Skip to main content

Posts

Showing posts from June, 2015

Փախստական կանանց մասին կարճամետրաժ ֆիլմ

  

ՀԷՑ-ի դեմ բողոքի ակցիային մասնակցող կանանց դրությունն անհանգստացնող է. ակտիվիստներ

լուսանկարը՝euronews.com Ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը Բաղրամյան պողոտայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում: Այն վերաճել էր եռօրյա նստացույցի: Երևանում ցույցին մասնակցել են նաև բազմաթիվ կանայք՝ մեծահասակ, երիտասարդ, ինչպես նաև իրենց երեխաներով։ Շատերին ձերբակալել են։ Armfem-ը խոսել է  ակտիվիստներ՝ Զառա Հովհանիսյանի և Նիկ Հեթուի հետ։  -Զառա, կանայք մասնակցում են ակցիային ու ենթարկվում են բռնությունների ոստիկանների կողմից, կան նաև ձերբակալվածներ. ի՞նչ ես կարծում այդ մասին. facebook, երիտասարդ կնոջ անունը հայտնի չէ -Կանայք մասնակցություն ունեն բողոքի ակցիային։ Հենց հիմա Մասիվի հիվանդանոցում մայր ու դուստր են պառկած՝ վերակենդանացման բաժանմունքում, ու բռնության հետքերով: Աղջկան հետ էր ժպրտել ջրի հզոր շիթը ու մայրը չէր հասցրել տեսնել, թե ինչպես են հիվանդանոց տեղափոխում դստեր

Ինչպիսի՞տեսք ունեն իրականում մոլորակի սուպերմոդել կանայք առանց դիմահարդարման

լուսանկարը՝ kp.ru Այս շաբաթ 41 ամյա Տայրա Բենքսը անսպասելիորեն վախեցրեց բոլորին, ովքեր հավատում էին սուպերմոդելների վերերկրային գեղեցկությանը: Սևամորթ մոդելը Ինստագրամում հրապարակեց առանց դիմահարդարման նկար, ասելով. "Տեսեք ինչպիսին եմ ես իրականում": Նման անկեղծությունը աստղերի մոտ վերջերս մոդայիկ երևույթ է դարձել և մոդելները նույնպես սկսել են նման բաներ անել: Ամսագրերի էջերի գեղեցիկ աղջիկներն իրենց նկարներն առանց դիմահարդարման տեղադրում են համացանցում, հայտնվում են փողոցում առանց կոսմետիկայի և տեսնելով պապարացիներին, այլևս չեն թաքնվում մուգ ակնոցների հետևում: Նրանք գիտեն, որ իրենք ամեն դեպքում հիասքանչ են: Տայրա Բենքս "Ձեզ ծանո՞թ է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ գրում են, որ առանց "ֆիլտրի" նկար են հրապարակել, սակայն դուք հասկանում եք, որ դա իրականություն չէ: Այսօր ես որոշեցի թույլատրել ձեզ իմանալու,թե ինչպիսին եմ ես իրականում: Ես շատ էի ցանկանում "հեռացնել" աչքերիս տակի սև շրջանակները: Բայց ես մտածեցի. "Հեյ, Տա՚յ, ցույց տուր քեզ այնպիսին,

BBC-ն կնկարահանի ֆիլմ` մոլորակի ազդեցիկ կանանց մասին

լուսանկարը՝delfi «Բի-Բի-Սի» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանելու է ֆիլմ` մոլորակի ազդեցիկ կանանց մասին: Ֆիլմում կնակարահանվի Լիտվայի նախագահ` Դալյա Գրիբաուսկայտեն: Այս մասին հաղորդում է Delfi .-ն: Նշվում է, որ ֆիլմի հեղինակները ցանկանում են ցույց տալ կանանց, ովքեր փոխում են աշխարհը: Ֆիլմի համար արդեն պատրաստ են Չիլիի նախագահ` Միշել Բաչելետի, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Մալգոգ Վիլստրեմի, Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ` Կրիստիան Լագարդի և Ավստրալիայի նախկին վարչապետ` Ջուլիա Գիլլարդի մասնակցությամբ նկարահանված տեսարանները: Ֆիլմում կլինեն նաև թենիսիստուհի սերենա Ուիլյամսի, Նոբելյան մրցանակակիր Մալալե Յուսուֆզայի վերաբերյալ տեսարաններ: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է իրականացնել 2016թվին:

