Skip to main content

Posts

Showing posts with the label body

Պլյուս չափսի կանայք նկարվել են մերկ` բողոքելով "գեր" բառի դեմ

Լուսանկարները՝ Empowering Me/empoderarteme.tumblr.com/ Բրազիլացի 46-ամյա նկարչուհի` Մարիանա Գոդոյը ներկայացրել է անկեղծ ֆոտոների շարք, որտեղ նկարվել են <պլյուս չափսի> կանայք: Այդ ֆոտոսեսիան իրականացվել է «Տուր ինձ իրավունք» նախագծի շրջանակներում: Նոր նկարները պետք է օգնեն հասարակության շրջանում ոչ նիհար մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի և մասնավորապես <ճարպոտ> բառի դեմ պայքարելու համար: «Բրազիլիայում այն կանանց, ովքեր չունեն բաց գույնի մազեր, կապույտ աչքեր, բարեկազմ ոտքեր և մեծ կուրծք, չեն համարում գեղեցիկ, չնայած այն հանգամանքին, որ բրազիլուհիների մեծ մասը այդ ստանդարտներին չի համապատասխանում: Հասարակության մեջ առկա են բազմաթիվ նախապաշարումներ: Ոչ նիհար մարդկանց դատապարտում են և անվանում ճարպոտ: Սակայն գեղեցկության հասկացությունն ամեն մեկի մոտ սուբյեկտիվ է: Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է, զգայական, և դա կախված չէ նրա քաշից»,- ասել է Գոդոյը` Cosmopolitan-ին տված հարցազրույցում: Հարկ է նշել, որ ոչ բոլորն են համակարծիք լուսանկարչի հե...

Կանադայում հարյուրավոր մերկ կանայք դուրս են եկել ցույցի

լուսանկարը՝ paratimujer.us Հարյուրավոր կանադացի կանայք, մերկանալով դուրս են եկել ցույցի, ի աջակցություն երեք քույրերի, ովքեր հեծանիվ քշելու ժամանակ , շոգի պատճառով բարձրացրել էին իրենց բլուզները և դրա համար կանգնեցվել ոստիկանի կողմից: "Սա կուրծք է, ոչ թե ռումբ", "Նուդիզմը ոչ մի առնչություն չունի սեքսի հետ",- նման պաստառներ էին կրում ցուցարարները: Նախորդ շաբաթ Օնտարիո նահանգի Վաթերլո քաղաքում երեք քույրերի հետ տեղի ունեցած միջադեպը գրավել է հարյուրավոր մարդկանց ուշադրությունը: Նրանց մեծ մասը բողոքի ցույցի մասին տեղեկացել են սոցիալական կայքերից և եկել են մասնակցելու ակցիային: "Չէի կարծում, որ կնոջ կուրծքը կարող է այդպես անհանգստացնել մարդկանց: Այս ակցիան շատ հետաքրքիր է և մթնոլորտն այստեղ շատ բարենպաստ է , -" CBC News-ի հետ զրուցելիս ասել է կանադացի երգչուհի Ալիշա Մոհամմեդը, ով հանդես է գալիս Ալիշա Բրիլլ կեղծանվամբ: Հենց նա էլ իր քույրերի հետ կանգնեցվել էր ոստիկանի կողմից: Ալիշա, Թամարա և Նադա Մոհամմեդներին մոտեցել էր ոստիկանության սպան և ասել, որ...

Քսենիա Սոբչակը խոստովանել է, որ ինքը միլիոնատեր է և չի ցանկանում երեխա ունենալ

Լուսանկարը՝thetimes.co.uk "Ռադիո սվոբոդա" ռադիոկայանին տված հարցազրույցում, Քսենիա Սոբչակն արել է խոստովանություն- ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունից, հետո նա իրեն այլևս ապահով չի զգում: «Ես վարձել եմ թիկնապահների և անվտանգության նկատառումներից ելնելով, հիմա դուրս եմ գալիս միայն նրանց ուղեկցությամբ: Երկու շատ լուրջ աղբյուրներից, որոնց ես վստահում եմ, տեղեկացել եմ, որ գոյություն ունի "գնդակահարության ցուցակ": Այնտեղ կա նաև իմ անունը»,- ասել է նա: Սոբչակի խոսքերով, նույն աղբյուրներից նա տեղեկացել է, որ Մոսկվայում գործում է ահաբեկիչների խումբ, որոնց զոհն է դարձել նաև Բորիս Նեմցովը: Բացի այդ, հաղորդավարուհի և ամսագրի խմբագիր Քսենիան խոստովանել է, որ ինքը հայրենասեր մարդ է և սիրում է Ռուսաստանում ապրել: Եվ եթե նույնիսկ լինի տեղափոխվելու հնարավորություն, նա կընտրի ռուսալեզու երկիր: Իսկ օրինակ Լոնդոնը նրա համար թանկ քաղաք է: «Այո ես միլիոնատեր եմ, ասել է նա, - սակայն որպեսզի ապահովեմ կյանքի այն մակարդակը, որ ես սիրում եմ, այսինքն` վարորդ, տնային աշխատող, նորմա...

