Լուսանկարը՝draco-argento.livejournal.com |
1. Հերոսների մեջ պետք է լինի ամենաքիչը երկու կին,
2. նրանք պետք է խոսեն միմյանց հետ,
3. և ոչ տղամարդու մասին։
Համլետ` Գերտրուդա, նույն ինքը` Օֆելիա, Թոմաս Օստերմայերի ներկայացման մեջ
Իրավիճակ.
Շեքսպիրի ընթերցողը կնկատի, որ գործող անձանց ցուցակում պահպանվում է խիստ հիերարխիա: Օրինակ, թագավորը միշտ հիշվում է առաջինը, եթե նույնիսկ պիեսում նրա դերը մեծ չէ: Իսկ կանայք կանգնած են այս աստիճանի ամենաներքևում: Գերտրուդային` գլխավոր հերոսի մորը և թագուհուն, մենք հանդիպում ենք ցուցակի ամենավերջում` անանուն դերասաններից հետո: "Համլետում" կա ավելի քան 20 տղամարդ պերսոնաժ և ընդամենը երկու կին` Գերտրուդան և Օֆելիան: Նրանք խոսում են շատ քիչ: Գերմանական ռեժիսուրայի աստղ` Թոմաս Օստերմայերը երկու դերերը տվել է մի դերասանուհու, ընդ որում դրանից տեսքը չի տուժել: Օֆելիայի և Գերտրուդայի առաջին կարճ խոսակցությունը վերաբերում է Համլետին, իսկ երկրորդը`սպանված Պոլոնիային:
Եզրակացություն` համաշխարհային ռեպերտուարի գլխավոր պիեսը չի անցնում Բեկդելի թեստը:
«Խելքից պատուհաս»֊ ում Սոֆիան սպասում է սպիտակ ձիավորին.
Բեմադրությունը` Ռիմաս Տումինասի
Իրավիճակ. Գրիբոյեդովի բազմաբնակիչ կատակերգությունում կան 13 կանացի պերսոնաժներ և բնականաբար, նրանք խոսում են իրար հետ, սակայն, ցավոք սրտի միայն տղամարդկանց մասին: Սոֆիան և նրա ընկերուհին`աղախին Լիզան, խոսում են Չացկու, Մոլչալինի, Ֆամուսովի և Սկալոզուբի մասին: Իսկ բարձրաշխարհիկ կանայք իրար են փոխանցում Սոֆիայի կողմից տարածված բամբասանքը, որի գլխավոր հերոսը նույնպես Չացկին է: Գրիբոյեդովյան տղամարդ հերոսների հետաքրքրության շրջանակներն ավելի լայն են:
Եզրակացություն. «Խելքից պատուհասը» չի անցնում թեստը։
Ալվիս Խորմանիսի «Ռեվիզորը»
Իրավիճակ. Գոգոլի կատակերգության մեջ անուն ունեն միայն երկու կանայք- քաղաքագլխի կինը` Աննա Անդրեևնան և նրա աղջիկը` Մարիա Անտոնովնան: Նկատեք, որ երկուսն էլ ուղիղ կապ ունեն տղամարդ պերսոնաժի հետ: Չնայած նրանք խոսոմ են իրար հետ, սակայն նրանց թեման վերաբերում է միայն Խլեստակովին: Քաղաքում հազվադեպ են հայտնվում նոր մարդիկ և երկու կանայք անհամբեր սպասում են ծանոթության ու անմիջապես սիրահարվում են մեծամիտ ռեվիզորին:
Եզրակացություն. "Ռեվիզորը" տապալվեց թեստը հանձնելուց։
Հենրիետտա Յանկովսկայայի "Ամպրոպը"
Իրավիճակ. Եթե դուք ղեկավարում եք թատրոն, որտեղ կին դերասանուհիները վաղուց դեր չեն ունեցել, ինչը հաճախ է պատահում, անմիջապես բեմադրեք Օստրովսկու դրաման: Այնտեղ կան բազմաթիվ կին պերսոնաժներ. սուրբ-մեղսագործ Կատերինան, ապստամբ Վարվարան, բռնարար սկեսուրը, երկու խելագարներ և ստանդարտ աղախին: Չնայած բեմադրության գլխավոր առանցքը կազմում է Կատերինայի հարաբերությունները տղամարդկանց հետ, կանանց միջև դիալոգները միայն տղամարդկանց չեն վերաբերում: Օրինակ, Կատերինայի հայտնի հարցն այն մասին, թե ինչու մարդիկ չեն թռչում ինչպես թռչունները` ուղղված է մեկ ուրիշ կնոջ:
Եզրակացություն. Պիեսն անցնում է թեստը։
Լի Բրուերի "Տիկնիկային տունը", որտեղ բոլոր տղամարդ հերսներին խաղում են կարճահասակ տղամարդիկ.