ԱՄՆ-ում կին փաստաբանները ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քան տղամարդիկ, չնայած աշխատում են ավելի շատ

լուսանկարը՝ wek.ru Հարվարդի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն և ներկայցրել են արդյունքներ, որոնք վերաբերում են այդ համալսարանն ավարտած ուսանողների կարիերային: Պարզվել է, որ կանայք, ովքեր ընտրել են փաստաբանի մասնագիտությունը, ստանում են ավելի քիչ աշխատավարձ, սակայն աշխատում են իրենց տղամարդ կոլեգաներից ավելի շատ: Արդյունքների համաձայն, ամերիկացի տղամարդ փաստաբանը, միջինում ստանում է տարեկան 115 հազար դոլար աշխատավարձ, իսկ կին փաստաբանը` 85 հազար: Եվ թեև հետազոտությունը վերաբերում է միայն Հարվարդի շրջանավարտներին, սակայն արդյունքները վերաբերում են իրավաբանական մասնագիտություններ ունեցող բոլոր շրջանավարտներին: Հետազոտության տվյալները ներկայացված են Working Mother ամսագրում: Ընդ ուրում, կարիերայի սկզբում կանանց ու տղամարդկանց աշխատավարձը համարյա նույնն է, սակայն տարբերությունը մեծանում է 30 տարեկանում, երբ ընտանեկան հանգամանքներից ելնելով, կանանց կարիերային վերելքը դանդաղում է: Շատ կանայք ամուսնությունից հետո ավարտում են փաստաբանի կարիերան: Մասնագետները սակայն ս

Հնդկաստանում հայրերը սելֆիներ են անում իրենց դուստրերի հետ, աղջիկ երեխաներին պատվելու համար

լուսանկարը՝ The News Minute Հնդկաստանում հայրերը սելֆիներ են անում իրենց դուստրերի հետ, աղջիկ երեխաներին պատվելու համար, քանի որ Հնդկաստանում երկար ժամանակ համարվում է, որ տղա երեխան օրհնություն է իսկ աղջիկ երեխան՝ ոչ։  Հայրերը, ովքեր համաձայն չեն այդ մտքի հետ սկսել են սելֆիներ անել իրենց դուստրերի հետ՝ ցույց տալու համար, որ իրենք դեմ են կանանց նկատմամբ խտրականությանը։  Առաջին սելֆիները սկսել են անել Հարյանա նահանգում, իսկ հետո դրանք սկսել են տարածվել նաև երկրի այլ հատվածներում։ Նախաձեռնության մասնակից Սունիլ Ջագլանը The News Minute-ին ասել է.« Ես վերջին հինգ տարիների ընթացքում փորձում եմ պայքարել աղջիկ նորածինների սպանությունները։ Արդար չէ, որ նորածիններին սպանում են միայն այն պատճառով, որ նրանց սեռը ցանկալի չէ ընտանիքին կամ ադաթներին դեմ է»: Աղբյուր՝  The News Minute

Մեկ հասարակություն ՝ մեկ իրավունք. խտրականության մասին կրթական ֆիլմ

ԵՀՀ պատվերով "Վերսուս" ստուդիայի կողմից նկարահանված և խտրականության արգելմանը նվիրված կրթական ֆիլմ։ Մեկ հասարակություն ՝ մեկ իրավունք: from EPF Armenia on Vimeo .

Գիտության մեջ կանանց «շահերի պաշտպանը»՝ մի քանի բացահայտումների հեղինակ

լուսանկարը՝168.am Այսօր ներկայացնում ենք հայազգի գիտնական, ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Վիրջինիա Զաքյանին (Virginia A. Zakian)։ Վիրջինիա Զաքյանը Փրինսթոնի համալսարանի (Princeton University) Մոլեկուլյար կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսոր է։ Քոռնելի համալսարանում (Cornell University) ստացել է կենսաբանության ոլորտում բակալավրի աստիճան և PhD է ստացել կենսաբանության ոլորտում 1975 թվականին Յելի համալսարանի (Yale University) դոկտոր Ջոզեֆ Գելլի լաբորատորիայում կատարած հետազոտության համար։ 1959թ. իր հետդոկտորական աշխատանքից երեք տարի անց նա սկսել է աշխատեցնել իր սեփական լաբորատորիան Սիեթլի Ֆրեդ Հաթչինսոնի Քաղցկեղի ուսումնասիրության կենտրոնում (Fred Hutchinson Cancer Research Center)։ 1987թ. սկսել է զբաղեցնել պրոֆեսորի պաշտոն։ 1995թ. միացել է Փրինսթոնի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության ֆակուլտետին, որտեղ նրա հետազոտության առարկան քրոմոսոմների կառուցվածքն է և բազմացումը, կենտրոնանալով թելոմերների` քրոմոսոմների վերջույթների վրա։ Իր կարիերայ

