Լուսանկարները՝Empowering Me/empoderarteme.tumblr.com/ |
«Բրազիլիայում այն կանանց, ովքեր չունեն բաց գույնի մազեր, կապույտ աչքեր, բարեկազմ ոտքեր և մեծ կուրծք, չեն համարում գեղեցիկ, չնայած այն հանգամանքին, որ բրազիլուհիների մեծ մասը այդ ստանդարտներին չի համապատասխանում: Հասարակության մեջ առկա են բազմաթիվ նախապաշարումներ: Ոչ նիհար մարդկանց դատապարտում են և անվանում ճարպոտ: Սակայն գեղեցկության հասկացությունն ամեն մեկի մոտ սուբյեկտիվ է: Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է, զգայական, և դա կախված չէ նրա քաշից»,- ասել է Գոդոյը` Cosmopolitan-ին տված հարցազրույցում:
Հարկ է նշել, որ ոչ բոլորն են համակարծիք լուսանկարչի հետ: Համացանցի օգտատերերի մի մասը ողջունում է նախագիծը, մյուսները կարծում են, որ Գոդոյը զբաղվում է պատանիների շրջանում անառողջ ապրելակերպի մասսայականացմամբ, քանի որ գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը վտանգում է առողջությունը:
Վերջերս պլյուս չափսի կանանց կողմից հանդես եկավ նաև լուսանկարիչ` Քերի Ֆրութը: Նա նկարել է 14 ամերիկացի տարբեր տարիք և արտաքին ունեցող կանանց , Սեմ Մենդոսի "Գեղեցկություն ամերիկյան ձևով" ֆիլմի հերոսուհի Մինա Սուվարիի տեսքով:
Աղբյուրը՝ www.cosmo.ru
Comments
Post a Comment