Skip to main content

Posts

Showing posts from May, 2015

Ինչո՞ւ է «գեղեցկությունը» պարտադրված կանանց համար իսկ ինտելեկտը՝ տղամարդկանց

irishexaminer.com Մարմնի կորեկցիայի բազմատեսակ և հաճախ շատ ցավոտ ու թանկարժեք գործողությունների համար ամենատարածված արդարացումը սա է լինում. "Ցանկանում եմ լինել գեղեցիկ ինքս ինձ համար": Այսպես ասում են նրանք, ովքեր արդեն շատ են ամաչում տղամարդկանց համար համեղ և գրավիչ պատառ լինելու ձգտումից: "Այո, ինձ համար: Եվ բոտոքսն էլ բժիկն է նշանակել": Բնականաբար, միամտության նման պոռթկումներն անմիջապես օդ են ցնդում կասկածանքների և ֆեմինիստների քմծիծաղների ներքո: Եվ պահեստից դուրս է բերվում ''ինքս ինձ համար"արտահայտությունը: Արտաքինի շտկումը շրջապատվում է տարբեր տեսակի նման հիմնավորումներով: Եվ մենք բոլորս ենք լսել դրանց մասին: Դա և' բարձր կրունկների օգուտն է, և' երիտասարդ երևալու անհրաժեշտությունը և' անձնական հիգիենան / օրինակ՝ունքերը պետք է հանել, թե չէ այնտեղ մակաբույծներ կառաջանան/, ինչպես նաև արդեն շատ վայրի մտքեր այն մասին, որ "կինն առանց պարֆյումի..." և այսպես շարունակ: Կարելի՞ է արդյոք, լինել գեղեցիկ ինքդ քեզ համար։ Եվ

Որքան մեծ է աղջիկների գերազանց առաջադիմությունն ուսման մեջ. գիտնականներ

լուսանկարը՝ eingleses.com Աշխարհի մեծ թվով երկրներում աղջիկները միջնակարգ դպրոցներում սովորում են տղաներից ավելի լավ: Աղջիկների կրթական հաջողությունները կախում չունեն սեռերի հավասարությունից, տնտեսական և սոցիալական զարգացումից և ընդհանրապես հասարակության մեջ առկա այլ տեսակի հավասարությունից:  Նման հետևության են հանգել ամերիկացի գիտնականներն , ովքեր ի մի են բերել աշխարհի 74 երկրների մեկուկես միլիոն 15-ամյա դպրոցականների վերաբերյալ տվյալները: Հետազոտությունը ներկայացվել է Intelligence ամսագրում, իսկ Միսսուրիի համալսարանի մամլո հաղորդագրության մեջ դրան կարճ անդրադարձ է կատարվել: Գիտնականներն աշխատել են ՄԱԿ-ի, ինչպես նաև Դպրոցականների Կրթական Հաջողությունների Գնահատման Միջազգային Ծրագրի կողմից տրամադրված տվյալների հետ, որոնք հավաքագրվել են 2000-2010թթ ընթացքում:  Ի տարբերություն նման շատ հետազոտությունների , որոնք կատարվում են միայն մաթեմատիկայի բնագավառում և որտեղ բերվում են տղաների և աղջիկների համեմատական արդյունքները, այս դեպքում գիտնականները հետազոտությունն անցկացր

Պորտուգալի գրաֆիտի անող տարեց կանայք կոտրում են կարծրատիպերը

լուսանկարը՝ facebook.com/Lata65 Գրաֆիտի անող տարեց կանայք Պորտուգալում կորտում են կարծրատիպերը։ LATA 65 կոչվող խումբը գործում է Լիսբոնում և հիասքանչ գրաֆիտի աշխատանքները է անում պատերին գունաովր սփրեյերով։ Նրանք ունեն իրենց ֆեյսբուքյան խումբը և մեծ ուրախությամբ կիսում են փորձառությունը երիտասարդների հետ։ Աղբյուրը՝ boredpanda.com

