Հարաբերությունների մեջ գենդերային դերերն անընդհատ էլ փոփոխվում են։ Անգամ ժամադրության ձևերն են փոխվել։ Մի ժամանակ տղան անպայման պիտի իրեն ջենթլմենի պես պահեր, ծանոթանար աղջկա հոր հետ, ռեստորանում հաշիվ փակեր։ Այժմ կան մեծ քանակով երկսեռ ընկերություններ, և շատ հաճախ խառնաշփոթ է առաջանում՝ այն ինչ եղավ ժամադրությո՞ւն էր, թե՞ պարզապես ընկերական հանդիպում։
Բոլոր այս փոփոխություններն էլ հանգեցրել են մի շարք զվարճալի և երկակի ստանդարտների։
1. Տղամարդը պիտի «ջենթլմենի» պես պահի իրեն
Անկեղծ ասեմ, ամենավերջին բանը, որ ուզում եմ՝ սպասել մեքենայում մինչև մեկը բացի դուռը, այնինչ ես ինքս շատ հանգիստ կարող եմ անել դա։ Ամեն օր էլ ինքս եմ բացում սեփական մեքենայիս դուռը, դժվար բան չէ։
Բայց մինչև հիմա կան կանայք, ովքեր հավատացած են, որ նման քայլը հարգալից վերաբերմունքի նշան է։ Հիմա ի՞նչ պիտի անեն տղաներն այս դեպքում․ գործեն իբրև դոմինանտ հնադարյան տեսակ թե՞ թվան անուշադիր չոբաններ։
Լուծում՝ նախքան ժամադրությունը կարելի է աղջկանից ճշտել՝ արդյոք նա հավանում է հնաոճ ավանդույթները, կամ որոնք են նրա պատկերացումները ջենթլմենության մասին։
Բացի այդ ինչ֊որ մեկի համար դուռ բացելը գենդերային որևէ կախվածություն չպիտի ունենա։
2. Կանայք պիտի լինեն սեքսուալ բայց ոչ սեռականություն ունեցող և արտահայտող
Սա մի իսկական գլխացավանք է։ Տղամարդիկ սիրում են սեքսուալ կանանց, բայց չեն սիրում, երբ կինը ցուցաբերում է իր ցանկությունները և իր սեռականությունն (sexuality) ունի։ Մեր սերունդը բազմիցս է լսել, թե ինչպես են տղամարդիկ բաժանում կանանց՝ «հարսնացու» և «ք*նվելու համար» խմբերի։
Դու պիտի լինես կրակոտ, գրգռես տղամարդուն, բայց չպիտի ցույց տաս, որ հաճույք ես ստանում նրա հետ սեքսով զբաղվելիս։
Ինչու՞ չես կարող սիրային և ռոմանտիկ ջերմ հարաբերություն ունենալ այն աղջկա հետ, ում հետ «գժական սեքս ես անում»։
Էս ապուշությունը հայրիշխանության մնացուկներից է և դրանով խաբնվելը նշանակում է աջակցել կանանց նկատմամբ ճնշումներին։
Լուծում՝ մի կողմ դրեք ամոթը։ Ամբողջ խնդիրը դրանում է․ մեզ թվում է, թե սեքսն անճոռնի ամոթալի բան է։ Պիտի հասկանանք, որ սեքսը գեղեցիկ և առողջարար է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց համար։
3. Տղաները միշտ պիտի փակեն հաշիվը ժամադրության ժամանակ
Կարո՞ղ եք մի լավ հիմնավորում տալ, թե ինչո՞ւ տղամարդիկ պիտի միշտ փակեն հաշիվը։ Էս հնադարյան ադաթն էլ գալիս է այն ժամանակներից, երբ կանայք գումար չէին վաստակում և ամբողջ օրը տան գործերով էին զբաղվում։ Հիմա սա լրիվ անհեթեթություն է․ մենք աշխատանք ունենք, կարող ենք հոգ տանել մեր մասին և փակել հաշիվը ժամադրության ժամանակ։