Աղջիկները սկսել են համացանցում տեղադրել իրենց ոչ "կատարյալ" մարմնի լուսանկարները

Լուսանկարը՝ fishki.net Վերջերս համացանցում տարածվել է մի ֆլեշմոբ, որի մասնակիցները աշխարհի տարբեր ծայրերում ապրող աղջիկներ ու կանայք են: Նրանք համացանցում տղադրում են իրենց մարմնի տարբեր մասերից արված նկարներ #ThighReading հեշթեգով, կոչ անելով բոլորին ընդունել և սիրել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսն այն կա: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի կանայք և աղջիկները չամաչեն իրենց տեսքի և մարմնի կառուցվածքի համար: Դուք արդեն լսե՞լ եք #ThighReading հեշթեգի մասին։ Այն հնարել է Թութերի princess_labia անունով օգտատերը, ով իր կոնքերի նկարը համեմատել էր իր ձեռքի ափի գծերի հետ։ Դրանից հետո աշխարհի տարբեր ծայրերից կանայք սկսեցին տեղադրել իրենց ոտքերի նկարները, որոնց վրա առկա է ցելյուլիտ, սպիտակ գծեր և սպիներ։ Սպիտակ գծերը համարվում են ամենատարածված երևույթը, որ հանդիպում է կանանց մեծամասնության մոտ: Սակայն ոտքերը, որոնց վրա այն առկա է, ավելի վատը չեն, քան նրանք, որոնց վրա այս երևույթն առկա չէ: Աղջիկները ցուցադրում են նաև իրենց ցելյուլիտը և սպիերը ու նշում , որ ընդունելով իրենց մարմինն այնպիսի...

Սև Վեներայի կյանքը և մահը. ռասիզմ և կանայք

Լուսանկարը՝moya-planeta.ru Սև Վեներան մարդկային "գազանանոցի" առաջին նմուշն էր, նույնիսկ մահից հետո, նրա մասունքները ցուցադրում էին թանգարանում: Եվրոպայի պատմության ամոթալի էջը: 2012 թվականի օգոստոսին, մահից 187 տարի անց, ավելի շատ որպես Սև Վեներա անունով հայտնի Սաարտի Բաարթմանի բազմաչարչար մարմինը վերջապես տեղափոխվեց հայրենիք` Աֆրիկա մայրցամաքի հարավային մասը և թաղվեց Հենկի քաղաքի մերձակա բլրի վրա: Սաարտին ապրեց ընդամենը մեկ քառորդ դար և մահացավ շատ երիտասարդ` զարգացած Եվրոպայի մայրաքաղաքներում հինգ տարի ստորացումների ենթարկվելուց հետո: Նրա պատմությանը նվիրված է ռեժիսոր Ա. Քեշիշի "Սև Վեներան" ֆիլմը /2010թ. Ֆրանսիա/: "Երջանիկ" ստրկություն Ոչ մեկին հայտնի չէ մի փոքրիկ աղջկա ծննդյան տարեթիվն ու անունը, ում ծնողները սպանվել էին նիդեռլանդացի գաղութարարների կողմից: Աղջկա բախտը, որը ծնվել էր 1789-1890 թթ ընկած ժամանակահատվածում, բերել էր. նրան չէին սպանել: Նա դարձել էր ստրկուհի` հարուստ գաղութարարների ընտանիքում, ովքեր ապրում էին Քեյփթաունի մերձակայքո...

Հյուսիսային Իռալնդիայում կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա` ընդդեմ հղիության արհեստական ընդհատման արգելքի

Լուսանկարը՝ saintpetersblog.com Հղիության արհեստական ընդհատման արգելքի դեմ հանդես եկող ակտիվիստներն այսօր պատրաստվում են շրջապատել Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական բաժիններից երկուսը: Նրանց նպատակն է ստիպել ոստիկաններին ձերբակալել իրենց` հղիությունն ընդհատող դեղերի տարածման համար: Ակցիան տեղի կունենա Բելֆասթի և Դերրիի ոստիկանական բաժանմունքներում, ի պաշտպանություն կնոջ, ով դատապարտվել է իր անչափահաս աղջկա հղիությունն ընդհատելու համար: Մոր կողմից տրամադրված միֆեպրիստոնի և միզոպրոստոլի հաբերը խմելուց հետո, աղջիկը հայտնվել էր հիվանդանոցում: Մայրը ձերբակալվել է և նրան սպառնում է դատական պատասխանատվություն: "Ոստիկանությանն ու քննչական կոմիտեին ուղղված մեր կոչն այն է, որ կամ դատապարտեն մեզ բոլորիս, կամ բացառություն անեն մի կնոջ համար". ասում է Alliance for Choice կազմակերպությունից Շա Գիլլեսպին: Ավելի քան 200 կին ստորագրել են քննչական կոմիտեին ուղղված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փակել գործը: Ներկա դրությամբ, Հյուսիսային Իռալնդիայում հղիության արհեստական ընդհատումը թույլատ...