Հայրը ծեծում էր Սիլվեստեր Ստալոնեին մանուկ հասակում

Հոլիվուդյան աստղ, բոդիբիլդեր Սիլվեստեր Ստալոնեն, ով մեծ ճանաչում է ձեռք բերել ինքնուրույն, առանց ոչ մեկի աջակցության, խոստովանել է, որ ինքը բավականին դաժան մարդ է: Դերասանի խոսքերով, այդքան դաժան ինքը դարձել է իր հոր պատճառով, ով մանկության տարիներին իրեն շատ է ծեծել: Հոր դյուրագրգիռ բնավորության պատճառով Ստալոնեին մայրը բաժանվել է ամուսնուց: Ստալոնեն այդ ժամանակ 10 տարեկան էր: Նշվում է, որ Սիլվեստերը շատ ծանր է տարել ապահարզանը և հոգեբանական ցնցում է ստացել: Աղբյուրը՝ life.panorama.am

Մենք չենք օգտագործում «նորմա» հասկացությունը. շվեդ սեքսոլոգ

Village-ը զրուցել է շվեդ սեքսոլոգ Հանս Օլսսոնի հետ պարզելու համար, թե որքանով են համընկում եվրոպացի և ռուս մասնագետների կարծիքները ՝մարդու սեքսուալությանն առնչվող հարցերում։ Հուլիսին Village-ը հրապարակեց հարցազրույց Եվգենի Կոլգավչուկի հետ ,ով Ռուսաստանի ՚՚ ՚Բժիշկ սեքսոլոգների մասնագիտացված միավորման՚՚ ՚ նախագան է։ Հարցազրուցը բուռն քննարկումների տեղիք տվեց ոչ միայն ընթերցողների ,այլ նաև մասնագետների շրջաններում: Որպեսզի հասկանանք, թե որքանո՞վ է սեքսուալության, համասեռականության և սեքսուալ նորմերի վերաբերյալ ռուս բժիշկների կարծիքն ընդունված, մենք որոշեցինք նույն հարցերն ուղղել շվեդ սեքսոլոգ Հանս Օլսսոնին: Հանս Օլսսոնը Շվեդիայի սեռական կրթության ազգային ասոցիացիայի մասնագետներից է, սեքսոլոգների շվեդական ասոցիացիայի ՝անդամ և զբաղվում է խորհրդատվությամբ շուրջ 15 տարի: Սեռական կրթության մասին -Նախ կցանկանայի ճշտել, թե ինչպե՞ս են Շվեդիայում դառնում սեքսոլոգ։ - Սեքսոլոգիան բժշկության ոլորտ է, գենդերային հետազոտությունների մի մաս, ինչպես նաև՝ անտրոպոլագիայի և սոցիոլոգիայի բաժին:

Ֆաշիզմի տեսություններ․ Իտալական ֆաշիզմ (Սեթոն-Վաթսոն)

1922 թվականին արդեն իշխանության եկած և այլ երկրներում ֆաշիստական շարժումների համար օրինակ դարձած իտալական ֆաշիզմի փորձի հիման վրա կարելի է նկարագրել ֆաշիզմի ծագման, կառուցվածքի և գործառույթի բնորոշ գծերը։ Անգլիացի պատմաբան Սեթոն-Վաթսոնի «Իտալիան՝ լիբերալիզմից դեպի ֆաշիզմ, 1870-1925» (Italy from Liberalism to Fascism 1870-1925)1 ուսումնասիրությունը, չնայած ուղղակիորեն առաջ չի քաշում որևէ տեսություն, սակայն անուղղակիորեն ներկայացնում է նման տեսության սահմանման համար կարևոր մի շարք նախադրյալներ։  Չնայած հետազոտությունը դիմում է պատմագիտական հին գործիքների օգնությանը, արդյունքում կենտրոնանալով քաղաքական իրադարձությունների վրա և միայն որոշ առիթներով անդրադառնալով սոցիալ-տնտեսական հարցերին,2 այդուհանդերձ, այն հանգում է ֆաշիզմի պատճառների և գործառույթների մասին բավականին հստակ պնդումների։ 1․ Իտալական իմպերիալիզմը, ինչպես գերմանականը, գտնվում էր առանձնահատուկ վիճակում, քանի որ ուշացել էր աշխարհի բաժանման գործընթացից․ «ԱՄՆ-ը վերցրել էր Իսպանիայից համաշխարհային տերության դերը, Մեծ Բրիտանի

