Skip to main content

Ինչո՞ւ է ինձ կին անհրաժեշտ. Ջուդի Սայֆերս

լուսանկարը՝theconversation.com
Ես պատկանում եմ այն մարդկանց կատեգորիային, որոնց անվանում են ամուսնացած կին: Ես ամուսնացած կին եմ: 

Եվ ես մայր եմ: Վերջերս ամուսնալուծվել եմ, դրանից հետո հայտնվեց իմ նախկին ընկերը: Նա ունի մի երեխա, որը բնականաբար ապրում է իր մոր հետ: Նա փնտրում էր նոր կին: Մի օր երեկոյան, երբ արդուկ էի անում , ես մտածում էի նրա մասին: Հանկարծ ես հասկացա, որ շատ կցանկանայի ինքս կին ունենալ: Ու ինձ հարց տվեցի՝ ինչի՞ համար է ինձ անհրաժեշտ կինը:

Ես շատ կցանկանայի շարունակել ուսումս, որպեսզի լինեի տնտեսապես անկախ,կարողանայի ապահովել ինքս ինձ և անհրաժեշտության դեպքում նաև նրանց, ովքեր ունեն իմ կարիքը: Ակամայից հասկացա ,որ ինձ անհրաժեշտ է կին, որն այդ ընթացքում կաշխատի, քանի դեռ ես շարունակում եմ սովորել ինստիտուտում: Ու քանի դեռ ես սովորում եմ, ինձ անհրաժեշտ է կին, ով հոգ կտանի իմ երեխաների մասին՝ ժամանակին կտանի նրանց ատամնաբույժի և մանկաբույժի մոտ: Նա նաև ուշադիր կլինի, որ ես նույնպես ժամանակին այցելեմ բժիշկներին: Ինձ անհրաժեշտ է կին, ով հոգ կտանի, որ իմ երեխաները ժամանակին սնվեն , լինեն մաքուր ու կոկիկ հագնված:

Ինձ անհրաժեշտ է կին, ով կլվանա և կարդուկի իմ երեխաների շորերը, նրանց կուղեկցի դպրոց, կհետևի, որ նրանք բավականաչափ շփում ունենան իրենց հասակակիցների հետ, կտանի նրանց զբոսայգի, կենդանաբանական այգի և այլ մանկական զվարճալի վայրեր: Ինձ անհրաժեշտ է կին, ով հոգ կտանի, կխնամի երեխաներիս , երբ նրանք հիվանդանան: Կին, ով միշտ պատրաստ կլինի օգնել ինձ այս բոլոր հանգամանքներում, քանի որ ես ծանրաբեռնված կլինեմ իմ դասերով:

Իմ կինը պետք է միաժամանակ անի այնպես , որ երեխաներիս խնամքի պատճառով չկորցնի իր սեփական աշխատանքը: Որովհետև նա կարող է այդպիսով կորցնել իր աշխատավարձի մի մասը, բայց ես կարծում եմ, որ կդիմանամ դրան՝ կբավարարվեմ քչով: Եվ բնականաբար երեխաներիս ծախսերը նույնպես պիտի հոգա կինս, քանի որ նա է մեր միակ աշխատողը:

Ինձ անհրաժեշտ է կին, ով կբավարարի իմ բոլոր ֆիզիկական պահանջներն ու խնամքը: Կին, ով իմ տունը մաքուր կպահի հավաքելով երեխաներիս հետևից, ով մաքուր կպահի նաև իմ հագուստը, կլվանա և կարդուկի այն: Նա պետք է հետևի, որ իմ իրերը միշտ լինեն իրենց տեղերում, որպեսզի ես դրանք գտնեմ ցանկացած պահի։

Ինձ անհրաժեշտ է կին, ով ուտելիք կպատրաստի ու նա անպայման պետք է լինի շատ լավ խոհարար: Ինձ անհրաժեշտ է կին, ով կպլանավորի մեր տան բյուջեն, կանի բոլոր տնտեսական անհրաժեշտ գնումները, սեղան կգցի ու կհավաքի հյուրերի համար, կլվանա ափսեները, քանի դեռ ես ծանրաբեռնված դաս եմ սովորում: Ինձ անհրաժեշտ է կին, ով կխնամի ինձ հիվանդ ժամանակ և կկիսի իմ ցավը, կփարատի իմ հոգեկան վատ վիճակը :

