Skip to main content

Որքան մեծ է աղջիկների գերազանց առաջադիմությունն ուսման մեջ. գիտնականներ

լուսանկարը՝ eingleses.com
Աշխարհի մեծ թվով երկրներում աղջիկները միջնակարգ դպրոցներում սովորում են տղաներից ավելի լավ: Աղջիկների կրթական հաջողությունները կախում չունեն սեռերի հավասարությունից, տնտեսական և սոցիալական զարգացումից և ընդհանրապես հասարակության մեջ առկա այլ տեսակի հավասարությունից: 

Նման հետևության են հանգել ամերիկացի գիտնականներն , ովքեր ի մի են բերել աշխարհի 74 երկրների մեկուկես միլիոն 15-ամյա դպրոցականների վերաբերյալ տվյալները: Հետազոտությունը ներկայացվել է Intelligence ամսագրում, իսկ Միսսուրիի համալսարանի մամլո հաղորդագրության մեջ դրան կարճ անդրադարձ է կատարվել:

Գիտնականներն աշխատել են ՄԱԿ-ի, ինչպես նաև Դպրոցականների Կրթական Հաջողությունների Գնահատման Միջազգային Ծրագրի կողմից տրամադրված տվյալների հետ, որոնք հավաքագրվել են 2000-2010թթ ընթացքում: 

Ի տարբերություն նման շատ հետազոտությունների , որոնք կատարվում են միայն մաթեմատիկայի բնագավառում և որտեղ բերվում են տղաների և աղջիկների համեմատական արդյունքները, այս դեպքում գիտնականները հետազոտությունն անցկացրել են տաբեր առարկաների բնագավառում: Դրանք են ընթերցանությունը, մաթեմատիկան, բնական գիտությունները` ֆիզիկա, քիմիա, բիոլոգիա:

Պարզվել է , որ հետազոտության մեջ մասնակից երկրների կամ շրջանների 70 % -ի աղջիկները սովորում են տղաներից ավելի լավ: Բացառություն են կազմել երեք շրջաններ` Կոլումբիան, Կոստա Ռիկան և հնդկական Հիմաչալ Պրադեշ նահանգը: Գիտնականների համար պարզ չէ, թե ինչո՞ւ են հենց այս շրջաններն ընկել բացառությունների շարքը /դրանց միավորող միակ հանգամանքը սուրճի պլանտացիաներն են/:

Տարբեր երկրների, ինչպես` Բրիտանիայի , ԱՄՆ-ի և այլնի, երկու սեռերի միջև ուսման առաջադիմության տարբերությունը հասնում է մինիմումի: Իսկ բոլորից լավ աղջիկ դպրոցականները սովորում են այն պետություններում, որոնք հայտնի են սեռերի խիստ անհավասարությումբ: Դրանք են` Կատարը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները:

"Նույնիսկ այն երկրներում, որտեղ կանանց իրավունքները խիստ սահմանափակ են, 15 տարեկան աղջիկներն ավելի լավ են յուրացնում մաթեմատիկան, ընթերցանությունը և բնական գիտությունները",- հայտարարել է հետազոտության ղեկավար Դևիդ Գիրին: Այլ կերպ ասած, հասարակության մեջ առկա գենդերային հավասարությունը ոչ մի կերպ չի ազդում դպրոցական առաջադիմության վրա: Ֆինլանդիայում և Կատարում աղջիկների ուսման մակարդակը նույնն է:

Ստացված արդյունքները գիտնականներին հանգեցրել են հետևյալ հարցին. եթե միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում աղջիկների առաջադիմությունն ավելի բարձր է, ինչո՞ւ են նրանք այդքան թույլ ներկայացված քաղաքականության մեջ, բիզնեսում և գիտության բնագավառում: Զարգացող երկրներում դա կապված է տնտեսական և սոցիալական գործոնների հետ, իսկ մոլորակի ավելի հարուստ շրջաններում դրան են գումարվում նաև երկրի ներքին պատճառները: Բանն այն է, որ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի գերազանց սովորողների մեջ աղջիկների և տղաների թիվը նույնն է և երբեմն էլ՝ավելին: Այսպիսով, երևի գերազանցիկների հենց այս խմբից է ձևավորվում մեր մոլորակի ապագա գործնական, քաղաքական և գիտական էլիտան:


Աղբյուրը՝ Lenta.ru

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...