Skip to main content

Թվեր և փաստեր կանանց նկատմամբ բռնության մասին

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ 2013-ին՝ աշխարհի կանանց 35% ենթարկվել են ֆիզիկական և/կամ սեռական բռնության զուգընկերոջ կամ ոչ զուգընկերոջ կողից: Այնուամենայնիվ, բռնության ազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց 70 % իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության զուգընկերոջ կողմից:

ՄԱԿ-Կանայք գործակալությունը տարածելով այս եւ ստորեւ ներկայացվող բոլոր տվյալները ահազանգում է, որ կանանց նկատմամբ բռնությունը պանդեմիայի հասնող երեւույթ է: Պեկին+20 գործընթացների շրջանակում այս տվյալները ներկայացվել են նաեւ ինֆոգրաֆիկայի միջոցով: Հիշեցնենք, որ Կանանց նկատմամբ բռնությունը 1995-ին ընդունվածՊեկինի գործողությունների ծրագրի խնդրահարույց բնագավառներից է եւ ՄԱԿ-անդամ բոլոր պետությունները պարտավորություններ են ստանձնել դրա շրջանակում:
  • Պարզվել է, որ 2012-ին մահացած կանանց ուղիղ կեսը սպանվել է ընտանիքի անդամ-զուգընկերոջ կողմից:
  • Մեծ մասամբ կանանց նկատմամբ բռնության դեպքերը իրավապահ մարմիններին հայտնի չեն դառնում: Օրինակ, Եվրամիության 28 անդամ-երկրների շուրջ 42000 կանանց շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց միայն 14 %-ն է զեկուցել զուգընկերոջ կողմից իրենց նկատմամբ բռնության մասին ոստիկանությանը, և միայն 13% ՝ ոչ զուգընկերոջ կողմից արված բռնության մասին:
  • Ամբողջ աշխարհում ավելի քան 700 միլիոն կանայք ամուսնացել են երեխա ժամանակ (18 տարեկանից ցածր): Նրանցից 250 միլիոնն ամուսնացել է 15 տարեկանից ցածր հասակում: Երեխա հարսները հաճախ չեն կարողանում առողջ սեռական կյանք վարել և շատ խոցելի են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ՄԻԱՎ-ի և վաղ հղիության հանդեպ: Այն փաստը, որ աղջիկները ֆիզիկապես բավականաչափ հասուն չեն լինում երեխա լույս աշխարհ բերելու համար, ռիսկի տակ է դնում և՛ մորը, և՛ երեխային: Աղքատ աղջիկների պարագայում 2.5 անգամ ավելի հավանական է վաղ ամուսնությունը, քան նրանց, ովքեր ավելի ապահով միջավայրում են ապրում:
  • Շուրջ 120 միլիոն աղջիկներ ամբողջ աշխարհում (10-ից մեկը) իրենց կյանքի որոշակի հատվածում ենթարկվել են հարկադիր սեռական ակտերի: Ավելի քան 133 միլիոն աղջիկներ ենթարկվել են սեռական խեղման Աֆրիկայի 29 երկրներում և Մերձավոր Արևելքում, որտեղ այս վնասակար պրակտիկան առավել տարածված է: Ծայրահեղ ֆիզիկական և հոգեբանական ցավից բացի աղջիկներին սպառնում է երկարատև արյունահոսություն, վարակներ (այդ թվում ՄԻԱՎ-ը), անպտղություն, հղիության բարդություններ և մահ:
  • Մերօրյա ստրկությանը՝ թրաֆիքինգին ենթարկում են միլիոնավոր կանայք և աղջիկներ: Ամբողջ աշխարհում աղջիկները կազմում են հարկադիր աշխատանքի հաշվարկված 20.9 միլիոն զոհերի 55 % և 4,5 միլիոն սեռական շահագործման ենթարկվածների 98 %:
  • Եվրամիության երկրների կանանց 40-50% աշխատավայրում բախվում են սեռական ոտնձգության տարբեր ձևերի:
  • Միացյալ Նահանգներում հանրակրթական դպրոցի 8-11 դասարաններում աղջկների 83% սեռական ոտնձգությունների է ենթարկվում:
  • Քաղաքներում կանայք երկու անգամ ավելի շատ են բռնության ենթարկվում, հատկապես զարգացող երկրներում:
  • 2010թ. Նոր Դելիում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կանանց 66% վերջին տարվա ընթացքում 2-5 անգամ սեռական ոտնձգության է ենթարկվել: Տարբեր երկրներում անցկացված հետազոտությունը փաստել է գոյություն ունեցող կապը ՄԻԱՎ-ի և ֆիզիկական/սեռական բռնության միջև: Աֆրիկյան երկրներում՝ Տանզանիայում, Ռուանդայում, Հարավային Աֆրիյաում և հատկապես վերջերս Հնդկաստանում ցույց է տվել, որ կանայք տարբեր վարակներով վարակվում են հիմնականում զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվելու արդյունքում:

Բռնության բարձր գինը
Զուգընկերոջ սեռական բռնության հետետանքով պետությունների տարեկան ծախսը հաշվարկվել է 5,8 միլիարդ դոլար ԱՄՆ-ում և Անգլիայում և Ուելսում 2004-ին՝ 22,9 միլիարդ:
2009-ին Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը հաշվարկել է կանանց և երեխաների նկատմամբ բռնության հետեւանքով տարեկան ծախսը՝ 13,6 միլիարդ:



Դիտեք UN Women-ի ինֆոգրաֆիկան այստեղ


Դիտեք նաեւ ֆիլմը , որը ներկայացնում է Հայաստանում առաջին անգամ անցկացված համապետական հետազոտության արդյունքները՝ մեր երկրում առկա կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին: Հետազոտությունն իրականացվել է 2008 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագրի և Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։



Աղբյուրը` Womennet.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...