Լուծում՝ Ով կանչում է հանդիպման, նա էլ փակում է հաշիվը։ Բացի այդ չվճարող կողմը միշտ էլ կարող է առաջարկել գումարի կեսը։
4. Տղամարդիկ պիտի պաշտպանեն իրենց ընկերուհիների «պատիվը»
Եթե մեկը (հիմնականում տղամարդ) վիրավորում է կնոջը փողոցում, արդյո՞ք տղամարդը պիտի մոտենա և տեր կանգնի «կնոջ պատվին»։ Արդյո՞ք նման քայլով նա չի ոտնահարի կնոջ՝ ինքն իր համար պատասխան տալու իրավունքը։
Սա բավականին դժվար իրավիճակ է։ Ընդհանրապես բոլորը պիտի պաշտպանեն բոլորին բռնությունների, վիրավորանքի, ճնշումների դեմ։ Կարևորը նվազեցնել հենց այդ բռնությունը, և ոչ թե մտածել՝ ինչպես և ում պաշտպանել դրանից։
Լուծում՝ վաղ հասակից՝ դպրոցներից մինչև հատուկ օրենքի ստեղծում, ամեն ինչ պիտի արվի բռնություններին վերջ տալու համար։ Դա է միակ լուծումը։ Բացի այդ չի խանգարում իմանալ ինքնապաշտպանության միջոցների մասին։
5. Մարդիկ ազատ ամուսնություն չեն ուզում սակայն դավաճանում են իրար խելագարների պես
Հավանաբար լսած կլինեք բաց/ազատ ամուսնությունների մասին․ զույգն ինքն է որոշում հավատարմության սահմանները, մոնոգամիան պարտադիր պայման չի լինում, սակայն պարտադիր է դառնում անկեղծությունն ու շփումը։
Կարող եք կարդալ նաև՝ Ոչ մոնոգամիան/պոլիամորը և ֆեմինիզմը
ԱՄՆ֊ում ամուսնացածների 40 տոկոսը դավաճանում է, սակայն մինչև այժմ ազատ ամուսնությունները տարօրինակ և անբնական են համարվում։
Տարօրինակն այն է, որ մենք խաբում և թաքցնում ենք մեր սեռական արկածները նրանցից, ում սիրում ենք և ում հետ որոշել ենք կապել մեր կյանքը;
Ավելի լավ կլիներ հարաբերությունն ու նվիրվածությունն ավելի ազնիվ լիներ։
Լուծում՝ բավական է դատապարտել ուրիշ մարդկանց։ Անկեղծ եղիր ինքդ քո և զուգընկերոջդ հետ: Մոնոգամիայի կամ պոլիամորիայի մեջ ոչ մի վատ բան չկա, եթե անկեղծ ես լինում։
6. «Ես գեյերի դեմ բան չունեմ, բայչփորձվես մտածել, թե ես գեյ եմ․․․․․»
Այս օրերին շատերն են ասում, որ գեյ մարդկանց դեմ ոչինչ չունեն, ԱՄՆ նահանգները մեկը մյուսի հետևից օրինականացնում են միասեռ ամուսնությունները։ Այնուամենայնիվ, եթե մտածում ես, որ մարդը գեյ է, ահավոր վիրավորում ես նրան։
Էս ի՞նչ կեղծավորություն է։
Եթե իրոք ընդունում ես ԼԳԲՏԻՔ մարդկանց, ուրեմն վերջ տուր նրանց սեռական կողմնորոշումն իբրև վիրավորանք ընկալել։
Լուծում՝ եթե տղա ես, և ինչ֊որ մի ուրիշ տղա քեզ հավանել է, փորձում է կանչել ժամադրության, պարզապես ասա, շատ զգացված ես, բայց դու հետերոսեքսուալ ես։
Նույնն էլ ձեզ է վերաբերում, աղջիկներ․ եթե լեսբուհի լինելը վատ բան չեք համարում, ինչու՞ եք սրտնեղում, երբ մարդիկ ենթադրում են, որ դուք լեսբուհի եք։
Հոդվածի հեղինակ՝ Ջոանա Շրյոդեռ

Աղբյուրը՝ Good Men Project
Թարգմանված է անգլերենից
Comments
Post a Comment