Յուրացված սեքսիզմը դրսևորվում է երբ անհատը կրկնում է նույն սեքսիստական գործողությունները և վերաբերմունքը դեպի իր տեսակը կամ իր գենդերային խումբը:
Ավելի լայն առումով, յուրացված սեքսիզմը ճնշված լինելու և խտրականության ենթարկված լինելու հետևանքով նույնանման վարքագծի դրսևորումներն են:
Յուրացված սեքսիզմը լուրջ խնդիրների հանգեցնելու ներուժ ունի, այդ թվում ինքնավստահության անկման հասցնելու, դեպրեսիայի, նյարդային նոպաների, իր տեսակի կամ գենդերային խմբի նկատմամբ անհիմն ագրեսիայի դրսևորման և անզորության զգացողություն ունենալու:
Յուրացված սեքսիզմի արդյունքում կանայք հավատում են, որ իրենք իսկապես արժանի են որոշակի տեսակի խտրականության և իրենք իրենց մեջ պատճառներ և արդարացումներ են գտնում: Իսկ յուրացված կնատյացությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց ինստիտուցիոնալ տարբերությամբ:
Տղամարդիկ մեծացնում են իրենց իշխանությունը և զորությունը՝ կանանց իշխանությունը և հնարավորությունները նվազեցնելու ճանապարհով:
Շատ անգամ կանայք մշտապես կրկնվող հաղորդագրություններ են ստանում, որոնք կապված են կանանց թերարժեքության և տղամարդուն անհավասար լինելու հետ, որից հետո նրանք սկսում են հավատալ դրան և տեղեկատվության պակասի և այլ հանգամանքների բերումով՝ անկեղծորեն յուրացնում են այդ տեսակետները:
Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ կանանց կողմից նման վարքագիծը խրախուսվում է հասարակության կողմից: Սեքստական վարքը գովաբանվում է, արժանանում է հատուկ ուշադրության և պարգևատրվում է: Այս երևույթը, այնուամենայնիվ, հատուկ է ցանկացած խտրականության դրսևորման, որով այն մշտապես շարունակվում է ամրապնդվել:

Comments
Post a Comment