Skip to main content

Posts

Showing posts from March, 2015

Անդրադարձ կանանց գիրությունը ծաղրող գովազդային ցուցանակին

Զարմանալի է, թե ինչպե՞ս ենք մենք որպես հասարակություն գնալով հանդուրժող դառնում տարբեր տեսակի խտրական վերաբերմունքի և արարքների նկատմամբ: Դրանցից մեկը ամոթանք տալու կամ ինչ որ մեկին նվաստացնելու իրողությունն է: Երբ տարբեր անձինք որոշում են, որ իրենք կարող են իրավունք վերապահել ինչ որ մեկին ստիպելու վատ զգալ իրեն ինչ որ մի բանի համար, որը իրենից չի կախված: Ինչպես օրինակ մեղադրել կնոջը, որ մեծ կրծքեր ունի, կամ մեղադրել ինչ որ մեկին, որ նա գեր է կամ բարձրահասակ: Նույնիսկ եթե դա այդ անձից է կախված, ապա առավել ևս հակասահմանադրական է ասել նրան թե ինչ անի և ինչպիսի մարմին ունենա: Ամեն մարդ պետք է ունենա իր մարմնի հետ կապված որոշումներ ընդունելու իրավունք: եթե ինչ որ մեկը գեր է դեռ չի նշանակում, որ դա իրեն դուր չի գալիս: Միգուցե նա այդպես է իրեն գեղեցիկ զգում, ճիշտ այնպես ինչպես նիհար մոդելները իրենց այդպես են գեղեցիկ զգում:  Ցավոք շատ շատերը մեր օրերում նորմալ են համարում ծաղրելը ինչ որ մեկին իր քաշի կամ արտաքինի համար, ասելով, որ նա տգեղ է կամ կատակներ անել դրա շուրջ: ...

«Կնոջ կերպարը լրատվամիջոցների ներկայացմամբ» մոնիթորինգի վերլուծական հաշվետվություն

Հետազոտությունն իրականացրել է «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով: Մոնիթորինգի քանակական արդյունքները Լրատվամիջոցներում ներկայացված անձանց 86 % տղամարդիկ են: Ողջ տեղեկատվական հոսքի միայն 10 %-ն է հատկացված կանանց: Տղամարդկանց լուսանկարների թիվը 6 անգամ ավել է կանանց լուսանկարներից: Նյուսմեյքերները և «արտոնյալ խոսնակները» հիմնականում տղամարդիկ են՝ կանանց համեմատ 6:1-ի հարաբերակցությամբ: Փորձագիտական կարծիքը նույնպես պատկանում է տղամարդկանց՝ 8 տղամարդ- փորձագետ և միայն 1 կին-փորձագետ հարաբերակցությամբ: Գենդերային անհավասարությունը համացանցային պարբերականներում ավելի վառ է արտահայտված քան տպագիր մամուլում: Դրա հետ մեկտեղ՝ ԶԼՄ-ներում ներկայացվող տղամարդկանց աշխարհը կառուցվում է կանանց ձեռքերով ՝ հետ...

Instagram սոց․ցանցը հեռացրել մենստրուացիա ունեցող կնոջ լուսանկարը

Ֆեմինիստ բանաստեղծ Րուպի Կաուրը նամակ է գրել Instagram-ին այն բանից հետո, երբ այս պատկերը հեռացվել էր կայքից։  Ահա նամակի բովանդակությունը՝ Շնորհակալ եմ, Instagram, իմ աշխատանքին ակնկալված քննադատությամբ արձագանքելու համար։ Իմ այս նկարը երկու անգամ ջնջեցիք՝ հայտնելով, որ այն հակասում է ընդհանուր ուղեցույցին։ Ես ներողություն չեմ հայտնելու ձեր կնատյաց ինքնասիրությունը և հպարտությունը չհագեցնելու համար, որը իմ մարմինը ներքնազգեստով ընդունում է տեսնել, սակայն մի փոքրիկ հետքը վատ ազդեցություն է թողնում։ Երբ ձեր կայքը ողողված է բազմազան նկարներով ու տեսանյութերով, որտեղ կանայք (մեծամասնությունը անչափահաս աղջիկները) իր են համարվում, պոռնոֆիկացված, և մարդուն արժանի վերաբերմունքից զրկված։ Շնորհկալություն։ Որպես իմ վերջին աշխատանքի մաս, իմ վիզուալ հռետորական աշխատանքի համար, ես բեմադրեցի այս պատկերը՝ նկարագրելու դաշտանը, բնածին ու "սովորական" երևույթ, մինչդեռ բռնաբարությունը պոռնոգրաֆիայի մեջ համարվում է սովորական։ Իրի պես վերաբերվելը սեքսուալիզացնելը ընդունելի է։ Անչա...

