշխատողների մեծամասնությունը կանայք են, ովքեր աշխատում են ցածր աշխատավարձով և զրկված են ազդեցությունից: Հրատարակիչներ, ովքեր պոռնոգրաֆիա արտադրողների խոսքի ազատությունը պաշտպանելու համար զինվել են բազմաթիվ իրավաբաններով ու փողերով: Նրանք իրենց աշխատակիցներին թույլ  չեն տալիս համախմբվել ոչ որպես աշխատակիցներ,  ոչ որպես կանայք: Նրանք նաև ոչ մի ուշադրություն չեն դարձնում բավարար գումար ստանալու գրողների իրավունքին, կամ նրանց ստեղծագործական անկախությանը: Հրատարակչական գործը ԱՄՆ-ում ամենակեղտոտ ոլորտներից է: Այս ելույթոը լսող ցածր վարձատրություն ունեցող խմբագիրների և աշխատալիցների մոտ շատ ընդհանուր բան կար այս ելույթը գրող կնոջ հետ: Այս էսսեն նվիրված է հենց դրան
 Ես շնորհակալ եմ Harper & Row-ի կանանց, որ հրավիրեցին ինձ...

 «Կանայք և էկոնոմիկան» գրքում, որն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին, Շառլոտա  Պերկինս Գիլմանը գրել է. «Մարդու էգը տնտեսապես կախված է արուից: Արուն էգին ապահովում է սնունդով»

 Տղամարդիկ  ապահովում են մեզ սնունդով, լինենք մենք մայրեր, տնային տնտեսուհիներ, անբարոյականներ, արտադրկան աշխատակցուհիներ կամ մասնագետներ: Տղամարդիկ ապահովում են մեզ սնունդով, լինենք մենք հետերոսեքսուալ թե լեսբուհի, հարաբերությունների մեջ խճճված, թե չամուսնանալու երդում տված, անկախ մեր ռասայական, էթնիկ կամ դասակարգային պատկանելիության: 

Տղամարդիկ ապահովում են մեզ սնունդով, անկախ նրանից, մենք աշխատում ենք գումարի թե հաճույքի համար: Տղամարդիկ մեզ ապահովում են սնունդով, անկախ նրանց մենք ապրում ենք կապիտալիստական երկրներում, որտեղ տղամարդիկ են կառավարում արդյունաբերությունը, գյուղատնտեսություն և պետական իշխանությունը, թե սոցիալիստական երկրներում, որտեղ տղամարդիկ են կառավարում արդյունաբերությունը, գյուղատնտեսություն և պետական իշխանությունը: 

Կանայք գիտեն, որ իրենց գոյությունը և բարեկեցությունը ուղղակիորեն բխում է  տղամարդուց, լինեն դրանք հայրեր, ամուսիններ, պոռնիկների այցելուներ, ղեկավարներ, գործատուներ կամ պետական պաշտոնյաներ: Ասում ե ն, որ դեպի տղամարդու սիրտը տանող ճանապարհն ընկած է ստամոքսի միջով, սակայն հենց կանայք պետք է զոհեն իրենց սիրտը` սովամահ չլինելու համար  


Տղամարդկանց իշխանության համակարգում, որը հիմա կործանում է  մեր մոլորակը, կանայք առաջին հերթին դիտվում են  վերարտադրողական հնարավորութունների  տեսանկյունից: Մենք արտադրում ենք երեխաներ: 

Մենք ապրանքի առաջին արտադողն ենք: Ապրանքն այն է, ինչը ստեղծվել է մարդու աշխատանքի արդյունքում:
Երբ մենք ծննդաբերում ենք` դա առաջնային աշխատանք է, իսկ մենք ինքներս` առաջնային աշխատողներ:
 Եվ չնայած իրականում ոչ բոլոր կանայք կարող են երեխա ունենալ, բոլոր կանանց նայում են որպես երեխա ստեղծողի: Ահա թե ինչու են  ֆեմինիստուհիները կանանց սահմանում որպես անձերի դաս, որոնք միավորված են արտադրության //վերարտադրության // նկատմամբ ընդհանուր հետաքրքրությամբ

Մենք աշխատում ենք և արտադրում երեխաների
Նախնական նյութը, որից ձևավորվում են երեխաները, մայրական արյունն ու մարմինն են, նրան սնուցող նյութերը և նրա ֆիզիկական գոյությունը: Էմբրիոնը բառի բուն իմաստով սնվում և ձևավորվում է մոր մարմնից, ինչպես որ եթե  նա օղակներով  կապված լիներ մոր մարմնին ու արյանը:

