Skip to main content

Posts

Showing posts with the label writing

Դեղին պայուսակն ու լռությունը. Սոնա Աբգարյան

Հարևանս հրավիրեց սուրճ խմելու: Նրա խոշոր, կանաչ աչքերի արտահայտությունը չփոխվեց, երբ ես ներս մտա: Նրա մսոտ, վարդագույն շուրթերը մնացին նույնը, ասիմետրիկ: Հարևանիս անունը ես չգիտեի, չնայած մենք ծանոթացել էինք մի քանի ամիս առաջ: Նա գրկից վայր դրեց իր 2 տարեկան երեխային, ձեռքերով բռնեց շրջազգեստը և արտասանեց. - Գնանք քաղաք, խանութներ, կզբոսնենք, կոֆե կխմենք, կինո կգնանք։ Եթե ուզես: - Բա երեխա՞ն։ - Մամաս կնայի:Ամուսինս էլ գնացել է Ղարաբաղ, վաղը երեկոյան կգա, – շտապեց ավելացնել նա: Ճանապարհին վարորդն անդադար խոսում էր: Առհասարակ այդ վարորդը, ամեն օր, նույն բանն էր պատմում: Ամեն նախադասությունը սկսելով «ես ճիշտ եմ ասում» արտահայտությամբ: Կենտրոնը մարդաշատ էր: Մենք որոշեցինք գնալ խանութ, որտեղ աննակարագրելի զեղչեր էին: Ինչպես միշտ: Ես ուրախ էի, որ հարևանս համարյա չի խոսում, որովհետև չգիտեի, թե ինչ կարելի է խոսել կենցաղով ապրող մարդու հետ` ուտելիքներից, հագուստից ու երեխաներից բացի: Հարևանս գնեց դեղին շոր: Ես նկատել էի, որ նա դեղին շատ է հագնում: Խանութի ա...

Մի օրական առնանդամ. baվakan. գրվածք

Է նպես չի, որ  ուզում եմ տղամարդ լինեմ, ուղղակի մի փոքր գործ կա, որ առնանդամ ունենալը չ է ր խանգարի: Չ է , ինձ ճիշտ հասկացեք,ես չեմ ուզում սեռս փոխեմ, չեմ ուզում  վիրահատվեմ, դեղեր խմեմ:  Չնայած մարդիկ կան տենց են ուզում ու ես հարգում եմ այդ մարդկանց: Պատկերացրեք ինչքան համարձակ պիտի լինես, որ  է դպիսի քայլ անես, կամ  է լ ողղակի ուրիշ ձև չես կարող, կին ես պիտի որպես տղամարդ ապրես այս կյանքում, կամ  է լ տղամարդ ես պիտի որպես կին ապրես: Ռիսկի ես դիմում, ընտանիքդ քեզնից կարողա հրաժարվի, չընդունի, դուրս վռնդի: Ընկերներդ կարողա  է լ հետդ ընկերություն չանեն, բայց դե եթե  է դպիսի ընկերներ պիտի ունենաս` ավելի լավա չունենաս: Իսկ ապագայում, գործի կարողա չընդունեն, փողոցում հետևիցդ վիրավորական արտահայտություններ անեն, կամ ընդհանրապես ծեծեն, հնարավորա սպանեն: Ինչև է , ես չեմ ուզում տղամարդ դառնալ: Ուղղակի ուզում եմ մի օրով առնանդամ ունենամ, որ իմ պլանավորած  գործը այս կատարեմ: Կնստեմ իմ սենյակում ու կսպասեմ, որ առնանդամ աճի ոտքերի...

STANDART. Սոնա Աբգարյան

Դեֆորմացված  դեմքդ  ամեն օր, ամեն ժամ արտաշնչում է վզիս ու դեմքիս, հայրենիք: Մարմինս ցավում է բազմաթիվ վերացական հիվանդություններց: Բժիշկները չգիտեն, նրանք վաղուց գնացել են: Հակաթույն չկա, ես մեռնում եմ կարիճի թույնից, ու ինձ ստիպում են դաշնամուր  նվագել, ամուսնանալ, երեխաներ ունենալ: Ծեր մարդիկ երկար նայում են մի կետի: Նրանց հայացքը չուգունե վարագույրի նման քերում է դեմքիս մկանները: Ես գալարվում եմ ցավից: Հեռուստացույցով Հայաստանի հիմնն է: Ծեր մարդիկ սպասում են իրենց թոշակին, որոշները չեն ձգում, սովից մեռնում են: -Դե, ինչ արած, -ասում է նա, ասում ենք մենք,- կյանքը այդպիսի բան է: Արթնանում եմ գիշերվա կեսին`կրակոցներից: Շները երգելով հաչում են: Նրանք մեռնում են: Հետևող լռության մեջ հիշում եմ կոնսերվատիվ, բթամիտ ազգայնականին, որի համար կենդանի լինելը մեծ պատիվ կլիներ: Նա հրճվում է մարդկային ողբերգություններից և սնվում է արտաթորանքով: Նա խոսում է անցյալից, որովհետև դա նրա ներկան է: Նա թաքցնում է իրական պատճառները  հայրենասիրական տեքստերի մեջ: Այս քաղաքում շատեր...