Յուրացված սեքսիզմը և կնատյացությունը

Յուրացված սեքսիզմը դրսևորվում է երբ անհատը կրկնում է նույն սեքսիստական գործողությունները և վերաբերմունքը դեպի իր տեսակը կամ իր գենդերային խումբը: Ավելի լայն առումով, յուրացված սեքսիզմը ճնշված լինելու և խտրականության ենթարկված լինելու հետևանքով նույնանման վարքագծի դրսևորումներն են:  Յուրացված սեքսիզմը լուրջ խնդիրների հանգեցնելու ներուժ ունի, այդ թվում ինքնավստահության անկման հասցնելու, դեպրեսիայի, նյարդային նոպաների, իր տեսակի կամ գենդերային խմբի նկատմամբ անհիմն ագրեսիայի դրսևորման և անզորության զգացողություն ունենալու:  Յուրացված սեքսիզմի արդյունքում կանայք հավատում են, որ իրենք իսկապես արժանի են որոշակի տեսակի խտրականության և իրենք իրենց մեջ պատճառներ և արդարացումներ են գտնում: Իսկ յուրացված կնատյացությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց ինստիտուցիոնալ տարբերությամբ: Տղամարդիկ մեծացնում են իրենց իշխանությունը և զորությունը՝ կանանց իշխանությունը և հնարավորությունները նվազեցնելու ճանապարհով:  Շատ անգամ կանայք մշտապես կրկնվող հաղորդագրություններ են ստանո...

Սահմանների և կնոջ տերերի մասին նոր մեկնապատում

Անտեր, անիշխան, անսահման մեկնակետ Կարևոր է կարողանալ անընդհատ հարցականի տակ դնել մեզ մատուցված ճշմարտությունները։ Մարդկային պատմությունը մշտապես եղել և մնում է մարդու կամ խմբերի պայքար ընդդեմ պետության և նույնիսկ «հասարակության»՝ պետության պաշտամունքով ենթարկեցված մեծամասնության։ Մարդը մշտապես կռիվ է տվել իր առաջադիմությանը խոչընդոտող արհեստական արգելքների դեմ։ Միտքը սահմաններ չունի, միտքը հնարավոր չէ սահմանափակել պետության, սահմանների, որևէ իշխանության կամ տերերի պարտադրանքով։ Սահմանի առկայությունը վտանգի ու պաշտպանության կարիքի պատրանք է ստեղծում: Սահման դնելու պահից ծագում է դրանից ազատագրվելու անհրաժեշտությունը։ Մարդկային միտքը միշտ խաթարվել է ավանդույթով ուսովորույթով, այլասերված կրթությամբ, որը բխում է իշխանություն և արտոնություններ ունեցողների, այսինքն՝ պետության և իշխող էլիտայի շահերից։ Պետությունը և սոցիալական ինստիտուտները գալիս ու գնում են, իսկ մարդը մնում է և շարունակում։ Կար ժամանակ, երբ պետությունն անհայտ էր ու անիմանալի։ Մարդկային հանրույթը միշտ չէ, որ պետո...

