Skip to main content

Կնոջ կերպարը մեդիայում

« Հայ կանանց 63% – ն ափսոսում է, որ տղամարդ չի ծնվել»:
Այդ մասին են վկայում «Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Մարդիկ չեն զգում, բայց մեդիան է իրենց փոխարեն որոշում, թե ինչ մտածեն, ինչ անեն, ինչպիսին լինեն, ինչը պաշտեն ու ատեն, ինչի ձգտեն։ Այն ձեւավորում է հասարակության խաղի կանոնները։ Մեդիան մեսիջ է, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Վերջիվերջո, մարդը դառնում է այն, ինչ ամեն օր տեսնում է։

Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի հայաստանյան գրասենյակի(CRRC – Armenia ) կատարած «Հայաստանի ԶԼՄ-ների մասին 2011 թ. հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության» համաձայն՝ հայաստանցիների 81%-ն ամեն օր հեռուստացույցի առջեւ միջինը երեք ժամ է անցկացնում։ 33%-ի համար հեռուստատեսությունը ժամանցի հիմնական միջոցն է, որը օրական 7-12 ժամ է խլում։ Հայկական սերիալներ դիտում է Հայաստանի բնաչության 80%-ը։
Հեռուստաընկերությունները չեն հապաղում հեռուստադիտողին «ուրախացնել» նորանոր օճառային օպերաներով։ Ամեն հերթական սերիալ նախորդից ավելի շատ դաժան տեսարաններ, հայհոյախառը բառապաշար ու բռնություն է պարունակում։ Գրեթե բոլոր սերիալների հեղինակերը կարծես խոսքերը մեկ արած լինեն, օճառային օպերաների համարյա ամեն սերիայում տղամարդ կերպարը հայհոյում, հոգեբանորեն ճնշում եւ ծեծում է իր կնոջը (անգամ հղի կնոջը), քրոջը, մորն ու զոքանչին։
Հերոսուհիներն էլ հիմնականում չեն աշխատում, նրանց կերպարները կարծես ստեղծված են միայն ինտրիգներ հյուսելու, անվերջ լացելու եւ բռնության ենթարկվելու համար: «Հասարակություն առանց բռնության» հ/կ վերլուծության համաձայն՝ հայկական սերիալներում կանանց նկատմամբ բռնության, լացի ու ընկճվածության տեսարանները կազմում են 60%։


Նույն պատկերը արտացոլվում է նաեւ իրականության մեջ։ Հայաստանի կանանց 52%-ը գոնե մեկ անգամ բռնության որեւէ տեսակի է ենթարկվել։ Հայ տղամարդկանց 55%-ը կարծում է, որ կինն է մեղավոր, եթե տղամարդը նրա վրա ձեռք է բարձրացնում («Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից»սոցիոլոգիական հարցում):

Կանանց նկատմամբ մեդիայով «խրախուսվող» բռնությունը միակ խնդիր չէ։ Լրատվամիջոցներն ամեն օր մարդկանց ներշնչում են, որ կնոջ արժեքն ուղիղ համեմատական է նրա տեսքի ու սեքսուալության հետ: Երգիչներին շրջապատում են կիսամերկ աղջիկներ, երգչուհիներն էլ իրենց երգը հանրահայտ դարձնելու համար էրոտիկ տարրեր պարունակող հոլովակներ են նկարահանում։

Կնոջ մարմինը նաեւ օգտագործվում է ապրանք գովազդելու եւ գնորդին գրավելու համար: Հայկական ամսագրային գովազդներում կանանց 50%-ը կարճ, բաց հագուստով է, ներքնազգեստով կամ էլ բոլորովին մերկ («Կնոջ կերպարը հայկական գովազդում» հետազոտություն):

Այն, ինչ ցուցադրվում է, ամրապնդվում է իրականության մեջ։ Հայ տղամարդկանց 60%-ը համարում է, որ կինը երբեք լավ ղեկավար չի լինի։ Հայաստանում18 նախարարներից միայն  2-ն են կին, 131 պատգամավորներից՝ ընդամենը14-ը:

Մեդիան կարծրացնում է կնոջ եւս մեկ կերպար՝ տնային տնեսուհի, խոհանոցի տիրուհի, երեխաների պատասխանատու: Գովազդների, սերիալների ու  հեռուստահաղորդումների մեծ մասը ողողված է մեսիջով, որ հայ կնոջ գլուխը միշտ կախ է, որոշում կայացնելու իրավունքն էլ միայն տղամարդունն է։

Աղբյուրը՝ WomenNet.am-ի

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից: