Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա
Մարդկության զարգացումը անհնար է առանց իրավահավասարության և կրթվածության