Բռնության դեմ պայքարի ծրագրում անհրաժեշտ է ներգրավել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին

«Բոլոր երկրների կառավարությունները պետք է այնպես անեն, որ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներն ընդգրկվեն սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարի ծրագրերում»,- ասել է Human Rights Watch ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը իր հայտարարության մեջ։ Կանանց միջազգային օրվան ընդառաջ կազմակերպությունը հրատարակել է մի ձեռնարկ՝ սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարի վերաբերյալ։ Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները գտնվում են առավել խոցելի խմբում, քանի որ բռնության են ենթարկվում իրենց տանը, դպրոցում, կազմակերպություններում և ընդհանուր առմամբ՝ իրենց համայնքում։ Նրանք հաճախ չեն ընդգրկվում կանխարգելիչ ծրագրերում, չեն կարողանում օգտվել աջակցության կենտրոնների և իրավաբանական ծառայություններից՝ իրենց սեքսուալության մասին կարծրատիպերի, ֆիզիկական և հաղորդակցական խոչընդոտների և մատչելի տեղեկատվական նյութերի պակասի պատճառով։ - Սեռով պայմանավորված բռնության մասին տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հատկապես նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, խոսքը, մասնավորապես, հաշմանդամություն ...

Ինչպե՞ս շփվել մուրացկանությամբ զբաղվող կամ անօթևան մարդկանց հետ

Մուրացկանությունը և անօթևան լինելը ժամանակակից աշխարհի խնդիրն են, որը ոչ մի կերպ լուծում չի ստանում քանի որ մարդիկ շարունակում են խնդիրը իրենցից հեռու և իրենց չվերաբերվող համարել:  Շատ անգամ իսկապես ցանկություն է առաջանում օգնելու կամ ինչ որ բան փոխելու, սակայն, ինչպե՞ս, ի՞նչ ակնկալես մարդուց ով փողոցում երկար ամիսներ անցկացնելու հետևանքով կեղտոտ հագուստ է կրում, ինչ որ անհասկանալի կերպար է և բացի այդ բացասական տրամադրվածություն և վախ է առաջանում:  Առաջին հերթին պետք է հասկանալ, որ նման զգացողությունները բոլորովին նորմալ են, պետք չէ վախենալ այդ զգացողություններից, դրանք հուշում են, որ դուք այդքան էլ անտարբեր չեք:  Միշտ հիշե՛ք, մուրացկանները կամ անօթևան մարդիկ նախ և առաջ մարդիկ են: Նրանք չեն ընկել երկնքից կամ միշտ նման կենսակերպով չեն ապրել: Ամեն մուրացկանի և անօթևան մարդու հետևում մի մեծ կյանքի պատմություն կա, որը բնականաբար վատ, տխուր, դժբախտ պատմություն է քանի որ նրանք հայտնվել են փողոցում մուրալու համար կամ այլ տեղ չեն ունեցել գնալու:  Պարզապես...

Ի՞նչ էին կրում աշխարհի հարսնացուները. մշակույթ

Դարեր շարունակ հետերոսեքսուալության նորմի կոնտեքստում կանայք տարբեր մշակույթներում ավանդաբար կրել են բազմաթիվ հագուստներ, շպար, զարդեր և աքսեսուարներ, որոնք խորհրդանշել են այս կամ այն հատկանիշը կապված «կանացիության» և «լավ կին» լինելու հետ: Նորվեգիա. թագ Նորվեգիայում հարսնացուները ավանդաբար քողի փոխարեն թագ են կրում, որը պատրաստված է պղնձից կամ արծաթից և զարդարված է շղթաներով և զանգերով, որոնք զրնգում են երբ նա քայլում է: Նորվեգացիները հավատում են, որ զրնգոցները աղջկան պահպանում են չար ուժերից: Հարավաֆրիկյան Հանրապետություն. ափսեանման գլխարկ Զուլուական հարսնացուները իրենց հարսանիքի օրը պարտադիր մերկ կրծքով էին շրջում, սակայն, կրում էին նաև շրջազգեստ, զարդեր և գլխարկ: Նախկինում կանայք իրենց գլուխը սափրում էին թողնելով միայն գլխի կենտրոնական հատվածի մազերը, որոնք պատում էին յուղով և ներկում էին:  Գերմանիա. ծաղկեպսակ Գերմանացի հարսերը տարբեր ծաղիկներից և բույսերի պսակներ էին պատրաստում և կրում էին գլխի վրա, որից հետո նաև ավելացավ քողը, որը խորհրդան...

