Skip to main content

Posts

Showing posts with the label ser

Սիրային հարաբերությունների անարխիա. ազատություն

Լուսանկարը՝ scienceofrelationships Սերն առատ է, իսկ յուրաքանչյուր հարաբերություն՝ եզակի Հարաբերությունների անարխիան կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ սերը որոշակի քանակով ռեսուրս է, որը կարող է սահմանափակվել միայն մեկ զույգի շրջանակներում։ Դուք հնարավորություն ունեք սիրելու ավելի քան մեկ մարդու։ Մեկ հարաբերությունը և սերը որևէ անձի նկատմամբ չի նվազեցնում կամ խեղդում մյուսի նկատմամբ առկա սերը և հարաբերությունը։ Մի՛ դասակարգեք և մի համեմատեք մարդկան և նրանց հետ հարաբերությունները միմյանց հետ, այլ գնահատեք անհատին և փայփայեք նրա հետ ունեցած հարաբերությունը։ Կարիք չկա, որ մեկ մարդ համարվի և կոչվի միակը կամ կարևորը, որպեսզի հարաբերությունները լինեն իրական և լիիրավ։ Յուրաքանչյուր հարաբերություն անկախ է և ձևավորվում է ինքնուրույն և ինքնագիտակից անհատների միջև։ Սեր և հարգանք՝ տիրանալու կամ մյուսի նկատմամբ իրավունքներ ունենալու փոխարեն Երբ որոշեք կառուցել ձեր հարաբերությունները միմյանց անկախությունն ու ինքնորոշումը հարգելու վրա, այլ ոչ թե մեկը մյուսին թելադրելու և տիրանալու վրա, հարաբերո...

Տանջանքների 99 տոկոսը մարդն ինքն է ստեղծում իր համար. Օշո

Համատեղ կյանքով ապրող բոլոր զույգերը   պետք է իմանան . դուք մեկդ մյուսի տերը չեք : Եթե նույնիսկ ձեր հարաբերությունները շատ մտերիմ են և դուք ապրում եք միասին , դուք ընդամենը գործընկերներ , սիրեկաններ , ընկերներ եք։ Երբեք ձեր հարաբերություններին մի վերաբերվեք որպես անվերջանալի մի բանի - մեր կյանքում ամեն ինչ արագահոս է :  Ինչպիսին էլ որ լինի ձեր միջև եղած կապը , այն ոչ մի կապ չունի սեփականատիրության    հետ : Կանայք ու տղամարդիկ իրեր չեն , որոնց մասին կարելի է ասել . « Այո , նա իմն է » : Նրանք մարդ են : Եվ ինչպես բոլոր մարդիկ , արժանի են հարգանքի : Նրանց հետ չպետք է վարվել ինչպես ինչ որ իրի հետ : Ուրեմն ինչու ենք մենք բոլորս հիվանդ , դժբախտ և մեր կյանքը երբեմն լցված է տանջանքով : Քանի որ շատ հաճախ տղամարդիկ օգտագործում են կանանց և  կանայք օգտագործում են տղամարդկանց , և կյանքը դանում է   անտանելի :  Ընդ որում տանջվում են բոլորը։   ...

Ոչ մոնոգամիան/պոլիամորը և ֆեմինիզմը

Երբ ես սկսեցի կարդալ ոչ մոնոգամիայի մասին, ես սկսեցի հասկանալ, որ դեմ եմ դրան ու ինչ որ բողոքի ձայն կար իմ մեջ սկզբում, որը դեմ էր իմ ֆեմինիստական համոզմունքներին: Քանի որ ես սովոր էի որ հասարակության մեջ ընդունված է մոնոգամիան որպես նորմա և վերջ, սկսեցի մտածել դրա մասին, ամեն ինչ չէ որ դոգմայի պես պետք է ընդունել ու հարցեր չտալ: Ամեն ճշմարտություն սկսվում է հարցերից, իսկ միտքդ կարող ես ազատել միայն քննադատելով, ազատ քննարկելով ու հասկանալ փորձելով: Ես հասկացա նաև որ այս ամենը իրա մեջ ունի ինչ որ թակարդ, և ես ուզեցա բացահայտել ու քննարկել այն: Երկու բաներ օգնեցին ինձ այդ հարցում: Սկզբի համար ասեմ որ ես միշտ ու անընդհատ լսել, կարդացել և վկա եմ եղել նրան որ զույգը երկու հոգուց է ու վերջ: Ոչ մոնոգամ հարաբերությունները պահանջում են անկեղծություն ինքդ քո հետ: Ամեն մարդ պետք է պատրաստ լինի բացահայտելու իր ցանկությունները, և պետք է ունենա հստակ պատկերացում թե ինչ է ուզում իր կյանքից, մինչև ինչ որ բան ձեռնարկելը: Հաճախ մեր հասարակության մեզնից սպասում են որ առանց մտածելու հարցեր տալու ...

Լեսբուհիների հարաբերություններում բռնության սխալ պատկերացումներ

Սովորաբար ընտանեկան բռնություն լսելիս կամ զույգի մեջ բռնություն լսելից պատկերացնում են հետերոսեքսուալ զույգերի, ընդ որում այն սցենարով, որ տղամարդը բռնության է ենթարկում կնոջը, սակայն, լեսբուհի հարաբերություններում ևս կարող են և լինում են բռնության տարատեսակներ:  Քանի որ հարաբերություններում կանայք են, հետևաբար նրանք հավասար են Ամենաառաջինը սխալ է պատկերացնել բռնությունը միայն կախված սեռից և մկանային զանգվածից, քանի որ բռնությունը առաջին հերթին ենթադրում է էմոցիոնալ կապ այն անձի նկատմամբ ով բռնության է ենթարկում մյուսին:  Այսինքն եթե նույնսիկ հարաբերություններում երկուսն էլ կին են, միևնույնն է այդտեղ առկա են իշխանության անհավասարություն, կարող է լինել, տնտեսական, ֆինանսական, ֆիզիկական կամ հոգեբանական:  Լեսբուհիների մոտ սեռական բռնություն չկա Հասարակությունը դժվարությամբ է կարողանում պատկերացնել սեռական բռնությունը բացի  « բռնի կերպով առնանդամի ներթափանցումը հեշտոց » սցենարից:  Իրականում  սեռական բռնությունը ավելի խոցելի է դարձում լ...