Երեխայի ծնվելուց հետո, մայրական աշխատանքի այդ արդյունքը, որը ստեղծվել է նրա մարմնի նախնական նյութից, այլևս նրան չի պատկնաում: Նա պատկանում է  տղամարդուն: Նա պատկանում է նրան, ով չի ստեղծել և չէր կարող ստեղծել իրեն: Այդ իշխանությունը որոշված է օրենքով, թեոլոգիայով և ժողովրդական ավանդույթներով: Այն կարգավորվում է  պետության կողմից, լուսավորվում   մշակույթով, փիլիսոփայությամբ և հավանության է արժանանում   քաղաքական ցանկացած գաղափարների հետևող տղամարդկանց կողմից: Երեխան, որը չի պատկանում տղամարդուն, չունի քաղաքացիական գոյության իրավունք:



Աշխատող և արտադրող կնոջ և արդյունքի վրա իշխող տղամարդու միջև հարաբերությունները հանդիսանում են միաժամանակ և' սեքսուալ և' տնտեսական:

 Վերարտադրության մեջ սեռը և էկոնոմիկան անբաժանելի են իրարից: Կանացի ֆիզիկական էությունը որոշվում է նրա սեռային բնութագրով- վերարտադրելու ունակությամբ: Տղամարդը յուրացնում է մարմինը, որն իրեն չի պատկանում, ցանում է իր այսպես ասած սերմը, հավաքում բերքը: Այսինքն` գաղութացնում է կնոջ մարմինը, խլում դրա բնական ռեսուրսները, կառավարում է այն, օգտագործում և սպառում ինչպես որ կարող է: 

Բացի այդ, տղամարդն այդ մարմինը զրկում է ազատությունից ու ինքնակայացումից, որպեսզի ունենա հնարավորություն` հետագայում նույնպես թալանել այն, երբ որ ցանկանա: Տղամարդը շարունակում է  իր ճանապարհը` գրավելու այլ հողեր, որոնք նրան թվում են ավելի կանաչ ու գրավիչ: Ռադիկալ ֆեմինիստուհիներն  այս բացառապես տղամարդկային պահվածքն անվանում են «ֆալոսային իմպերիալիզմ» և դրանում տեսնոմ են իմպերիալիզմի մյուս տեսակների հիմքերը: 
Զուգավորումը միջոց է, որի օգնությամբ արուն գրավում է  էգին, ակախ նրանից,   վերջնական նպատակը համարվում է բազմացումը թե` ոչ: Զուգավորումը հաստատում է ամուսնության իսկությունը և թե ամուսնության մեջ, թե դրանից դուրս, համարվում է տիրելու ակտ:


Սեփականատերը նա է, ով ունի ֆալոս: Սեփականությունը նա է, ով այն չունի:  Ե'վ կապիտալիստական և' սոցիալիստական երկրներում,  հասարակությունը /ներառյալ նաև Չինաստանում/, կազմակերպված է այնպես, որպեսզի հնարավոր լինի ապահովել գոնե մեկ կնոջ տիրելու և նրա հետ սեքս ունենալու յուրքանչյուր տղամարդու իրավունքը: 
Զուգավորման ինչպես և վերարտադրության մեջ, սեռը և էկոնոմիկան անքակտելիկապի մեջ են: Տղամարդկային իշխանության մշակութի մեջ կանայք դիտվում են որպես մարմին և կինը դիտվումէ հենց որպես սեքս:  

Տղամարդը կարող է գողանալ այն/բռնաբարություն/, համոզել կնոջը ինքնակամ տալ այն /գայթակղում/, վարձել այն/պոռնիկներ/, երկար ժամանակով վարձակալել //ամուսնությունն ԱՄՆ-ում//, կամ ուղիղ կերպով տիրել նրան /ամուսնությունը հասարակությունների մեծ մասում//: Տղամարդը վերոնշյալ գործողություններից որևէ մեկը կամ բոլորը կարող է կրկնել նորից ու նորից:



Ինչպես գրում էին Ֆիլլիս Չեսթերը և Էմիլի Ջեյն Գուդմանը «Կանաք, փողեր և իժխանություն» գրքում.
«Սա հին դրամա է, փողերի կախարդական կարողություն- կնոջ առևտուրը... Լինել գնված, հատկապես բարձր գնով և ողջ կյանքում, այն միջոցն է որի օգնությամբ կանայք իմանում են իրենց արժեքը »
Բռնաբարությունը զրկում է կնոջը ցանկացած արժեքից: Բռնաբարությունը նշանակում է, որ կոնկրետ զոհը կամ ընդհանրապես բոլոր կանայք, չունեն արժանապատվություն, ինքնատիպություն, ուժ և  ավտանգություն:  Բռնաբարությունը նշանակում է, որ կոնկրետ զոհը կամ բոլոր կանայք ընդհանրապես, կարող է են փոխարինվել իրարով. «մթության մեջ բոլորը միանման են»