Անջելինա Ջոլին կոչ է արել աֆրիկյան երկրներին` պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ

լուսանկարեը՝afrojuju.net Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան` Անջելինա Ջոլին աֆրիկյան երկրների ղեկավարներին հորդորել է պայքարել կանանց նկատմամբ իրագործվող բռնությունների դեմ: "Կանանց դեմ իրականացվող հանցագործությունների համարյա ամբողջությամբ անպատժելիությունը, հատկապես կոնֆլիկտային շրջաններում, նշանակում է, զինված խմբավորումների կողմից որպես զենք ավելի շատ օգտագործվում է բռնությունը",- հայտարարել է նա` Աֆրիկյան միության գագաթաժողովի նախօրեին: Ջոլիի խոսքերով, աշխարհում 50 միլիոն մարդ պարտավոր է լքել իր տունը պատերազմի պատճառով և նրանց կեսից ավելին կանայք ու երեխաներն են: "Բռնությունն առկա է ողջ աշխարհում, սակայն Աֆրիկայում կանայք դրանից տուժում են ամենից շատ", - նշել է նա: Աղբյուրը՝ rosbalt

ՄԱԿ-ի խաղաղապահներին խնդրել են հանձնել թեստ հայրության ճանաչման համար

լուսանկարը՝c2.thejournal.ie ՄԱԿ-ը սկսել է պատերազմական գոտիներում ծառայող իր խաղաղապահներին առաջարկել թեստեր հաձնել հայրության ճանաչման համար։ Ծրագիրն իրականացվում է մի քանի ներքին հետաքննություններից հետո, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ շրջաններում բազմաթիվ երեխաներ ծնվել են "կապույտ սաղավարտավորների" կողմից նրանց մայրերի նկատմամբ կիրառված բռնաբարությունների հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Այս կապակցությամբ խաղաղապահներ գործուղող յուրաքանչյուր երկիր պետք է որոշում ընդունի ինքնուրույնաբար, դիմումների կոնկրետ դեպքերից ելնելով: Ծրագիրը դժվար թե հնարավոր լինի անցկացնել պարտադիր կերպով, նշում է գործակալությունը: Կախված տվյալ երկրի սահմանադրությունից, հետաքնության դրական արդյունքի դեպքում խաղաղապահներին կսպասվի ոչ միայն ալիմենտի վճարում, այլ նաև բանտարկություն` բռնաբարության համար: Գործակալությունը գրում է. "Հայտնի չէ, թե կոնկրետ քանի երեխա է աշխարհում ծնվել ՄԱԿ-ի խաղաղապահներից": Ներկա դրությամբ, ՄԱԿ-ի խաղաղապա

Վերջին հարյուրամյակում ամերիկյան դոլարն առաջին անգամ կհայտնվի կնոջ պատկերով

լուսանկար՝ indepthnewsng.com 10 դոլարանոց նոր թղթադրամը շրջանառության մեջ կդրվի 2020 թվկանին, ԱՄՆ Սահմանադրության 19-րդ ուղղման 100 ամյակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ սահմանադրության մեջ ուղղումները ամերիկացի կանանց տվեցին ընտրելու հնարավորություն : Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ , ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է 10 դոլարանոց նոր թղթադրամի արտադրության մասին, որի վրա պատկերված կլինի կնոջ դիմանկար: Ինչպես գրում է Financial Times -ը, հարյուր տարվա մեջ առաջին անգամ դոլարի վրա կպատկերվի կին: Նոր թղթադրամը կունենա պաշտպանության ժամանակակից հնարավորություններ, ինչպես նաև կույրերի և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ գրություն: Կոնկրետ ով կինի պատկերված թղթադրամի վրա, դեռևս հայտնի չէ: Դրա համար նախարարությունը նախատեսում է անցկացնել հասարակական հարցումներ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փնտրում է "ակնառու կնոջ կերպար, ով կանձնավորի ամերիկյան դեմոկրատիան": Ներկայումս դոլարի թղթադրամներ

