Skip to main content

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։
Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից, սեռական բնույթի կարծրատիպերից, սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։

Սակայն փաստն այն է, որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։

Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործելու դեպքում այն դառնում է մարդկանց տարբեր խմբերին վերաբերվող, ինչպես օրինակ սեռական, ազգային փոքրամասնություններին, կամ հաշմանդամություն ունեցող անձանց։

Բայց նախ մենք պետք է հասկանանք, թե որտեղից է գալիս այդ ատելությունը։

Նախ և առաջ մենք օգտագործում ենք հեշտոց բառը որպես վիրավորական բառ, կոպիտ ասած քֆուր։ Եթե մեկին ասեն «պուց» կամ օգտագործեն բառը նախադասության մեջ, խոսքի ընթացքում, ապա դիմացինը հաստատ չի ընդունի դա որպես կոմպլիմենտ և չի շոյվի։ Համեմատելու համար դրա վիրական լինելու աստիճանը կարող ենք վերցնել օրինակ ապուշ, հիմար, դեբիլ, գիժ  բառերը (որոնք կրկին ներկայացնում են հասարակության մեջ առկա կարծրատիպերը հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ), ինչևէ այս բառերը կարող են արտասանել մարդկանց մեջ, ընկերների շրջապատում, նույնիսկ ընտանիքի անդամների ներկայությամբ, բայց իհարկե «պուց» բառը ԵՐԲԵՔ այդ բառերի շարքին չի դասվում։ 

Այսինքն եթե այսպես նայենք ապա կանացի սեռական օրգանը դառնում է ամենավերջին վիրավորանքներից մեկը, որը բնականաբար պատասխան ռեակցիա պետք է ունենա, սա նաև նշանակում է, որ հասարակությունը տեսնում է կանանց սեռական օրգանները որպես կեղտոտ ու զզվելի, վիրավորական բառերի հոմանիշներ։ Բնական է, որ տենդենցը կա նաև տղամարդկանց սեռական օրգանների մասնակցությամբ, սակայն դա ուրիշ քննարկման առարկա է։

Հեշտոցը միշտ պասիվ է և ընդունվում է որպես պասիվության հոմանիշ։
Երբ խոսում են հեշտոցի մասին ապա այն միշտ ենթադրում է ստանալու, վերցնելու, ենթարկվելու կոնցեպտը, ելնելով սեռական ակտի մասին գաղափարից։ Այսինքն հասարակությունը միշտ տեսնում է պասիվ կամ ակտիվ, սեքսի ժամանակ, և հետևաբար ղեկավար և ղեկավարվող, դոմինանտ և պասիվ կոնտեքստում։ Այսինքն եթե նույնիսկ վիրավորական բառը իր մեջ չի ներառում կնոջ սեռական օրգանների մասին բառեր, այնուամենայնիվ այն համարվում է այդպիսին, քանի որ ասելով «քունել» ի նկատի է ունեցվում սեռական ակտը, որը իրենց ենթադրում է վերոնշյալ դոմինանտ և ենթարկվող գաղափարը, հետևաբար եթե ասում են «քունեմ քո ... որևե մեկ անձ» կամ «քունեմ քեզ» նշանակում է, որ «քունվողը» վիրավորական է, ընդունված կերպով «քունել»-ը դիտվում է որպես հարգված և դոմինանտ գործողություն, իսկ «քունած», «քունված» -ը նեգատիվ, ճնշված, ստորացված և օգտագործված լինելու գործողություն։ 

Սա իրենից ենթադրում է, որ եթե դու սեռական հարաբերություններում պասիվ ես ուրեմն դա ամոթալի և նվաստացուցիչ բան է։ Ավելի կոնկրետ ասելով «Քունեմ քեզ» նշանակում է «Դու կին ես և նրա հեշտոցը սեքսի ժամանակ»։  Սրանով է նաև պայմանավորված սեռական փոքրամասնություններին վերաբերվող վիրավորական բառերը, որոնք սակայն վերաբերվում են բացառապես տղամարդկանց, իսկ կին համասեռականներին այդ բառերը չեն վերաբերվում, օրինակ «գոմիկ», «պիդր» և այլ բառերը երբեք չեն օգտագործվում կանանց վիրավորելու համար, քանի որ կին համասեռականությունը չի դիտվում որպես դոմինանտ և ենթարկվող, չէ՞ որ կինն է ենթարկվողը սեքսի ժամանակ և եթե չկա տղամարդ կամ առնանդամ հարաբերությունների մեջ, ապա ինչպես վիրավորել կին համասեռականներին։ Տղամարդ համասեռականների դեպքում իրավիճակը այլ է, երբ տղամարդ, հետևաբար տղամարդու սեռական օրգան կա հարաբերությունների մեջ ուրեմն կա դոմինանտ լինելու գաղափարը։

 Հեշտոցները տգեղ են և ամոթալի։
Քանի անգամ եք լսել որ խոսում են տղամարդու սեռական օրգանների գեղեցկությունից, առնականությունից, նրանց մեծ կամ փոքր լինելուց, այսինքն նույնիսկ բուն տղամարդու սեռական օգանների մասին խոսելը ամոթալի չէ (խոսքը գնում է ընկերների, մոտիկ մարդկանց շրջապատում)։ Իսկ քանի անգամ եք լսել որ հասարակության կողմից ընդունվում է խոսել թե ինչ ձև, չափս, գույն կամ ուրիշ ինչ որ հատկանիշ ունի կանացի հեշտոցը։ Իհարկե համեմատությունը ապացուցում է որ կանանց սեռական օրգանների թեման և տղամարդկանց սեռական օրգանների թեման խիստ տարանջատված են և անհավասարապես են ուշադրության մատնվում։

Այս հոդվածը ուղղակի վերլուծությունն է ներկայիս պատկերի գենդերային  անհավասարության կոնտեքստում, որպեսզի ստանանք հասարակության հայելային պատկերը և ուղղակի մտորենք այն ամենի մասին ինչը բոլորը գիտեն, օգտագործում են և բավականին էլ հետաքրքրված են նոր տեղեկություններ իմանալու, սակայն այդ ամենը արվում է մշտական գաղտնիության և ամոթի զգացողության տակ։
 Ուրախ կլինեմ լսելու ձեր կարծիքը հոդվածի մասին, կարող եք մեկնաբանություններ անել ստորև, սակայն խնդրանքս է պահել Ձեզ հասուն մարդու պես և ընդունված էթիկայի նորմերին համապատասխան։
Շնորհակալություն։

Նոյեմբեր 11, 2013 | Հոդվածի գաղափարները ըստ ԷրինՄըկքելլի 


Comments

Popular posts from this blog

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...