Skip to main content

Posts

Մի քանի զվարճալի բաներ, որ կանայք անում են կամ երբևէ արել են...

Հարցված աղջիկներից և կանանցից 90%-ը խոստովանել են՝   աստիճաններից արագ իջնելուց կամ վազելուց ձեռքերով պահում են իրենց կրծքերը, երբ ոչ մեկ չի նայում նոր լվացած և նոր չորացած ջինսը կամ քիպ շալվարը հագնում են և սկսում են կանգնած թռվռալ, կամ էլ սկսում են պպզել ու կանգնել, որ մի քիչ լայնանա անկարագրելի հաճույք են ստանում հանելով իրենց կրծքկալները երբ հասնում են տուն, հետո սկսում են քորել էն հատվածները որտեղ հարում էր կրծկալը շարունակում են հագնել նույն շալվարը նույնիսկ եթե դաշտանից կաթիլներ կան շալվարի վրա բայց դրսից չեն երևում քայլում են փողոցում ու գազեր արձակում, ու հրճվում են որ ոչ մեկ տենց էլ չի իմանա թե նրանք ինչ արեցին հենց նոր թրաշում են իրենց ոտքերը և մտածում թե որ մի անասունը որոշեց որ կնոջ ոտքերի վրա մազ չպետք ա լինի իսկ տղամարդկանց վրա ինչքան ուզես ընկերուհուն ասում են դու մի հատ նայի տես նորմալա, ու սկսում են անկապ քայլել, ընկերուհին էլ ստուգում է թե դաշտանի "արտահոսք" կա՞ թե չկա մաստուրբացիա անելուց հանկարծակի ամեն ինչ փչանում է, որովհետև չեն կարողանո...

Bell Hooks

Պարզ ասած ֆեմինիզմը սեքսիզմին վերջ տալուն ուղղված շարժում է: Ֆեմինիզմի այս սահմանումն առաջարկել եմ ավելի քան տաս տարի առաջ իմ «Ֆեմինիստական տեսություն. Եզրերից դեպի կենտրոն» գրքում: Այդ ժամանակ հուսով էի, որ այն կդառնար բոլորի կողմից գործածվող ընդհանուր սահմանում: Այդ սահմանումն ինձ դուր էր գալիս, քանի որ այն չէր ենթադրում, թե թշնամիները տղամարդիկ էին: Անվանելով սեքսիզմը որպես հիմնախնդիր այն անմիջականորեն մոտենում էր հարցի բուն էությանը: Իրականում դա մի սահմանում է, որը ենթադրում է, որ խնդիրը ցանկացած սեքսիստական մտածողության կամ գործողության մեջ է՝ անկախ նրանից, թե դա հավերժացնողը կին է, թե տղամարդ, երեխա, թե մեծահասակ: Այն նաև բավականաչափ բազմիմաստ ու լայն հասկացություն է, որ ներառում է սիստեմատիկ ինստիտուցիոնալացված սեքսիզմի ընկալումը: Որպես սահմանում այն ոչավարտուն է ու բացիմաստ: Այն ակնարկում է, որ Ֆեմինիզմի ընկալումն անհրաժեշտաբար ենթադրում է սեքսիզմի ընկալում: Ինչպես ֆեմինիստական քաղաքականության բոլոր կողմնակիցները գիտեն մարդկանց մեծամասնությունը չի հասկանում սեքսիզմը, իսկ հ...