Մտքեր հայկական ֆեմինիզմի մասին. պատմությունից՝ իրականություն

Ինչպես ասել է ամերիկացի ֆեմինիստ, լրագրող, ակտիվիստ Գլորիա Շտայնեմը. «Հոգուս խորքում ես կարծում եմ, որ կինն ունի երկու ըտրություն` լինել ֆեմինիստ կամ մազոխիստ»: Իսկ ի՞նչ է իրականում նշանակում լինել ֆեմինիստ: Այս տերմինը պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում և Նիդեռլանդներում 1872 թ.-ին, հետո նաև Մեծ Բրիտանիայում 1890 ականներին և ԱՄՆ-ում 1910թ.-ին: Ֆեմինիզմն ինքնին սեռերի քաղաքական, տնտեսական, սոցիալական հավասարության ու կանանց իրավունքների և համատեղ շահերի համար կազմակերպված գործունեության ամբողջություն է: Առանձնացվում են ֆեմինիզմի հինգ տեսակներ` լիբերալ, ռադիկալ, մարքսիստական և սոցիալիստական, ինչպես նաև մշակութային և էկո-ֆեմինիզմ: Ֆեմինիստական շարժումը բաժանվում է երեք ալիքների`առաջին ալիքը ( 19-րդ դարից վաղ 20-րդ դար) վերաբերվում է կանանց ընտրական իրավունքին, աշխատանքային պայմաններին և կրթության իրավունքին: Ականավոր ֆեմինիստներից էին Մարի Վոլստոնքրավթը, Սյուզան Բ. Էնթոնին, Լյուսի Սթոունը և այլք: Համարվում է որ առաջին ալիքն ավարտվեց, երբ ընդունվեց ԱՄՆ Սահամանադրո...

Ոչ մոնոգամիան/պոլիամորը և ֆեմինիզմը

Երբ ես սկսեցի կարդալ ոչ մոնոգամիայի մասին, ես սկսեցի հասկանալ, որ դեմ եմ դրան ու ինչ որ բողոքի ձայն կար իմ մեջ սկզբում, որը դեմ էր իմ ֆեմինիստական համոզմունքներին: Քանի որ ես սովոր էի որ հասարակության մեջ ընդունված է մոնոգամիան որպես նորմա և վերջ, սկսեցի մտածել դրա մասին, ամեն ինչ չէ որ դոգմայի պես պետք է ընդունել ու հարցեր չտալ: Ամեն ճշմարտություն սկսվում է հարցերից, իսկ միտքդ կարող ես ազատել միայն քննադատելով, ազատ քննարկելով ու հասկանալ փորձելով: Ես հասկացա նաև որ այս ամենը իրա մեջ ունի ինչ որ թակարդ, և ես ուզեցա բացահայտել ու քննարկել այն: Երկու բաներ օգնեցին ինձ այդ հարցում: Սկզբի համար ասեմ որ ես միշտ ու անընդհատ լսել, կարդացել և վկա եմ եղել նրան որ զույգը երկու հոգուց է ու վերջ: Ոչ մոնոգամ հարաբերությունները պահանջում են անկեղծություն ինքդ քո հետ: Ամեն մարդ պետք է պատրաստ լինի բացահայտելու իր ցանկությունները, և պետք է ունենա հստակ պատկերացում թե ինչ է ուզում իր կյանքից, մինչև ինչ որ բան ձեռնարկելը: Հաճախ մեր հասարակության մեզնից սպասում են որ առանց մտածելու հարցեր տալու ...