Skip to main content

Սեքսիզմ. գենդերային բառարան

Խտրականության գաղափարախոսություն և պրակտիկա մարդկանց նկատմամբ, կախված նրանց սեռից,: Այն հիմնված է համոզմունքների կամ կարգավորումների վրա, որոնց համապատասխան, կանանց կամ տղամարդկանց անհիմն ձևով վերագրվում են //կամ մերժվում// կոնկրետ որակներ:

Տերմինն ներդրվել  է 1960-ական թվականներին ԱՄՆում` Կանանց ազատագրման շարժման կողմից: Հատկապես հաճախ այն օգտագործվում է գենդերային ստերեոտիպերի և կանանց նկատմամաբ նախապաշարումների մասին քննարկումներում: Տղամարդիկ նույնպես կարող են լինել սեքսիզմի զոհեր, ինչպես անհատապես,  անպես էլ որպես գենդերային սոցիալկան խումբ: Օրինակ` սեքսիզմն ընկած է միայն տղամարդկանց բանակ զորակոչելու օրենքի հիմքում:
 Ինչպես և ռասիզմը, սեքսիզմը նույնպես ենթադրում է գերազանցություն` ֆիզիկական և ինտելեկտուալ դրսևորումներում, չնայած չեն ներկայացվում համոզիչ ապացույցներ, որ տղամարդիկ ավելի լավ են, քան կանայք և հակառակը: 

Ավանդական փաստարկները, ինչպես օրինակ` կրթության և ստեղծագործելու  հարցում կանանց սահմանափակությունները նշելը, կամ կանանց լոգիկայի ու հոգեբանական անկայունության վերաբերյալ  տարբեր արտահայտությունները,  շարունակում են պահպանվել  հասարակական գիտակցության մեջ` հիմնականում  ԶԼՄ- ների միջոցով:
Ընդ որում, տղամարդկանց գերակայությունը դիտարկվում է որպես բնական, ակնառու, սովորական , մշտական և հետևաբար` արդար երևույթ: Ֆեմինիստուհիների կողմից սեքսիզմ տեևմինի ներդրումը ցույց տվեց աշխարհում կանանց նկատմամբ նման խտրականության բոլոր կողմերը, որը նկատվում է նաև աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների լեզուներոմ: Սեքսիզմի առաջացման որոշ թեորիաներ հիմնվում են սեռերի բիոլոգիական տարբերության վրա:

 Մյուս թեորիաների համապատասխան, սեքսիզմը ավելի շուտ պայմանավորված է հոգեբանությամբ և մշակութային յուրահատկություններով: Սակայն բոլոր ֆեմինիստուհիներն ինչպես նաև աևմտյան տղամարդկային շարժումների մեծ թվով ներկայացուցիչներ համոզված են, որ սեքսիզմի դեմ պետք է պայքարել և արդեն հասունացել են օրենսդրական ռեֆորմներ, ինչպես նաև խոր  փոփոխություններն են իրականացել  թե` միջանձնային հարաբերություններում, թե'  հասարակության գիտակցության մեջ:


Comments