Skip to main content

Ոչ մոնոգամիան/պոլիամորը և ֆեմինիզմը

Երբ ես սկսեցի կարդալ ոչ մոնոգամիայի մասին, ես սկսեցի հասկանալ, որ դեմ եմ դրան ու ինչ որ բողոքի ձայն կար իմ մեջ սկզբում, որը դեմ էր իմ ֆեմինիստական համոզմունքներին: Քանի որ ես սովոր էի որ հասարակության մեջ ընդունված է մոնոգամիան որպես նորմա և վերջ, սկսեցի մտածել դրա մասին, ամեն ինչ չէ որ դոգմայի պես պետք է ընդունել ու հարցեր չտալ:


Ամեն ճշմարտություն սկսվում է հարցերից, իսկ միտքդ կարող ես ազատել միայն քննադատելով, ազատ քննարկելով ու հասկանալ փորձելով: Ես հասկացա նաև որ այս ամենը իրա մեջ ունի ինչ որ թակարդ, և ես ուզեցա բացահայտել ու քննարկել այն: Երկու բաներ օգնեցին ինձ այդ հարցում: Սկզբի համար ասեմ որ ես միշտ ու անընդհատ լսել, կարդացել և վկա եմ եղել նրան որ զույգը երկու հոգուց է ու վերջ: Ոչ մոնոգամ հարաբերությունները պահանջում են անկեղծություն ինքդ քո հետ:


Ամեն մարդ պետք է պատրաստ լինի բացահայտելու իր ցանկությունները, և պետք է ունենա հստակ պատկերացում թե ինչ է ուզում իր կյանքից, մինչև ինչ որ բան ձեռնարկելը: Հաճախ մեր հասարակության մեզնից սպասում են որ առանց մտածելու հարցեր տալու կուրորեն անենք այն ինչ որ անում են բոլորը: Դրա համար կան օրենքների ու կանոնների, "բարոյական" նորմերի մի մեծ կույտ, որոնք սահմանում են ամեն ինչ, ու ոչ մեկ չի էլ մտածում հացնելու արդյոք դրանք ճիշտ են կամ սխալ են, հարմար կամ անհարմար են իր համար: Մենք ունենք մեր կյանքի քարտեզը գծած պատրաստ, թե որից հետո ինչ ենք անելու, ու կյանքը ու մեր հասարակության կառուցվածքը թույլ չի տալիս մեզ անելու այն ինչ մենք իսկապես ուզում ենք, դրանք հնացած մեթոդեր են որպեսզի մարդը միշտ մնա հավատարիմ կոնկրետ կանոնի ու հարցեր չտա ուղղակի գոյատևի:


Մեր տեղը արդեն որոշված է որ պետք է գնանք դպրոց, հետո համալսարան, հետո աշխատանք, հետո ընտանիք, հետո թոռնիկներ, հետո թոշակ ու վերջ, բայց ով է որոշողը, միգուցե ես այդպես չեմ ուզում: Մենք հավատացած ենք որ միայն մեկ մարդու հետ պետք է անցկացնես քո կյանքը և լինես նրա հավատարիմ ու վերջ: Հատկապես կանայք են սրբորեն պահում այդ կանոնը, նվիրված լինելով ընտանիքին, մոռանալով իրենք իրենք, իրենց ազատությունը ու ցանկությունները խեղդում են ընտանեկան հոգսերի մեջ:

Որպես ֆեմինիստ ես դեմ եմ դրան, ամեն մարդ ինքը պետք է ընտրի ինչ է նա ուզում, բայց մեզ փոքրուց արդեն ստիպում են ընդունել արդեն ընդունված կյանքի և ընդունված բարոյականության մոդելը, առանց հարցնելու և հարգելու մեր մտքի ազատությունը և մեր ընտրության ազատությունը:

Երբ մարդ ապրում է այնպես ինչպես իրեն ասում են, անկախ նրանից ինքը դա հասկանում է կամ գիտակցում է թե ոչ, մարդը դժբախտ է լինում, որովհետև եթե նա ունի ցանկություններ, սակայն ռիսկ չի անում անկեղծ լինել ինքն իր հետ և չվախենալ իր սեփական ես-ից, նա միևնույն է ունենում է այդ ցանկությունները, և ինչքան էլ պայքարես, ցրվես և այլն միևնույնն է կան բաներ որոնք մեր ուժերից վեր են, ու դրանք միշտ կլինեն։ Սա միայն ապացուցում է որ մենք բոլորս միմյանցից տարբեր ենք և ամենքս էլ ունենք մեր ուրույն մտածելակերպը, աշխարհայածքը կամ ցանկությունները:
Հասարակական նորմերով ընդունված ապրելակերպը հենց մոնոգամիան է, երբ դու հավատարիմ ես ու ոչ մի ուրիշ կողմ չես նայում, նույնիսկ եթե շատ շատ ուզում ես, ու երբեք դա չես բարձրաձայնում: Անհրաժեշտ է հասկանալ որ բաց հարաբերությունները դրանք ընտրություն են, որը պետք է հարգել, որը սակայն շատ շատ դժվար է ու ահռելի ջանքեր է պահանջում ամեն զուգընկերոջից, իսկ դա անելը դժվար է որովհետև մենք փոքրուց դեմ ենք եղել դրան, ամբողջ կյանքում մտածելով որ ճիշտը դա է ու հետո հասկանալով որ դա այդպես չէ , ուրիշ բան չի մնում քան հուսահատվել: Բայց ամեն ինչ առջևում է, մտքի ազատությունը հեշտ չի տրվում ոչ մեկին: Երբ խոսքը վերաբերվում է ազատ հարաբերւթյուններին ամեն մարդ դեմ է դուրս գալիս դրան ոչ միայն նրա պատճաով որ հասարակական ընդունված նորմերն են խատվելու, այլ նաև նրա համար որ ամեն մարդ ունի վախեր և անհանգստություններ կապված զուգընկերոջ և իր սեփական էգոյի հետ: Եթե ուղիղ հարց լինի դու ինչ կզգաս երբ քո զուգընկերը/զուգընկերուհին առաջարկի ազատ հարաբերություների մեջ լինել և հանդիպել ևս մեկ մարդու հետ բացի քեզնից, դու կզգաս խանդ, վախ, ցավ, տխրություն, անելանելիություն, անհանգստություն որ կկորցնես այդ մարդուն, վախ որ չես հասկանում ինչու այդպես եղավ, մի՞թե դու վատ զուգընկեր/զուգընկերուհի ես, ինչդ է պակաս և այլն: Այս ամենը նորմալ ռեակցիա է իրավիճակին, բայց խորը վերլուծելով, պարզ է դառում որ այս ամենը գալիս միայն մի բանից՝ տիրապետողական մտածելակերպից: Եթե դու նրա հետ ես ուրեմն նա քոնն է և վերջ, եթե նա նույնիսկ ուզի չի կարող ազատել իր ցանկությունները, որովհետև նա քոնն է: Սա ոչ այլ ինչ է քան ազատության սահմանափաում: Մեր պատկերացումները շատ սխալ են սիրո ու հարաբերությունների մասին: Բնությունը մեզ շնորհել է սիրելու և սիրվելու ցանկությամբ ու հնարավորությամբ: 