Բռնաբարությոնը նշանակում է, որ ցանկացած կին, ինչ էլ որ ինքն իր մասին մտածի, բերվում է համընդհանուր նշանակության-«անվճար անցք», որը գոյություն ունի միայն նրա համար, որպեսզի այն օգտագործեն:
Շատ հաճախ, գայթակղությունը քիչ բանով է տարբերվում բռնաբարությունից: Գայթակղության ժամանակ, բռնություն գործադրողը պարզապես գնում է մեկ շիշ գինի:  Կնոջը սեքսուալ կապիտուլյացիայի դրդելու համար, նրա վրա ծախսվում է  որոշակի գոմար, չնայած գայթակղության ժամանակ նույնպես օգտագործվում են ստիպողականության տարբեր տեսակներ, որոնք երախշավորում են, որ գումարի և ժամանակի վատնումն անարդյունք չեն լինի: Շատ հաճախ, կնոջ համար գայթակղությունը նշանակում է, որ նա գոնե ինչ որ արժեք ունի, քանի որ նրա արժեքը //կնոջ միակ իրական արժեքը իշխող  տղամարդկային հասարակության մեջ// կարող է չափվել գինով, սնունդով կամ ուշադրության այլ նյութական նշաններով:  
Պոռնկության ժամանակ կնոջ սեռական ծառայությունները վճարվոմ են բացեիբաց: 

Հայրիշխանական համակարգերում, //բացառությամբ մի շարք սոցիալիստական երկրների, որտեղ արվել է ամեն ինչ`կանանց սեռական շահագործմանը վերջ տալու համար//, պոռնկությունը միակ մասնագիտությունն է, որն իսկապես բաց է կանանց համար: Ամենաաշխատասեր պոռնիկներն իրականում աշխատում են մեծ գումարներ//համեմատած այն գումարների հետ, որ ստանում են այլ մասնագիտությոնների տեր կանայք/, սակայն դա նրանց հնարավորություն չի տալիս փոխել իրենց գործունեոթյան տեսակը և դառնալ ձեռներեցներ կամ օրինակ հիմնել համալսարան: Դրա փոխարեն տղամարդիկ վերցնում  են այդ գումարները, քանի որ հենց տղամարդիկ են հսկում պոռնկությունը և դրանից ստանում շահույթներ: Եվ հենց դրա համար էլ նրանք անում են ամեն ինչ, որ պոռնկությունը լինի մնայուն: Պոռնիկների  գումարները յուրացնող տղամարդիկ կավատներն են, դրամաշորթները, իրավաբանները, ոստիկանները և այլն: 


Եվ քանի որ նրանք տղամարդ են, ոչ թե կին, նրանցից յուրաքանչյուրն ունի հնարավորություն` այդ գումարը վերածել ավելի շատ գումարի, սոցիալական ստատուսի և ազդեցության: Իսկ անբարոյական կինը պիտակավորվում է «Պ» տառով-պոռնիկի նշանով:Հասարակությոնը վտարում է նրան որպես պոռնիկի, իսկ որպես պոռնիկ նա սկսոմ է  ապրել մի աշխարհոմ, որտեղ գործում է կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերն ու կավատների դաժանությունը: Պոռնիկի ամենացածր ստատուսը նրա համար հանդիսանում է պատիժ այն բանի համար, որ նա ընդհանրապես համարձակվել է գումար աշխատել: Նրա  նկատմամբ կիրառվող բռնությունը նրան թույլ չի տալիս  ձեռք բերած գումարը վերածել սեփական  արժանապատվության և ինքնահաստատման: 

Դա ծառայում է  այն բանի համար, որպեսզի նման կանանց հնրավոր լինի պահել իրենց համար նախատեսված` էգերի տեղում, որպես պարզապես մի  անցք, որը դրված է տղամարդկանց տրամադրության տակ, ովքեր գումարներ են կուտակում  նրա մարմնի հաշվին: Հենց այնպես, ինչպես գրում է Կեյթ Միլլեթը` իր «Պոռնկության հետազոտությունը» և «պոռնիկն անհրաժեշտ է, ոպեսզի մեզ բոլորիս ցույց տան, թե ինչպես է մեր բախտը բերել, որքան բարի են մեր տերերը մեր նկատմամբ և որքան ամեն ինչ կարող էր սարսափելի լինել մեզ համար» հետազոտությոններում: Եվ որպեսզի դասը ավելի պատկերավոր ստացվի, պոռնիկների գումարը չի կարող նրանց բերել սեփական արժանապատվության զգացողություն, հարգանք և իշխանություն:


Շարունակելի...
Երկրորդ մասը շուտով։

Հեղինակ Անդրեա Դվորկին
Աղբյուրը՝ womenation.org

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և