Նեպալի երկրաշարժից տուժած երեխաները հայտնվել են մարդկանց առևտրով զբաղվողների «թիրախում»

Լուսանկարը՝ Getty Images Հնդկաստանի իշխանությունները հայտնում են, որ վերջին 20 օրվա ընթացքում 26 նեպալցի երեխա են ազատել թրաֆիքինգով զբաղվող անձանց գերությունից, գրում է Daily Mail-ը։ «Մենք ազատել ենք 26 երեխաների և ուղարկել վերականգնողական կենտրոններ»,- The Guardian-ին ասել է Հնդկաստանի Բիհար նահանգի աշխատանքի և սոցիալական հարցերով պաշտոնյա Սանջիվ Կումարը։ Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շատ երեխաներ խոցելի են դարձել մարդկանց առևտրով զբաղվողների կողմից։ Երեխաներից շատերի ծնողները կորցրել են իրենց աշխատանքը, իսկ հանցագործները կարողացել են համոզել հուսահատ ծնողներին, որ երեխաներին կտեղավորեն բարձր վարձատրվող աշխատանքների։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք և կառույցները Նեպալի հասարակությանը թրաֆիքինգի վտանգների մասին իրազեկող արշավներ են սկսել։ Նեպալում տիրող իրավիճակը խոցելի է դարձնում բազմաթիվ կանանց և աղջիկների, ովքեր կարող են ենթարկվել սեռական բռնության, առևանգվել և վաճառվել ստրկության։ Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 մագնիտո

Ի՞նչ անել, որ դաշտանդ չխոչընդոտի քեզ տղամարդ զգալուն

http://thumbs.dreamstime.com/ Շատ տրանսգենդեր տղամարդիկ իրենց անհանգիստ են զգում երբ իրենց մարմնի կենսագործունեությունն այնպես չի ընթանում ինչպես ցանկալի կլիներ:  Այս անհանգստությունը հատկապես ապրում են այն տղամարդիկ, ովքեր չեն հեռացրել իրենց դաշտանի համար պատասխանատու օրգանները կամ հորմոններ չեն ընդունում, ինչը կդադարեցներ ցիկլը: Այնուամենայնիվ, անհանգստանալու կարիք չկա, չէ՞ որ տղամարդ զգալու համար մարմինը քիչ դեր է խաղում:   Ձևացրեք, որ վնասվել եք Այո, կես կատակ-կես լուրջ: Այդքան մի կենտրոնացեք դաշտանի վրա որպես կանացիության խորհրդանիշ: Բոլոր տղամարդիկ էլ արյուն են տեսնում իրենց կյանքի տարբեր փուլերում: Պատկերացրեք, որ վիրավորվել եք` դա պարզապես արյուն է, այնպես ինչպես կքերծվեր մարմնի այլ մաս:  Եթե ցավոտ զգացողություններով է զուգորդվում` դեղեր խմեք Մի արհամարհեք մարմնի պահանջները, եթե այն խնամքի կարիք ունի, խնամեք այն առանց ատելության կամ զզվանքի:  Տամպոններն իսկապես կարող են ամեն ինչ փոխել Եթե այսքան ժամանակ տամպոններից չեք օգտվել, այնպայման փորձեք: Չնայած նրան, որ

Ֆեմինիզմը որպես անարխիզմ. Լին Ֆարոու

studentpulse.com Ֆեմինիզմը գործի է դնում այն, ինչ անարխիզմը քարոզում է: Կարելի է համարձակվել ու պնդել, որ ֆեմինիստները միակ գոյություն ունեցող բողոքող խմբերն են, որոնք ազնվորեն կարող են կոչվել գործող անարխիստներ. նախ, որովհետև կանայք ներդրվում են կոնկրետ նախագծերի մեջ, որոնցից են աբորտի կլինիկաները և աշխատանքին կից մանկապարտեզները, երկրորդ` ապաքաղաքական կանայք հիմնականում հրաժարվում են քաղաքական պայքարի մեջ մտնել աջերի կամ ձախերի, ռեֆորմիզմի կամ հեղափոխության պայմանների ներքո: Սակայն կոնկրետ նախագծերի հանդեպ կանանց մտահոգությունը և նրանց ապաքաղաքական գործունեությունը չափից մեծ սպառնալիք են հանդիսանում թե´ աջերի և թե´ ձախերի համար, և ֆեմինիստական պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են կանանց ուշադրությունը շեղել իրենց առաջնային խնդիրներից, օրենսդրական շերտում զինվորագրելով և կոոպտացիայի ենթարկելով պաշտոնական ու հաստատված կուսակցությունների կողմից, և տեսականորեն՝ ձախերի կողմից: Այս զինվորագրումը հաճախ մեզ հետ է պահել հարցադրումից, թե ո՞րն է ֆեմինիզմի դիրքը: Ո՞րն է փոփոխություն բ