Խոսքերը կարևոր են

բռնության զոհ թե՞ վերապրած Ընտանեկան բռնության դատական գործերով և դրանց հոգեբանական ասպեկտներով զբաղվող կազմակերպություններում աշխատող անձանց գործում կարևորագույն նախապայմանը դա բռնությունից տուժ ածին գլխավորապես հզորացնել , ուժեղացնել և աջակցելն է։ Ելնելով այն սոցիալական անարդար եզրույթից , որ կ ինն է մեղավոր այն ամեն ու մ ինչ իր հետ կատարվում է , և միգուցե նաև նա է պրովոկացիա արել , կամ նա դրան արժանի է և այլն , չի կարելի զոհացնել կանանց , նրանց դնել զոհի տեղ, քանի որ զոհ բառը իր մեջ ներառում է առաջինը թուլություն և անկարողություն , ինչպես նաև ինչ որ արդարացված բռնության առարկա լինելը ։ Ե թե որսորդը որս է անում զոհը հետևաբար նրա սպանած կենդանին է ։ Մենք պետք է ուշադիր լինենք թե ինչպես ենք օգտագործում այս բառը , քանի որ բառերը շատ նուրբ են և կարող են սխալ օգտագործվելու դեպքում վնասել ավելին քան ֆիզիկական կամ այլ բռնությունները։ Զոհ բառը պասիվ է և ենթադրում է ...

Շպարը դիմակ է, որը ծածկում է Ձեր իրական գեղեցիկ դեմքը

Ինչքան գեղեցիկ են ներկված եղունգները գունավոր նախշերով, ինչքան գեղեցիկ են բազմազան կանացի սանրվածքները և գունավոր մազերը, ինչքան գեղեցիկ են շպարված կանայք, դրանում իհարկե ոչ մի կասկած։ Բայց շպարվելը ընտրություն է այդպես չէ՞։ Ինչ՞ու են շատ կանայք անում դա ստիպված, ինչո՞ւ է շպարը դարձել ընտրությունից ՝ պարտադրություն։ Եթե ինչ որ մեկը շպար չի օգտագործում նրան հաստատ օրվա մեջ կգտնվի մեկը ով կասի՝ "Հոգնած տեսք ունես։" կամ "Հիվանդ ե՞ս, լավ չես զգու՞մ"։ Բայց ընդհանրապես ինչո՞ւ են կանայք օգտագործում իրենց բնատուր գեղեցկությունից դուրս այլ պարագաներ՝ դա սիգնալ է այն մասին, որ ուզում ես ինքնահաստատվել, լինել սիրված կամ որ քեզ նայեն և ասեն "Ի՜նչ սիրուն ես"։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ բոլորս էլ ուզում ենք լինել սիրված և ընդունված հասարակության կողմից, բայց դա արդեն դառնում է շատ վատ բան երբ դու նայում ես հայելու մեջ և չես հավանում քո արտացոլանքը։ Իսկ ինչպե՞ս անել, որ կանայք համ լավ զգան համ սիրված և ընդունված լինեն ուրիշ կանանց և հասարակության կողմից։ ...

Կնոջ կերպարը մեդիայում

« Հայ կանանց 63% – ն ափսոսում է, որ տղամարդ չի ծնվել»: Այդ մասին են վկայում «Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» սոցիոլոգիական հարցման արդյունքները: Մարդիկ չեն զգում, բայց մեդիան է իրենց փոխարեն որոշում, թե ինչ մտածեն, ինչ անեն, ինչպիսին լինեն, ինչը պաշտեն ու ատեն, ինչի ձգտեն։ Այն ձեւավորում է հասարակության խաղի կանոնները։ Մեդիան մեսիջ է, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Վերջիվերջո, մարդը դառնում է այն, ինչ ամեն օր տեսնում է։ Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի հայաստանյան գրասենյակի (CRRC – Armenia )  կատարած «Հայաստանի ԶԼՄ-ների մասին 2011 թ. հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության» համաձայն՝ հայաստանցիների 81%-ն ամեն օր հեռուստացույցի առջեւ միջինը երեք ժամ է անցկացնում։ 33%-ի համար հեռուստատեսությունը ժամանցի հիմնական միջոցն է, որը օրական 7-12 ժամ է խլում։ Հայկական սերիալներ դիտում է Հայաստանի բնաչության 80%-ը։ Հեռուստաընկերությունները չեն հապաղում հեռուստադիտողին «ուրախացնել» նորանոր օճառային օպերաներով։ Ամեն հերթական սերիալ նախորդից ավելի շատ ...