Ֆեմինիզմը բոլորի համար է․ մեջբերումներ Բել Հուքսից

Շատ մարդիկ չեն կարողացել բավարար չափով մոտենալ ֆոմինիզմին և այն ինչ նրանց հասել է, դա ուրիշների կողմից ձևակերպումներն ու հայացքներն են, դրա պատճառով նրանք մտածում են, որ ֆեմինիզմը մի խումբ զայրացած կանայք են ովքեր ցանկանում են տղամարդու նման լինել։  Նրանք նույնիսկ չեն էլ մտածում, որ ֆեմինիզմը դա կանանց հավասար իրավունքներ ունենալու մասին է։ Նրանք մտածում են, որ ֆեմինիստները ատում են տղամարդկանց և միշտ կատաղած են։ Եթե մենք հնարավորություն ունենանք սահմանել թե ինչ է ֆեմինիզմը ապա այդ դեպքում կշեշտվի, որ ֆեմինիզմը սեքսիզմին,  սեքսիստ ճնշմանը և շահագործմանը վերջ դնելու համար շարժում է, ինչը պարզ կերպով ընդգծում է, որ ֆեմինիզմը տղամարդկանց ատելու մասին չէ։  Այն պարզ կերպով մատնանշում է, որ խնդիրը սեքսիզմն է՝ ոչ թե տղամարդիկ։ Եվ դա օգնում է մտապահել, որ կանայք և տղամարդիկ ծնված օրվանից սոցիալիզացիայի են ենթարկվում ընդունելով սեքսիստ մտքերը և պահվածքը։  Հայրիշխանությանը վերջ դնելու համար, ի դեպ հայրիշխանություն տերմինը ինստիտուցիոնալիզացված սեքսիզմին անվանելու մեկ ա...

«Հայ եմ ես». Սոնա Աբգարյան

ինձ ծեծել են ու դաժանաբար սպանել իմ անուններից մեկն էր Զարուհի Պետրոսյան: ես կամուրջներից նետվում եմ ցած ամեն օր ամեն ժամ: ես թոշակառու եմ առաստաղից կախված: բարձրահարկ շենքի լուսամուտից նետված գործազուրկ գիտնական եմ: հուսահատված պատանի եմ ժավելի սպիրտ խմած: մարտի մեկի զոհ եմ: տուն չվերադարձած զինվոր եմ: տաքսու վարորդ եմ երակներս բացած: բիզնեսմեն եմ ինքս ինձ խփած: երթուղայինում ինֆարկտ ստացած ավտովթարից տուժած բուժում չստացած հազարավոր փուչիկների պայթյունից վառված արտագաղթելու երազանքով ապրող անեծք ու կրակ թափող, ցավից ոռնացող հայ եմ ես: քայլող դիակ եմ ես ցնորված կատաղած ափերս սեղմած բռունցքներ դարձրած ծեծում եմ ամեն օր օդը այս կեղտոտ: Հեղինակ՝ Սոնա Աբգարյան

Զարուհի…

Մի օր ամուսինս հարբած եկավ տուն: Ուշ էր, ժամը երկուսն էր: Ես առաջին անգամ էի նրան այդ վիճակում տեսնում: Նա հազիվ էր ոտքերի վրա կանգնում: Երբ նա ներս մտավ, սկեսուրս հանգիստ նայեց նրան և գնաց քնելու: Ես չգիտեի ինչ՞անել: Նա հազիվ քայլելով գնաց խոհանոց ու կանչեց ինձ, կարմրած աչքերով ինձ էր նայում: Երբ ես վախից մոտեցա նրան ամուսինս արագ հասավ ու բռնեց ուսերիցս ` « Դու իմ կնիկն ես հասկացա՞ր: ինչ ասեմ պիտի անես» բղավեց նա: Ես գլխով արեցի սարսափից: Նա շարունակեց. « խելոք կլինես, թե չէ կսպանեմ որ իմանամ ինձ դավաճանում ես, չեմ նայի որբ ես ինչ ես լսար՞»: Ես ստիպված նորիցգլխով արեցի, չհասկանալով թե ինչն է նրա ասածի պատճառը: Նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա:Ես փորձում էի մտքումս ինձ համոզել, որ նա մի քիչ խմած է ու կանցնի: Բայց ես հազիվ էի շո...

Դերեկ Ուալկոտ. Պոեզիա

Դերեկ Ուալկոտը բրիտանացի 85-ամյա գրող և դրամատուրգ է: Արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի 1992-ին: Նրա աշխատանքները նվիրված են մշակութային բազմազանությանը, պատմությանը և արտահայտվում են վառ պոետիկ տաղանդով:  ժամանակը կգա երբ զվարճանքով ինքդ քեզ կդիմավորես քո դռան մոտ, քո հայելու մեջ և մեկըդ մյուսին կժպտա՝ համեցեք, և կասի՝ արի, նստի այստեղ։ Կեր։ Դու կրկին կսիրես անծանոթին, ով դու էիր։ Գինի տուր նրան։ Հաց տուր նրան։ Վերադարձրու սիրտդ սրտիդ, այն անծանոթին ով քեզ սիրել ա ամբողք քո կյանք, ում անտեսել ես հանուն ուրիշի, ով ճանաչում ա քեզ ամբողք սրտով։ Իջեցրու սիրո նամակները գրադարակից նկարները, հուսահատ գրառումները, կլպի ինքդ քո պատկերը հայելու միջից։ Նստիր։ Քեֆ արա կյանքիդ։ -Դերեկ Ուալկոտ The time will come when, with elation you will greet yourself arriving at your own door, in your own mirror and each will smile at the other's welcome, and say, sit here. Eat. You will love again the stranger who was your self. Give wine. Give bread. Give back your heart to itself,...