Իրավիճակ. Ամենահայտնի ֆեմինիստական պիեսը գրել է դրամատուրգիայի ռեֆորմատոր` Հենրիկ Իբսենը: Գլխավոր հերոսուհին` Նորան, երբեք չի ապրել իր համար։ Ծնված օրից նա կատարել է իր հոր խոնարհ դստեր դերը, այնուհետև` ամուսնու կնոջ: Հասկանալով դա, նա թողնում է ամուսնուն և երեք փոքր երեխաներին, որպեսզի փորձի "դառնալ մարդ": Կարիք չկա այս պիեսը թեստի ենթարկել, սակայն անհրաժեշտության դեպքում մենք կգտնենք գենդերային տոլերանտության ձևական նշաններ: Նորան ունի Քրիստինա անունով ընկերուհի և շրջապատող տղամարդիկ- նրանց խոսակցությունների ոչ միակ թեմաներն են: Օրինակ, պիեսի սկզբում կանայք խոսում են Քրիստինայի ֆինանսական վիճակի մասին:
Եզրակացություն ` բնականաբար, "Տիկնիկային տունն" անցնում է թեստը։
"Ֆրեկեն Ժյուլի" լավագույն ներկայացումը բեմադրել է ֆեմինիստուհի` Կետի Միտչելլը
Իրավիճակ. Ի տարբերություն Իբսենի, իր տարիքով մեծ ժամանակակցի, Ավգուստ Ստրինբերգը հայտնի է ամենակնատյաց պիեսով: "Դեպի տղամարդ տանող ճանապարհին մարդու չձևավորված տեսակ"- այսպես է Ստրինբերգն անվանում կանանց "Ֆրեկեն Ժյուլիի" նախաբանում, ձեռնոց նետելով թափ ստացող ֆեմինիզմին: Լաքեյի վրա սիրահարված կոմսի երես առած աղջկա մասին պատմող կամերային դրամայում կա ընդամենը երեք գործող անձ, որոնց թվում երկու կին` խոհարարուհին և ինքը ֆրեկենը: Երբ Ժյուլին պատրաստվում է փախնել իր սիրեցյալ Ժանի հետ, Քրիստինան ցանկանում է խանգարել նրանց: Այդ պահին նրանք առաջին անգամ քննարկում են ինչ ֊որ թեմա ,բացի Ժանից. բարոյականություն, կրոն և Ժյուլիի պատկերացումներն ապագա կյանքի մասին:
Եզրակացություն. Զարմանալի է, սակայն "Ֆրեկեն Ժյուլին" անցնում է Բեկդելի թեստը:
Անդրեաս Կրիգենբուրգի "Երեք քույրեր"
Իրավիճակ. աշխարհի և բոլոր ժողովուրդների ամենասեքսիտական աֆորիզմը պատկանում է այս պիեսի հերոս` Վասիլի Սոլյոնիին. "Եթե փիլիսոփայում է տղամարդը, դա կլինի ֆիլոսոֆիստիկա կամ սոֆիստիկա: Իսկ եթե փիլիսոփայում է կինը կամ երկու կանայք , դա արդեն կլինի- քաշիր մատս": Եթե Չեխովն այս պիեսը գրեր 85 տարի ուշ, այս աֆորիզմի մեջ կարելի էր գտնել Բեկդելի թեստի դեմ ուղղված քմծիծաղ: Ամեն դեպքում, այս պիեսոմ կա չորս կին գործող անձ`Օլգան, Մաշան, Իրինան և նրանց հարսը` Նատաշան, չհաշված ծեր դայակ Անֆիսային: Նրանք շատ են խոսում իրար հետ և ոչ միայն տղամարդկանց մասին:
Եզրակացություն` "Երեք քույրերն" անցնում է թեստը։
Աղբյուրը՝draco-argento.livejournal.com
Comments
Post a Comment