irishexaminer.com |
Բնականաբար, միամտության նման պոռթկումներն անմիջապես օդ են ցնդում կասկածանքների և ֆեմինիստների քմծիծաղների ներքո: Եվ պահեստից դուրս է բերվում ''ինքս ինձ համար"արտահայտությունը: Արտաքինի շտկումը շրջապատվում է տարբեր տեսակի նման հիմնավորումներով: Եվ մենք բոլորս ենք լսել դրանց մասին: Դա և' բարձր կրունկների օգուտն է, և' երիտասարդ երևալու անհրաժեշտությունը և' անձնական հիգիենան / օրինակ՝ունքերը պետք է հանել, թե չէ այնտեղ մակաբույծներ կառաջանան/, ինչպես նաև արդեն շատ վայրի մտքեր այն մասին, որ "կինն առանց պարֆյումի..." և այսպես շարունակ:
Կարելի՞ է արդյոք, լինել գեղեցիկ ինքդ քեզ համար։
Եվ այս ամենը տեղի է ունենում ''ինքս ինձ համար" խորագրի ներքո : "Ես շպարվում եմ, որպեսզի ինքնավստահ զգամ ինձ": "Ես կրում եմ 12 սանտիմետրանոց կոշիկներ, որովհետև դրանք շատ հարմար են": "Ես սափրում եմ ոտքերս, որովհետև սիրում եմ լինել կոկիկ": Ու նաև այսպես շարունակ:
runwaymagazines.com |
Սակայն հարց է ծագում. Ինչու՞ է անհրաժեշտ շպարվել ինքդ քեզ համար, կոնկրետ ձևով և միայն դեմքի շրջանում: Ինչո՞ւ որևէ մեկի մտքով չի անցնում ,օրինակ ներկել իր հետույքը գեղարվեստական կերամիկայի տեսքով և հիանալ դրանով, չէ որ դա ինքդ քեզ համար է: Ինչո՞ւ չի կարելի սափրել գլխի խիստ հակահիգիենիկ մազերը և սափրած գլուխը պատել հակասեպտիկով: Ինչո՞ւ չի կարելի հագնել «շատ հարմար» բարձրակրունկները և քայլել , ասենք խոհանոցից դեպի զուգարան:
express.co.uk |
Որոշել , արդյո՞ք մենք որևէ բան անում ենք մեզ համար, շատ հեշտ է: Դա այն է, ինչ մենք անում ենք տանը՝ մենակ ժամանակ կամ մեր ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Մեր տեսքը, վարքը, սովորություններն այնտեղ, որտեղ մեզ չի նայում հասարակությունը- հենց սրանք են "ինքս ինձ համարը": Դա այն է, թե ինչպես ենք մենք հագնվում ամառանոցում, ինչպես ենք մեզ պահում , երբ շրջապատում մարդ չկա, կամ համակարգչի մոտ նստած՝ լուր կարդալիս:
medias.unifrance.org |
Այսպիսով, պարզ է, որ մենք հագնվում ենք կոկիկ և շտկում ենք առկա թերությունները հասարակության համար: Եվ հենց այստեղ շատերը հանգստանում են, ասելով "հո չե՞մ կարող հարցազրույցի գնալ տնային շորերով: Մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ և տղամարդկանց նույնպես առաջադրվում են պահանջներ: Եվ այլն:"
Եվ անմիջապես, հետևեք ձեռքերին՝ տեղի է ունենում ֆոկուս- մոկուս. «Ուրեմն դո՜ւք, ֆեմինիստուհիներդ, առաջարկում եք մեզ աշխատանքի գնալ կեղտոտ ոտքերո՞վ : Սրիկանե՜ր»:
Նման արտահայտությունների օգտագործմամբ կարելի է հեշտորեն խուսափել ու չնկատել ցանկացած վերլուծություն, հաստատել սեփական կարծիքն ու արդյունքում,մեծացնել գեղեցկության բնագավառում արդյունաբերողների շահութաբերությունն ու եկամուտները:Բայց եկեք շարունակենք: Ինչպե՞ս հասկանալ, որ մենք հագնվում, սափրվում, շպարվում ենք ոչ այն բանի համար , որ դա պահանջում է ողջ հասարակությունը, այլ որովհետև այդ պահանջն ուղղված է միայն կանանց, այսինքն՝ այն ի կզբանե խտրական է: Ինչպե՞ս իմանալ, արդյոք մեր ցանկությամբ ենք քայլում բարձրակրունկների վրա և սափրում թևատակերը և արդյո՞ք այդ ցանկությունն անկեղծ է,թե` ոչ:
Դրա համար անհրաժեշտ չեն գիտական աստիճաններ և ակադեմիական դիպլոմներ: Սկզբում կդիտարկենք ու կհամեմատենք միջին տղամարդուն և միջին կնոջը: Տղամարդկանցից հասարակությունը նույնպես պահանջում է ,ինչպես ոմանք են պնդում, շատ մեծ տանջանքեր, ինչպես օրինակ` սափրվել և փոխել գուլպաները: Այսինքն պահանջվում է ունենալ ՝
1. կոկիկ տեսք,
2. համապատասխանել տեղին և իրավիճակին,
իսկ կանանցից, բացի այս երկուսից պահանջվում է նաև
- ունենալ երիտասարդ տեսք /որքան հնարավոր է երիտասարդ, էլ ավելի երիտասարդ: Դուք դեռ այնքան երիտասարդ չեք, որքան անհրաժեշտ է/