Ինձ ահրաժեշտ է կին, ով միշտ կողքիս կլինի, երբ մեր ընտանիքը մեկնի հանգստանալու, որպեսզի շարունակի հոգ տանել իմ և իմ երեխաների մասին, քանի դեռ ես հանգստանում եմ ու հավաքում եմ ուժերս: Ինձ անհրաժեշտ է կին, ով երբեք չի բողոքի կնոջ պարտականությունները կատարելիս : Ինձ անհրաժեշտ է կին, ով ուշադիր կլսի իմ ուսման հետ կապված բոլոր խնդիրներն ու պահանջները: Նա պետք է նաև կարողանա համակարգչի մեջ փոխանցել ինձ համար անհրաժեշտ դասերիս նյութերը, որոնք ես գրած կլինեմ ձեռագրով:

Ինձ անհրաժեշտ է կին, ով կհոգա իմ սոցիալական կյանքի բոլոր մանրուքների մասին:

Երբ մենք հրավիրված լինենք, ես կցանկանամ, որ կինս պայմանավորվի մեկի հետ, ով այդ երեկո կմնա երեխաների հետ: Երբ իմ ուսման ընթացքում ես հանդիպեմ հետաքրքիր մարդկանց, կինս պետք է պատրաստ լինի տունը հավաքելու, մաքրելու, նախապես հատուկ ուտեստներ պատրաստելու և հյուրասիրելու հյուրերին, երբ մենք քննարկելիս կլինենք ապագայի հետաքրքիր թեմաներ:

Ինձ ահրաժեշտ է կին, ով հոգ կտանի, որպեսզի իմ հյուրերն իրենց հարմարավետ զգան, ով մեզ ժամանկին մոխրաման կբերի, կթարմացնի սեղանը, գինի կլցնի բաժակների մեջ, անհրաժեշտության դեպքում կհավաքի դրանք, սուրճ կմատուցի այնպես, ինչպես հյուրերն են ցանկանում, ժամանակին կհետևի ,որ երեխաները պառկեն քնելու, որպեսզի անտեղի չխանգարեն հյուրերին։ Եվ ինձ անհրաժեշտ է կին, ով կհասկանա, որ մի օր էլ ինքս կարիք ունեմ տանը մնալու, հանգստանալու:

Ինձ անհրաժեշտ է կին, ով կհասկանա իմ սեռական ցանկությունները: Կին, ով կլինի կրքոտ և միշտ պատրաստ է, երբ ես ունեմ ցանկություն : Կին, ով անում է ամեն ինչ, որ ես բավարարվածություն զգամ: Եվ իհարկե, ինձ ահրաժեշտ է կին, ով չի պահանջի սեքս,այն ժամանակ, երբ ես տրամադրություն չունեմ: Ինձ ահրաժեշտ է կին, ով իր վրա կվերցնի անցանկալի հղիությունից պաշտպանվելու ողջ պատասխանատվությունը, քանի որ ես այլևս երեխա ունենալու ցանկություն չունեմ: Ինձ անհրաժեշտ է կին, ով ինձ երբեք չի դավաճանի, որպեսզի իմ ինտելեկտուալ, հանգիստ կյանքը չխաթարվի տեղի ու անտեղի խանդով: Եվ ինձ անհրաժեշտ է այնպիսի կին, ով միաժամանակ հասկանում է, որ իմ սեռական ցանկությունները դուրս են մոնոգամիայի ձանձրալի շրջանակներից: Ու վերջապես, ես պետք է շփվեմ տարբեր մարդկանց հետ:

Եթե ստացվի այնպես, որ ես հանդիպեմ մեկին, ով կլինի իմ կնոջից ավելի լավը ,ես պետք է ունենամ նրան փոխելու ազատություն: Բնականաբար, երբ ես վայելում եմ իմ նոր կյանքը, նախկին կինս պետք է հոգ տանի իմ երեխաների մասին և կրի ողջ պատասխանատվությունը նրանց համար, որպեսզի ես պարտավոր չլինեմ սահմանափակել իմ ազատությունը:

Եվ վերջապես, երբ ես ավարտեմ ուսումս և ընդունվեմ լավ աշխատանքի, իմ կինը պետք է դադարի աշխատել և նստի տանը, որպեսզի իրեն ամբողջությամբ նվիրի կնոջ ազնիվ պարտականություններն իրականացնելուն:

Այսքանից հետո ո՞վ չի ցանկանա կին ունենալ:

Հեղինակ՝ Ջուդի Սայֆերս 
Աղբյուրը՝ feministki.livejournal.com

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և