Skip to main content

Բռնություն կանանց նկատմամբ.լուսանկարիչ Ուոլթեր Աստրադա

Լուսանկարիչ` Ուոլթեր Աստրադան երկար ժամանակ իրականացնում էր մի նախագիծ, որտեղ պիտի ներկայացներ տարբեր երկրներում կանանց  նկատմամբ իրագործվող բռնությունը: 

Աշխատելով նախագծի վրա, նա շատ տարբեր ապրումներ ոնեցավ: "Կանանց նկատմամբ բռնությունը միայն կանանց խնդիրը չէ: Դա ընդհանուր հասարակության խնդիր է".- ասում է լուսանկարիչը: "Եթե աշխարհի բնակչության հիսուն տոկոսի նկատմամբ կարելի է բռնություն կիրառել, եթե որևէ երկրում կանանց կարելի է ծեծել ու սպանել, դա ժողովրդավարություն չէ, դա ազատ երկիր չէ, անկախ այն բանից թե որքան է այդ երկիրը զարգացած".- շարունակում է նա: 

Իր նախագիծը Աստրադան սկսել է 2006-ին Գվատեմալայում: Միայն 2006-ին այդ լատինաամերիկյան երկրում բռնության հետևանքով սպանվել էր 600 կին: Այնուհետև Աստրադան մեկնեց մի ժամանակ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ պատերազմի ժամանակ բռնաբարվել էին հայուր հազարավոր կանայք ու աղջիկներ: Հնդկաստանում լուսանկարիչը ուշադրություն է դարձրել նաև նորածին աղջիկների սպանության փաստին, որտեղ նման դեպքերը հազվադեպ չեն: 

Կարդացեք նաև՝

Թվեր և փաստեր կանանց նկատմամբ բռնության մասին


Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2006թ. նոյեմբերի 21: Գվատեմալա-Սիթի: 15 ամյա Յոսելին Սարայ Պերեսը դատի տվեց իր 27-ամյա ընկերոջը, որը սիստեմատիկորեն ծեծում էր իրեն:








Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2007թ. ապրիլի 5: Պուետրո Սան Խոսե, Գվատեմալա: Տղամարդիկ գոռում են և նվաստացնում միայնակ կանգնած կնոջը:




Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից






2006թ , նոյեմբերի 19: Բոկա Դել Մոնտե, Գվատեմալա: 32 այա Մարիա Էսպերանսա Գուտերյեսը սպանվել է անծանոթ տղամարդու կողմից:
Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից









2006թ. նոյեմբերի 19: Գվատեմալա Սիթի: 22 ամյալ Սամալի Նոէմի Բատեն Ֆենանդեսի հարազատները վերջին հանգրվան են ճանապարհում տղամարդու կողմից սպանված զոհին:







Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2006թ. նոյեմբերի 19: Ալ Մեցկիտալ, Գվատեմալա Սիթի, Գվատեմալա: 22 ամյա Սամանտա Նոէմի Բատեն Ֆերնանդեսի թաղման արարողությունը, որը մահացել էր իր տան մոտակայքում ստացած հրազենի 12 վնասվածնքերից:






Фотография из проекта Вальтера Астрада
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2007թ. մարտի 23: Կետցալտենանգո քաղաք, Գվատեմալա: Բրենդա Մեդինան պատրաստվում է նշել իր ծննդյան օրը` տղամարդկանց զոհ դարձած կանանց ապաստարանում:








Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2007թ. նոյեմբերի 28: Վանասայ , Հնդկաստան: Ութումի վրա լցրել են կերոսին ու վառել, որովհետև նրա ընտանիքը չէր կարողացել մարել հարազատների պարտքը:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից









2009թ. հոկտեմբերի 2: Հնդկաստան: 19 ամյա Սումանը և նրա ամուսինը` Դհարամ-փալը, Մադինա գյուղի բնակիչներ են: Երբ Սումալին 17 տարեկան էր, ամուսինը նրան գնեց 850 դոլարով:
Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից








2009թ. հոկտեմբերի 7; Դելի , Հնդկաստան: Լուսնին աղոթող կին` Հնդկաստանում և հատկապես երկրի  հյուսիսոմ անցկացվող ամենամյա ամուսնացած կանանց տոնի օրը: Տոնի ժամանակ, որ կոչվում է Կարվա Չոուտ, ամուսնացած կանայք պաս են պահում, հրաժարվելով սննդից և ջրից, դրանով իրենց ամուսնու համար ցանկանալով երկար և հաջողակ կյանք: Այս ծիսակարգը խորհրդանշում է կանանց նվիրվածությունն ամուսիններին, և հանուն նրանց բարեկեցության զրկանք կրելու պատրաստակամությունը:

Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2010թ. հունվարի 14: Հնդկաստան, Փանջաբ  նահանգ: Սկեսուրը այցելել  է ծննդատանը գտնվող հարսին: Հնդկաստանում դեռևս պահպանվել են աղջկա համար օժիտ տալու սովորույթը  և դասակարգային հարաբերությունները: Ամուսինների ընտրությունը և տոնակատարության անցկացումը ծնողների պարտականությունն է: Հնդկաստանոմ ընդունված չէ ամուսնալուծվել: Աղջիկը, որպես առաջին երեխա, ցանկալի չէ, քանի որ հետագայում ծնողներին պետք է հողարկավորի ավագ որդին: Բացի այդ, նաև նաև պետք է դառնա տոհմի շարունակողը: Չնայած սահմանադրական արգելքին, Հնդկաստանում շարունակում են սեռերով պայմանավորված աբորտներ անել: Հաճախ, երտասարդ մայրերը մահանում են տատմոր գործողությունների արդյունքում: Կանանց թիվը Հնդկաստանում նշանակալիորեն քիչ է տղամարդկանց թվից:

Насилие над женщинами в мире
Լուսանկարը` Ուոլթեր Աստրադայի նախագծից
2010թ. փետրվարի 12: Հնդկաստան, Թամիլ Նադու նահանգ: Նախընտրական պայքարի պաստառ,  որի վրա պատկերված են միայն տղամարդիկ:  Հնդկաստանում չեն ողջունում կանանց մասնկացությունն ընտրապայքարին:





Բռնություն կանանց նկատմամբ աշխարհում
2009թ նոյեմբերի 9: Հնդկաստան, Ռոհթաք: Ստրկավաճառության զոհ դարձած մարդկանց ապաստարան: Հնդկաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ կանանց վաճառում են որպես ստրուկ:


Насилие над женщинами в мире
2008թ. հոկտեմբերի 27, Կիմբումբա, Գոմա քաղաքից դեպի հյուսիս, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Փախստական կինը երեխայի հետ փրկվում է զինված գործողությունների տարածքից:
Насилие над женщинами
2008թ հոկտեմբերի 28: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Նկարի աղջիկը 18 տարեկան է: Նրան բռնաբարել են, նա հղիացել է և հայտնվել հիվանդանոցում: 

Насилие над женщинами
2009թ հունվարի 28: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: 13 ամյա հղի աղջիկը ոստիկանոթյան սպային մեղադրում է  իրեն բռնաբարելու մեջ: Այս երկրում վերջին 12 տարիների պատերազմի ընթացքում բռնության է ենթարկվել մոտ 200 հազար կին:

Насилие над женщинами


2009 մարտի 11: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:  72 ամյա կնոջը բռնաբարել են իր իսկ տանը:









2009թ մարտի 11: Բունիակիրի գյուղ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Աղջիկը, ով բռնաբարության զոհ է դարձել և երեխա է ունեցել, հաճախում է 
Pere Simone Foundation հիմնադրամի բարեգործական դպրոցը:Насилие над женщинами
2008թ հոկտեմբերի 30: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Գոմա քաղաքում ոճրագործություններ իրականացրած կոնգոլեզական զինվորների կոմից բռնաբարված ու սպանված երկու կանանց դիակները:Насилие над женщинами
2008թ. նոյեմբերի 2: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Կիբաթի գյուղի բնակիչները փախնում են հրաձգությունից:
Насилие над женщинами

Աղբյուր՝http://socfem.ru/

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...