Ամերիկուհի մերկապարուհին դատարանում պաշտպանում է իր իրավունքները

Ամերիկուհի մերկապարուհին դատարանում պաշտպանում է իր իրավունքները, այն բանից հետո, երբ նրան ձերբակալեցին՝ իբր ներքնազգեստը հանրային վայրում ցուցադրելու համար:  Մերկապարուհին որոշում է դատավորին ապացուցել, որ չի խախտել հասարակական կարգը, հնարավորություն տալով նրան դրանում համոզվելու: Աղբյուրը` Վահե Գևորգյան Facebook

Ռուսական ռեստորանում իրեն սեռական ոտնձգության ենթարկած տղամարդուն մատուցողուհին մի լավ պատասխան է տալիս

Ռուսական ռեստորաններից մեկում իրեն սեռական ոտնձգության ենթարկած տղամարդուն մատուցողուհին մի լավ պատասխան է տալիս:  Կինն աշխատանքի ժամանակ մոտենում է սեղանին նստած երկու երիտասարդ տղամարդկանց և մենյուն տալիս նրանց:  Նրանցից մեկը փորձում է փող դնել կնոջ շապիկի տակ, որից վրդովված կինը հրում է տղամարդուն:  Նա ընկնում է աթոռից, սակայն ոտքի կանգնելուց հետո կրկին շարունակում է ոտնձգությունը: Նա ձեռքը դնում է կնոջ հետույքին, որից արդարացիորեն վրդովված կինը հարվածում է նրան ձեռքի մենյուով:  Սովորաբար ոտնձգությունը կամ այլ տեսակի բռնությունը հարցի լուծում չէ, սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ տվյալ կնոջ քայլերը ոչ այլ ինչ էին քան ինքնապաշտպանություն:  Ինքնապաշտպանությունը նման դեպքերում միանգամայն արդարացված է, քանի որ այլ լուծում ֆիզիկական անձեռնամխելիությունը խախտող անձի նկատմամբ գրեթե չկա:  Աղբյուրը` Mashable.com

Կանայք Հայաստանի տնտեսության ու հասարակության սյուներն են. ՀԲ-ի Երևանյան գրասենյակի տնօրեն

http://blogs.worldbank.org/ Համաշխարհային Բանկի  Երևանի գրասենյակի տնօրեն   Լորա Ի. Բեյլի ն կարծիք է հայտնել  ՀՀ-ում տնտեսության զարգացմանը հայ կանանց կապի մասին։  Կիրակի օրը, մարտի 8-ին տոնում ենք Կանանց միջազգային օրը : Հայաստանում օրը տոնական է, և այս տարի հենց այդ օրը լրացավ որպես Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Երևան ժամանելու իմ 5 ամիսը: Ուստի ինձ համար սա հարմար առիթ է կանգ առնել ու մտորել գենդերային մի շարք իրողությունների մասին, որոնք ես տեսնում եմ Հայաստանում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական դինամիկայի վրա դրանց ունեցած ազդեցության մասին: Առաջին բաներից մեկը որ ես նկատեցի տարբեր դիրքի ու մասնագիտության տեր կանանց կողմից դրսևորվող ուժն է ու բազմազանությունը: Ես հանդիպել եմ կիրթ ու արհեստավարժ անձանց, ովքեր բուհերում, պետական հիմնարկներում, նախարարություններում բարդ ու պատասխանատու աշխատանքներ են իրականացնում, տեսել եմ հասարակական կազմակերպությունների ոգեշունչ ղեկավարների, ու գյուղական համայնքների տնային տնտեսությունները գլխավորող կանանց, ովքեր եռա