Skip to main content

Խոսքերը կարևոր են

բռնության

զոհ թե՞ վերապրած

Ընտանեկան բռնության դատական գործերով և դրանց հոգեբանական ասպեկտներով զբաղվող կազմակերպություններում աշխատող անձանց գործում կարևորագույն նախապայմանը դա բռնությունից տուժածին գլխավորապես հզորացնել, ուժեղացնել և աջակցելն է։ Ելնելով այն սոցիալական անարդար եզրույթից, որ կինն է մեղավոր այն ամենում ինչ իր հետ կատարվում է, և միգուցե նաև նա է պրովոկացիա արել, կամ նա դրան արժանի է և այլն, չի կարելի զոհացնել կանանց, նրանց դնել զոհի տեղ, քանի որ զոհ բառը իր մեջ ներառում է առաջինը թուլություն և անկարողություն, ինչպես նաև ինչ որ արդարացված բռնության առարկա լինելը։ Եթե որսորդը որս է անում զոհը հետևաբար նրա սպանած կենդանին է։ Մենք պետք է ուշադիր լինենք թե ինչպես ենք օգտագործում այս բառը, քանի որ բառերը շատ նուրբ են և կարող են սխալ օգտագործվելու դեպքում վնասել ավելին քան ֆիզիկական կամ այլ բռնությունները։ Զոհ բառը պասիվ է և ենթադրում է հաշտվել իրադրության և իրավիճակի պայմաններին, իսկ վերապրող կամ վերապրած բառը իր մեջ պարունակում է պայքարելու և իրավիճակից դուրս գալ ձգտելու եզրույթները։

Արդի Հայերենի Բացատրական Բառարանում (ըստ Էդուարդ Բագրատի Աղայանի։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976*) պարզ կարելի է նկատել թե ինչքան հզորացնող և ինչքան դրական կարող է լինել ապրող կամ վերապրող բառը։ Հայերեն լեզվում զոհը միանշանակ դրական նկարագրական բառ չէ իսկ վերապրողը հակառակը, ունի կյանք բառի և ապրել բառի հետ կապ։

Այսինքն այն մարդիկ ովքեր աշխատում են այն ոլորտում որտեղ կան այնպիսի կանայք կամ երբեմն տղամարդիկ ովքեր բռնության են ենթարկվել, ապա նրանց կոչելը զոհ շատ մեծ հասարակության հետ սեգրագացիոն բնույթ է կրում, նույնիսկ հենց աշխատող մասնագետի և անձի միջև։ Քանի որ պատկերացրեք ձեզ կոչում են զոհ և աշխատում են ձեզ հետ, որ դադարեք զոհ լինելուց։ Սակայն այս ամենի պատկերը միանգամից փոխվում է երբ ասում են ուղղակի բռնության մեջ է անձը ապրել կամ որ անձը վերապրել է կամ ապրել է բռնություն։

Անցյալ ժամանակի օգտագործումը ևս կարևոր է այս հարցում, քանի որ դա անձին ստիպում է պատկերացնել ամեն ինչ անցյալում, և որ ներկայում նրան ոչինչ չի կապում և խոչընդոտում, քանի որ նա արդեն վերապրել է այդ բռնությունը։

Իսկ այն անձինք ովքեր դեռ գտնվում են բռնության մեջ նրանք ևս զոհեր չեն, նրանք վերապրողներն են, ներկա շարունակական ժամանակում։ Քանի որ անձի ուժեղացումը և հույսը առաջ գնալու և շարունակելու ապրել սկսվում է այն պահից երբ նա այլևս դադարում է զոհ կոչվել։
Սակայն ամենավերջում անհրաժեշտ է նաև նշել, որ ոչ մեկ իրավունք չունի որոշելու թե ինչպես է բռնության մեջ գտնվող կամ արդեն բռնության ենթարկված անձը իրեն նույնացնում և իր ինքնությունը առաջին հերթին պետք է որոշի ամեն անհատ։ Այսինքն եթե մարդիկ կան որ կխոսեն իրենց մասին որպես բռնության զոհեր այլ ոչ թե վերապրածներ, կամ ենթարկվածներ ապա նրանց որոշումը պետք է հարգել։ Այնուամենայնիվ զոհ բառի օգտագործումը ՀԿ ներում, հասարակության և պետության կողմից անհրաժեշտ է հասցնել ամենամինիմումին։



* Բառարանից հատվածներ
Վերապրել ՝ 
1. չբ. Կենդանի մնալ ապրել (ուրիշի կամ ուրիշների մեռնելուց սպանվելուց հետո): 2. կր. Վերստին ապրել զգալ:

Զոհ՝
ի, գ. 1. (կրոն.): Որոշ կրոնական ծիսակատարություններով ասավածներին մատուցվող նվիրաբերություն: 2. Աս տվածներին նվեր բերվող կենդանի (սովորաբար մորթվող): 3. Պատերազմում սպանված մարդ: 4. փխբ Բնության աղետներից կամ առհասարակ որևէ պատահարից տուժած մարդւ 5. Մեկի շահերի համար կամ մեկի երեսից տուժած մարդ: 6. Հասարակական կյանքում գոյություն ունեցող չարիքներից (բռնությունից, անիրավություններից ևն) տուժած մարդ: Բռնության ադաթի տգիտության դոճ: 7. Անձնազոհություն, անձնուրաց կերպով նվիրվելը մեռնելը հանուն որևէ գործի նպատակի: Քանի որ հայրենիքը զոհ է պահանջում, այն որ տմարդն է, որ կվախենա այդ զոհաբերությունից (Շիրվանգադե): 8. փխբ. Որևէ բանի դատապարտված մարդ: Իսկ ինձ Ասմաթ են ա&վանում, ես որ զոհ եմ տառապանքի (Շ. Ռուսթավելի): 9. (հնց.): Զոհողություն, զոհաբերություն:

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և