Skip to main content

Հայրիշխանություն` թակարդ մոխրոտների համար

Լուսանկարը՝img15.deviantart.net
Այս նյութը ես գրեցի այն բանից հետո, երբ ուսումնասիրեցի հասարակության ռեակցիան բժիշկների անկեղծ խոստովանութանն այն մասին, թե ինչպես են իրենք վերաբերվում ծննդատանը երեխաներից հրաժարված կանանց հետ: Ամենից շատ ինձ զայրացրեց այն փաստը, որ նման հայտարարություն էր արել իմ հայրենի քաղաքի ` Տուլայի ծննդատան բժշկուհին: Այդ մասին նա գրել էր բլոգում և պատմել, թե ինչպես են իրենք բոլոր հնարավոր միջոցներով ստորացնում երեխաներից հրաժարվող կանանց: 

Այդ մեթոդների թվում նա նշել էր արյուն վերցնելու ասեղով ծակելը, կոպիտ ու տգեղ կարեր դնելը: Թվում է Հիպոկրատի երդում տված մարդկանց նման վարքը պետք է զայրացներ բոլոր նորմալ մարդկանց: Ինչպիսին որ լինի հիվանդը, ինչ վարք էլ որ նա ցուցաբերի, բժիշկը պետք է նույն կերպ վերաբերվի բոլորին և նույն կերպ բուժի նրանց: 

Բայց ամենից շատ ինձ զայրացրեց այն, որ այդ "բժիշկները" ունեին պաշտպաններ: Համացանցում նույնիսկ քվերակություն անցկացվեց .թե արդյոք բժիշկների վարքը ճիշտ է թե ոչ: Եվ ամենակարևորը այն էր, որ քվեարկողների 49 տոկոսը կողմ էր բժիշկների նման վարքին: Իսկ ամենասարսափելին այն էր, որ գտնվեցին մարդիկ, ովքեր կոչ էին անում բռնի կերպով ստերիլիզացնել նման կանանց: 

Չգիտես ինչու, ոչ մեկի մտքով չանցավ մտածել, թե ինչն է կանանց մղում դիմել նման քայլի: Եվ ինչպես միշտ, ոչ մեկի մտքով չանցավ քննադատել այդ երեխաների հայրերին, ովքեր ինչպես միշտ գործի հետ ոչ մի կապ չունեն:

Նմանատիպ քննարկում ծավալվեց Ֆեյսբուքի էջերից մեկում: Քննարկման ընթացքում շատերը նշում էին, որ այդ կանանց պետք է պատժել, նրանց հետ վերաբերվել հնարավորինս վատ, և որ նրանք լավ վերաբերմունքի արժանի չեն:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երկու օր առաջ նույն խմբում քնարկվում էր մի կնոջ պատմություն, ով չէր ցանկանում ամուսնանալ և երեխա ունենալ: Եվ նրան նույնպես բոլորը քննադատում էին, ասելով թե որքան էգոիստ է նա, հիմար և ընդհանրապես արժանի չէ երկրի վրա ապրելու:

Ստացվում է, որ մի կողմից կինը, որ երեխա է ունեցել և հրաժարվել նրանից, սարսափելի չարիք է: Մյուս կողմից, կինը, ով չի ցանկանում ծննդաբերել, նույնպես չարիք է:

Ստացվում է, որ հայրիշխանության տեսակետից, ցանկացած կին հենց սկզբից վատն է: Իսկ ինչ վերաբերվում է երեխա ծնելուն

1. չայլդֆրին- էգոիստ է, սրիկա, մեղավոր է, որ երկրում ծնելիության աճ չկա և նրան պետք է զրկել թոշակից

2. կինը, որ հրաժարվել է երեխայից- զզվանք է, լիրբ, նրան պետք է ստերիլիզացնել, ուղարկել բանտ



Ինչ վերաբերվումէ սեքսին



1. կինը, ով շատ տղամարդ ունի - լիրբ է, բոզ

2. ասեքսուալ կինը- աննորմալ է, հիվանդ, հրեշ

3. լեսբուհին- այլասերված է, հիվանդ, աննորմալ, որին պետք է բուժել։



Հայրիշխանությունը սահմանում է "լավ աղջկա" կերպարը, որին պետք է ձգտի նմանվել ցանկացած նորմալ կին, որպեսզի հայրիշխանական համակարգի կողմից ստանա "նվեր": Բնականաբար, աղջկան "լավ" որակելու չափանիշները կախված են այն հանգամանքից, թե որքանով է այդ կինը օգտակար տղամարդու համար: Բայց իհարկե "լավ աղջիկ" դառնալ հնարավոր չէ: Ամեն դեպքում կհայտնվեն մարդիկ, ովքեր քեզ կքննադատեն ինչ որ արարքի համար և դու կդառնաս վատը, այսինքն` մշտապես կունենաս մեղքի զգացողություն:

Եթե դու շատ ես գումար աշխատում, դու քեզ մեղավոր կզգաս, որ չես կարողանում շատ ժամանակ տրամադրել ընտանքիդ: Մի անգամ մենք Պսկով քաղաքում անցկացնում էինք սեմինար` մասնաճյուղերի տնօրենների համար, որում ներառված էր նաև հրաշալի մշակութային ծրագիր: Եկատերինբուրգի մասնաճյուղի տնօրենն ամբողջ ճանապարհին ինքն իրեն մեղադրում էր որ չի կարողանա մասնակցել իր աղջկա ավարտական երեկույթին: Ընդ որոմ, մայրը աղջկա համար որպես նվեր գնել էր բնակարան: 

Եթե դու զբաղվում ես ընտանքիով, ապա քեզ մեղավոր կզգաս, որ ոչինչ չես անում /քանի որ ճաշ եփելը, լվացքը և տունը մաքրելը աշխատանք չեն համարվում/ "նստել ես ամուսնուդ վզին", նա աշխատում է, վնասում է իր առողջությունը: Եթե դու երեխային մենակ ես դաստիարակում, ուրեմն դու չես կարողացել պահպանել հարաբերությունները, երեխային որբ ես թողել հոր կենդանության օրոք, վատ ես վերաբերվել ամուսնուդ:

Որքան էլ ուշադրություն դարձնես քո արտաքինին, դու միշտ կլինես ոչ այնքան գեղեցիկ, որպեսզի արժանի լինես լինել երջանիկ: Հայրիշխանական համակարգում դու ոչ մի դեպքում լավը չես լինի: Քանի որ հայրիշխանությանը պետք են ստրկուհիներ, ովքեր պատրաստ կլինեն միշտ ծառայել: Իսկ մեղքի զգացողության միջոցով մանիպուլյացիան լավագույն միջոցն է ստիպել ենթարկվել և ծառայել:

Հայրշխանական համակարգը բաժանում է կանանց, նրանց ստիպում է մրցակցել: Ընդ որում մրցակից է համարվում ոչ թե կոնկրետ ինչ որ կին, որի մոտ կարող է գնալ քո ամուսինը, այլ ցանկացած կին: Կարծես թե քո ամուսինն այնքան հիասքանչ է, որ աշխարհի բոլոր կանայք պատրաստ են նրան գողանալ քեզանից: Եվ ամենից շատ հայրիշխանությունը ստիպում է ատել այն կանանց, ովքեր տարբերվում են այդ համակարգի սահմանած ստանդարտներից: Հայրիշխանական համակարգը մյուս կանանց ստիպում է ատել նրանց, ինչպես որ ծննդատան դեպքում էր:

Այսպիսով, հայրիշխանությունն իրագործում է "բաժանիր, որ տիրես"քաղաքականությունը:

Աղբյուրը՝feministki.livejournal

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և