Լուսանկարը՝travelguide-en.org Մարդկանց առևտրով զբաղվելու և 11 կանանց սպանության համար, մեքսիկական Խուարես շրջանի դատարանը 5 հանցագործների դատապարտել է 697 տարվա ազատազրկման: Տղամարդիկ ձերբակալվել են 2013 թվականին, վեց այլ կասկածյալների հետ միասին, որոնց թվում եղել են նաև երկու կին: Իշխանությունները կանանց առևանգումները կապում էին "Ացտեկ" հանցագործ խմբավորման գործունեության հետ: Երկրի գլխավոր դատախազության տվյալներով, կանանց հավաքագրում էին խմբավորման մեջ, տարբեր պատրվակներով, այնուհետև ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ , թմրանյութերի վաճառքով, որից հետո սպանում էին: Աղբյուրը՝ news.day.az
Մարդկության զարգացումը անհնար է առանց իրավահավասարության և կրթվածության