- հեռացնել բնական մազածածկույթը, սակայն ոչ միայն դեմքի վրա, այլ նաև մարմնի բոլոր հատվածներից /և անպայման հատուկ միջոցներով, պրոցեդուրաներով ու գործիքներով: Հակառակ դեպքում ով է «կերակրելու» տարբեր տեսակի քսուկներ , մեղրամոմեր և լազերներ արտադրողներին/
- կրել անհարմար հագուստ, կոշիկ և սանրվածք /այսինքն` ունենալ կանացի տեսք/
- անել մանիկյուր և շպարվել /բնությունից տրված ձեռքերն ու դեմքը տգեղ են և դրանք հարկավոր է շտկել, քանի որ բնականը կրելը խայտառակություն է/
- ունենալ համապատասխան կշիռ և մազերի երկարություն, ունքերի և թարթիչների գույն /այսինքն` բնական շիկահերները պետք է նկարեն ունքեր և թարթիչներ, որպեսզի ունենան համապատասխան տեսք/
- շտկել մարմնի ձևը համապատասխան միջոցներով /ձգող զուգագուլպաներով, կամ պարալոնային կրծկալներով/
- հաճելի բուրել /ամեն կերպ ոչնչացնել սեփական բնական հոտը/
- միշտ ձեռքի տակ ունենալ գեղեցկությունը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ՝սանր, անձեռոցիկ, տամպոններ, շրթներկ, զուգագուլպա,
- ներկել սպիտակ մազերը /սպիտակ մազերը զարդարում են միայն տղամարդկանց: Իսկ հիմար բնությունը դրանք տվել է նաև կնոջը/
- այստեղ կարելի է ավելացնել նաև տարբեր սոցիալական և տարիքային խմբերին ներկայացվող մի շարք պահանջներ /սևականների մազերի հարթեցում, պիրսինգ, տատուներ, կապտակարմրավուն մազեր թինեյջերների համար, վերարկուի ֆասոն թոշակառուների համար, հարսանեկան շորեր, լողազգեստներ, կորպորատիվ դրես-կոդեր, սևացում սոլյարիում, պլաստիկ վիրահատություններ և այսպես մինչև անսահմանություն/
girlpower1.wordpress.com |
Նման քայլերի
անկեղծությունն ու« ինքս ինձ համար»ությունը նույնպես կարելի է պարզել առանց հատուկ ջանքերի,առաջին
հերթին՝ վիճակագրության օգնությամբ: Մի՞թե հնարավոր է, որ տարբեր կանայք, տարբեր
ճաշակներով ու ցանկություններով /մեկը սիրում է Կաֆկա, մյուսը` արտիշոկներ/ 146
տոկոսով լինեն միանգամայն նույնը արտաքինի
հարցում: Մի՞թե հնարավոր է, որ բոլորը
միասին , ինչպես ձիերը ռազմական փողի
ձայնը լսելիս, առավոտյան արթնանան ու ցանկանան ներկել թարթիչները և կրել նեղ կոշիկներ:
Նման բան պարզապես չի կարող լինել՝չէ որ
մարդիկ բազմազան են:
Երկրորդ հերթին, դա
կարելի է ճշտել փորձարկաման միջոցով: Պատկերացնել, որ դուք մի կին եք, ով չի
ցանկանում՝ ձևացնել չցանկացող և դիմանալ պարզապես վիճակագրության համար: Փորձել մի
վեց ամիս մնալ սպիտակ մազերով, հանգիստ ու ազատ «տղամարդու» հագուստով և
կոշիկներով, առանց շպարի, զարդերի, օծանելիքի, մազոտ ոտքերով, առանց կրծկալի,
սանրվածքի, դիետաների կամ օրինակ՝ հայտնվել աշխատավայրում տղամարդու գործնական
կոստյումով, սանրվածքով և նույնիսկ
պահանջի համաձայն` սափրված: Այնուհետև տեսնել, կարելի՞է արյդոք, մեր հասարակության
մեջ ոչ միայն անել ինքներդ ձեզ համար, այլ նաև չանել ինքդ քեզ համար: Հասարակությունը կարծում եմ, արագ ցույց կտա մեզ, թե ինչ է պետք
ցանկանալ:
Այնպես որ արեք հետևություն. Վստահ լինելու համար որ դուք ինչ որ բան անում
եք ինքներդ ձեզ համար, պետք է ստուգել, իսկ կարելի՞ է արդյոք , դա չանել: Եթե
չանելը անպատժելի է, ուրեմն դուք դա անում եք բացառապես ինքնակամ: Շատ կանայք
սափրում են թևատակերը և դա որպես օրինակ են բերում նույնիսկ համացանցում: Մինչդեռ
, եթե տղամարդուն բռնացնեն թևատակերի մազերով որևէ նկարում, ապա նրա նկարը չի
տարածվի համացանցում, նրա վրա չեն
ծիծաղի, նրան ամոթանք չեն տա ընկերներն ու հարազատները : Ահա այսպես է մեր իրականությունը:
Հետևաբար, եթե որևէ բան չանելը պատժելի է, ուրեմն ձեզ դա
ստիպում են անել, նշանակում է "ինքս ինձ համարը" միայն ինքնախաբեություն
է և իլյուզիա: Եվ չնայած հասարակության բոլոր պահանջներից ու պարտադրանքներից միանգամից հրաժարվելը վտանգավոր է, կարելի է, թերևս իմանալ
և հասկանալ այդ պարտադրանքի մեխանիզմը:
deviantart.net |
Աղբյուր՝ Womenation
Comments
Post a Comment