Պարզ ասած ֆեմինիզմը սեքսիզմին վերջ տալուն ուղղված շարժում է: Ֆեմինիզմի այս սահմանումն առաջարկել եմ ավելի քան տաս տարի առաջ իմ «Ֆեմինիստական տեսություն. Եզրերից դեպի կենտրոն» գրքում: Այդ ժամանակ հուսով էի, որ այն կդառնար բոլորի կողմից գործածվող ընդհանուր սահմանում: Այդ սահմանումն ինձ դուր էր գալիս, քանի որ այն չէր ենթադրում, թե թշնամիները տղամարդիկ էին: Անվանելով սեքսիզմը որպես հիմնախնդիր այն անմիջականորեն մոտենում էր հարցի բուն էությանը: Իրականում դա մի սահմանում է, որը ենթադրում է, որ խնդիրը ցանկացած սեքսիստական մտածողության կամ գործողության մեջ է՝ անկախ նրանից, թե դա հավերժացնողը կին է, թե տղամարդ, երեխա, թե մեծահասակ: Այն նաև բավականաչափ բազմիմաստ ու լայն հասկացություն է, որ ներառում է սիստեմատիկ ինստիտուցիոնալացված սեքսիզմի ընկալումը: Որպես սահմանում այն ոչավարտուն է ու բացիմաստ: Այն ակնարկում է, որ Ֆեմինիզմի ընկալումն անհրաժեշտաբար ենթադրում է սեքսիզմի ընկալում: Ինչպես ֆեմինիստական քաղաքականության բոլոր կողմնակիցները գիտեն մարդկանց մեծամասնությունը չի հասկանում սեքսիզմը, իսկ հ
Մարդկության զարգացումը անհնար է առանց իրավահավասարության և կրթվածության