Լուսանկարը՝ Getty Images |
«Մենք ազատել ենք 26 երեխաների և ուղարկել վերականգնողական կենտրոններ»,- The Guardian-ին ասել է Հնդկաստանի Բիհար նահանգի աշխատանքի և սոցիալական հարցերով պաշտոնյա Սանջիվ Կումարը։
Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շատ երեխաներ խոցելի են դարձել մարդկանց առևտրով զբաղվողների կողմից։
Երեխաներից շատերի ծնողները կորցրել են իրենց աշխատանքը, իսկ հանցագործները կարողացել են համոզել հուսահատ ծնողներին, որ երեխաներին կտեղավորեն բարձր վարձատրվող աշխատանքների։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք և կառույցները Նեպալի հասարակությանը թրաֆիքինգի վտանգների մասին իրազեկող արշավներ են սկսել։
Նեպալում տիրող իրավիճակը խոցելի է դարձնում բազմաթիվ կանանց և աղջիկների, ովքեր կարող են ենթարկվել սեռական բռնության, առևանգվել և վաճառվել ստրկության։
Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Կարմիր խաչի տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8,4 հազար մարդ։ Դրան հաջորդել են ևս մի քանի երկրաշարժեր։
Comments
Post a Comment