Ահա թե ինչու են մարդիկ իրենց էներգիան ծախսում, ֆանտազիաների ու մաստուրբացիյի վրա, պոռնո ֆիլմեր են դիտում, որովհետև բոորս էլ գաղտնի ցանկություններ ունենք, բայց քանի որ հասարակությունը փակ է և թույլ չի տալիս մեզ արտահայտելու և ռեալիզացնելու մեր ցանկությունները, մենք սկսում ենք ուրիշ տեղ փնտրել և գտնել բավարարվածություն և այլն: 

Երբ դու մտածում ես որ նա քոնն է ուրեմն դու նրան իսկապես ազատ չես թողնում, և հենց սա է պատճառը որ պատնեշ է հանդիսանում շատ մարդկանց համար հասկանալու և վերլուծելու երևույթը։
Սա շատ պրոբլեմատիկ է, քանի որ ամեն մեկս անհատներ են անկախ ամեն ինչից ու բոլորս էլ ապրում ենք մեր ցանկությունները ռեալիզացնելու համար, մեր օրերում ինչքան գիտեմ տրկությունը արգելված է, քանի որ ոչ ոք ոչ ոքի չի կարող պատկանել ոչ ֆիզիկապես ոչ հոգեպես, մենք բոլորս էլ ազատ ենք և կարող ենք սեփական ընտրությունները անել առանց պարտավորվության: 

Շատ մարդիկ այսօր դեմ են մեկ զուգընկեր/զուգըննկերուհի ունենալու գաղափարի հետ քանի որ գտնում են որ երկար տարիներ ապրելով և նվիրված լինելով և ձուլվելով մյուս մարդուն, դու կորցնում ես քո նույնականացումը, դու էլ դու չես, դու դառնում ես նրանը և նա քոնը: Ամեն մարդ կորցնում է իր կյանքի նկատմամբ կոնտրոլը երբ նվիրվոմ է մյուս մարդուն, բայց ոչ մեկ չի էլ հարցնում արդյոք դա վնասաբեր չի, չէ որ ես պետք է ինքս ղեկավարեմ իմ կյանքը: Ոչ մոնոգամ հարաբերությունները թույլ են տալիս մարդուն լինելու ազատ և առնց պարտականությունների: 

Երբ դու աշխատում ես դու պետք է անես ամեն ինչ ինչ որ կասի քեզ քո ղեկավարը, որովհետև դու կախված ես նրանից և այդպես է ընդունված, բայց ոչ ոք երբեք չի հարցնում քեզ դու իսկապես ուզում ես անել այդ աշխատանքը, դու ինքդ էլ չես հարցնւմ ինքդ քեզ, շուրջ բոլորը քո պես տառապելով ու տխուր, ամեն ինչից դժգոհ ապրում են, ի վերջո դա է այն կյանքը որը ընդունված է, բայց դա է արդյոք քո ստեղծածը ու քո ուզածը:

Ում իսկապես հետաքրքրեց այս դժվար մարսվող միտքը և ուզում եք ավելի վերլուծել կամ ավելին հասկանալ, խորհուրդ եմ տալիս նայելու այս ֆիլմը: Մի վախեցեք ազատ լինելուց, ձեր ազատությունը ոչ մեկինը չէ...

Եթե ինչ ր հարցեր ունեք , կամ ինչ որ բաներում համաձայն չես ինձ հետ, թողեք մեկնաբանություն ներքևում:

Դժվար բայց ազատող հարց կա՝ եթե ուզենայիր փոխել քո կյանքդ այնպես ինչպես ուզում ես, ինչպես , և երկրորդ հարցը ինքդ քո հետ անկեղծ, ոչ մեկ չի իմանա դրա մասին, ինչ գաղտնի ցանկություններ ունես դու, ազատ եղիր ինքդ քո հետ, դու շատ վաղուց ինքդ քո հետ չես զրուցել անկեղծորեն:


Սեղմեք ֆիլմը դիտելու համար`

ռուսերեն

անգլերեն սուբտիտրերով


Շնորհակալություն

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և