լուսանկարը՝ novinite.ru |
«Ցանկացած մարդ կարող է դառնալ առաջնորդ իր բնագավառում, յուրաքանչյուր ոք կարող է տալ գաղափարներ և իր ներդրումն ունենալ: Դա հնարավոր է զարգացնել և դա օգնում է խթանել կանանց մոտ առաջնորդ դառնալու հնարավորությունները» ,- ասել է Բոկովան, որպես օրինակ բերելով պակիստանցի Մալալա Յուսուֆզային, ով արժանացավ Նոբելյան մրցանակի:
Բոկովան հայտարարեց, որ սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ը իր օրակարգում դնելու է առաջիկա 15 տարիներին հաստատուն զարգացման ծրագիրը: «Մենք պետք է այնպես անենք, որ հավասարության թեման դրվի մեր գործունեության հիմքում: Չնայած 20 տարի առաջ էր անցկացվել Կանանց հարցով Պեկինի կոնֆերանսը,դրանից հետո , դեռևս առկա էնտուզիազմն ու էներգիան, այնուամենայնիվ արդյունքները մեզ չեն բավարարում: Մենք չենք կարող ընդունել, որ աշխարհի առաջնորդների միայն 20 տոկոսն են կանայք»,- հավելել է Բոկովան:
«Միևնույն աշխատանքի համար կանայք ստանում են տղամարդկանցից 10-30 տոկոսով քիչ աշխատավարձ: Մեր տվյալներով, 1.6 միլիարդ կին ապրում է երկրներում, որտեղ որոշ մասնագիտությունների համար առկա են սահմանափակումներ»,- հավելել է նա:
«Անհավասարությունը սկսվում է շատ շուտ, քանի որ միլիոնավոր աղջիկներ չունեն կրթություն ստանալու հնարավորություն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես կրթության ոլորտում համաշխարհային մասշտաբով առաջատար կազմակերպություն, իր առջև դրել է խնդիր, որպեսզի կրթությունը հասանելի լինի բոլորին և լինի շարունակական: Մենք պետք է կանանց հնարավորություն տանք գրավել իրենց տեղը բիզնեսում և քաղաքականության մեջ, որպեսզի վերացնենք առկա ստերեոտիպերը» ,- ընդգծել է նա:
Բուլղարիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար և երկրի փոխվարչապետ Իվայլո Կալֆինն ընդգծել է, որ այդ երկրում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը երկու անգամ քիչ է , քան ԵՄ երկրներում և կազմում է 13 տոկոս:
«Այդ պատճառով, մենք բոլորս, և' հասարակությունը և' տարբեր ինստիտուտներ պետք է մեր ջանքերն ուղղենք այդ ցուցանիշի բարձրացման համար: Բիզնեսում, քաղաքականության մեջ և աշխատանքի շուկայում կանանց լիարժեք մասնակցությունը ժամանակակից հասարկության զարգացման ապացույցն է»,- ասել է նա:
Comments
Post a Comment