լուսանկարը՝ paratimujer.us |
"Սա կուրծք է, ոչ թե ռումբ", "Նուդիզմը ոչ մի առնչություն չունի սեքսի հետ",- նման պաստառներ էին կրում ցուցարարները:
Նախորդ շաբաթ Օնտարիո նահանգի Վաթերլո քաղաքում երեք քույրերի հետ տեղի ունեցած միջադեպը գրավել է հարյուրավոր մարդկանց ուշադրությունը: Նրանց մեծ մասը բողոքի ցույցի մասին տեղեկացել են սոցիալական կայքերից և եկել են մասնակցելու ակցիային: "Չէի կարծում, որ կնոջ կուրծքը կարող է այդպես անհանգստացնել մարդկանց: Այս ակցիան շատ հետաքրքիր է և մթնոլորտն այստեղ շատ բարենպաստ է , -" CBC News-ի հետ զրուցելիս ասել է կանադացի երգչուհի Ալիշա Մոհամմեդը, ով հանդես է գալիս Ալիշա Բրիլլ կեղծանվամբ: Հենց նա էլ իր քույրերի հետ կանգնեցվել էր ոստիկանի կողմից:
Ալիշա, Թամարա և Նադա Մոհամմեդներին մոտեցել էր ոստիկանության սպան և ասել, որ նրանք փակեն իրենց կուրծքը: Բրիլլն ասել էր սպային, որ նա սխալ է, քանի որ այդ կապակցությամբ նահանգում գործում է համապատասխան օրենք: Հարցազրույցում նա ասել է, որ երբ սկսեց միջադեպը նկարահանել իր հեռախոսով, սպան սկսեց քույրերին բացատրել, որ նա ցանկանում էր ստուգել, թե արդյոք աղջիկները հեծանիվների վրա ունեն համապաստախան լույսեր և ձայնային ազդանշաններ:
Բրիլլին աջակցելու համար բողոքի ցույցին մասնակցել;ու էին եկել առնվազն 300 մարդ, որոնց թվում կային նաև տղամարդիկ: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկանն իրեն կոռեկտ է պահել: Քաղաքի ոստիկանությունն իր հերթին շնորհակալություն է հայտնել ակցիայի մասնակիցներին` լավ տրամադրվածության համար:
Աղբյուրը՝ rg.ru
Comments
Post a Comment