Իրաքահայ փախստական կնոջ մտորումները Հայաստանում ապրելու վերաբերյալ

Հայաստանում Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ն ներկայացրել է իրաքահայ կնոջ մտորումները Հայաստանում` որպես փախստական ապրելու վերաբերյալ:  Փախստականների միջազգային օրվան ընդհառաջ տեսանյութը հրապարակվել է ՀԿ-ի Youtube տեսանյութերի ցանցի էջում:

Իրանի րաֆթինգի կանանց հավաքականը մասնակցել է Թուրքիայում կայացած Եվրոպայի գավաթի առաջնությանն ու զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

լուսանկարը՝alikonline.ir «Մեհր» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի րաֆթինգի կանանց հավաքականը մասնակցել է Թուրքիայում կայացած Եվրոպայի գավաթի առաջնությանն ու զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Իրանի հավաքականն իր հաշվին գրանցել է 729 միավոր: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հոլանդիայի հավաքականը՝ 1000 միավորով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են ռուս րաֆթինգիստուհիները՝ 769 միավորով: Իրանի րաֆթինգի կանանց հավաքականի կազմում ներառված է եղել նաև իրանահայ րաֆթինգիստուհի Անիա Յովսէփեանը:

Կայացավ Կանանց ձեռներեցության Երևանյան շաբաթը

լուսանկարը՝eunewsletter.am Երևանում հունիսի 8-11-ը կայացավ Կանանց ձեռներեցության շաբաթը։ Այս համաժողովի ավարտից հետո, համաձայն պայմանավորվածության, աշխատանքներ են տարվելու նաև Իրանի, Թուրքիայի, Վրաստանի համապատասխան կազմակերպությունների հետ` կանանց ձեռներեցության տարածաշրջանային հարթակ ձևավորելու ուղղությամբ, որը բացի զուտ տնտեսական համագործակցությունից, իր բարենպաստ ազդեցությունը կունենա նաև մեր հասարակությունների մերձեցման առումով: Համաժողովի գաղափարի հեղինակ և Հաայստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրանն իր վստահոււթյունը հայտնեց, որ «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության համաժողովը նոր խթան կհանդիսանա կանանց քաղաքական, հասարակական և տնտեսական ակտիվության համար: «Կնոջ դերը հայ հանրության մեջ բարձր և պատասխանատու է եղել, պատմությունը բազմաթիվ այդպիսի օրինակներ ունի: Այսօր մենք ունենք շատ ավելի էական մասնակցություն կանանց կողմից մեր տնտեսության զարգացման և երկրի առաջադիմությունն ապահովելու գործընթացում»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Կին ձեռներեցների համաշխարհա

Տասը քայլ՝ տղամարդկանց կողմից գենդերային բռնությունը կանխելու համար

լուսանկարը՝woman.com.au 1. Գենդերային բռնությանը վերաբերվեք որպես տղամարդուն առնչունվող խնդիր` անկախ տարիքից և սոցիալ –տնտեսական դրությունից: Տղամարդկանց ընկալեք ոչ միայն որպես բռնարարներ կամ հնարավոր իրավախախտներ, այլ որպես ուժեղ անհատներ, ովքերհավասարապես կարող են դիմագրավել բռնարարներին: 2. Եթե ձեր եղբայրը, ընկերը, դասարանցին, թիմակիցը բռնանում է իգական սեռի ընկերուհուն, կամ էլ անհարգալից է և առհասարակ բռնություն է գործադրում աղջիկների և կանանց նկատմամբ, ապա անտարբեր մի՛ եղեք: Սա անձնական խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների խնդիր: ԼՈՒՌ ՄԻ՛ ՄՆԱՑԵՔ: 3. Ձեր խիղճը լսելու քաջություն ունեցեք: Հարցադրեք ձեր դիրքորոշումները: Մի արդարացիր երբ քո արարքները կամ ասածները կարող են ինչ որ մեկին ցավ պատճառել: Փորձեք հասկանալ թե ինչպես կարող են ձեր գործողությունները կամ վերաբերմունքը անուղղակիորեն խորացնեն սեքսիզմն ուբռնությունը, և աշխատեք փոխել դրանք: 4. Եթե կասկածում եք, որ ձեզ ծանոթ մի կին սեռական կամ այլ բռնության է ենթարկվում, հարցրե՛ք թե ինչպես կարող եք օգնել նրան: 5. Սատարեք այն կանանց,