Skip to main content

Մտքեր հայկական ֆեմինիզմի մասին. պատմությունից՝ իրականություն

Ինչպես ասել է ամերիկացի ֆեմինիստ, լրագրող, ակտիվիստ Գլորիա Շտայնեմը. «Հոգուս խորքում ես կարծում եմ, որ կինն ունի երկու ըտրություն` լինել ֆեմինիստ կամ մազոխիստ»: Իսկ ի՞նչ է իրականում նշանակում լինել ֆեմինիստ:

Այս տերմինը պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում և Նիդեռլանդներում 1872 թ.-ին, հետո նաև Մեծ Բրիտանիայում 1890 ականներին և ԱՄՆ-ում 1910թ.-ին: Ֆեմինիզմն ինքնին սեռերի քաղաքական, տնտեսական, սոցիալական հավասարության ու կանանց իրավունքների և համատեղ շահերի համար կազմակերպված գործունեության ամբողջություն է: Առանձնացվում են ֆեմինիզմի հինգ տեսակներ` լիբերալ, ռադիկալ, մարքսիստական և սոցիալիստական, ինչպես նաև մշակութային և էկո-ֆեմինիզմ:

Ֆեմինիստական շարժումը բաժանվում է երեք ալիքների`առաջին ալիքը ( 19-րդ դարից վաղ 20-րդ դար) վերաբերվում է կանանց ընտրական իրավունքին, աշխատանքային պայմաններին և կրթության իրավունքին: Ականավոր ֆեմինիստներից էին Մարի Վոլստոնքրավթը, Սյուզան Բ. Էնթոնին, Լյուսի Սթոունը և այլք: Համարվում է որ առաջին ալիքն ավարտվեց, երբ ընդունվեց ԱՄՆ Սահամանադրության 19-րդ լրացումը, որը կանանց ընտրության իրավունք ընձեռեց:

Ի տարբերություն առաջին ալիքի երկրորդ ալիքը (1960-ականներ-1980-ականներ) կենտրոնացած էր փաստացի անհավասարությունների վրա` օրենքի անհավասարություն և կնոջ դերը հասարակության մեջ: Ֆեմինիզմի երրորդ ալիքը (վաղ 1990ականներ-մեր օրեր) առաջ եկավ ի պատասխան երկրորդ ալիքի արդյունքում ստեղծված նախաձեռնությունների և շարժումների ձախողմանը: Այս շրջանի հայտնի ֆեմինիստներից էին Ջուդիթ Բաթլերը, Մարթա Դեյվիսը, Բեթթի Դոդսոնը և այլք:

Որոշ տղամարդիկ, նույնիսկ կանայք սխալաբար գտնում էին, որ ֆեմինիզմը սարսափելի երևույթ է` ստեղծելով սխալ վարկածներ, թե բոլոր ֆեմինիստները նույնասեռականներ են և ատում են տղամարդկանց, կանայք չեն կարող միաժամանակ լինել կանացի և ֆեմինիստ կամ ֆեմինիստները ամուսնության ինստիտուտին չեն հավատում և այլն: Այնուամենայնիվ տղամարդիկ ևս կենսական դեր են ունեցել ֆեմինիստական շարժման մեջ: 

Պրոֆեմինիստ հեղինակների մեծամասնությունը Ֆրանսիայից էր, նրանց թվում էին Դենիս Դիդերոն, Պոլ Հենրի դը Հոլբախը և Շառլ Լուի Մոնտեսքյոն: Ջոն Ստյուարտ Միլը, ով համարվում է ֆեմինիզմի հայրը վաղ պրոֆեմինիստների շարքում էր: Նա իր «Կանանց հնազանդությունը» հոդվածում փորձում էր ապացուցել, որ կանանց իրավական ենթակայությունը ճիշտ չէ և պետք է ելք գտնել կատարյալ հավասարության համար:

Ֆեմինիզմի պատմությունից գալով հայկական իրականություն` պետք է խոստովանենք, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: 

Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով: 

Հայ կանայք 20-րդ դարից ի վեր սկսեցին խոսել գենդերային հավասարության և կանանց իրավունքների մասին: Կարևոր է այդ կանանց շարքին դասել այնպիսի անուններ ինչպիսիք են Սիրան Զարաֆյանը, ով կանանց հնարավորությունների ընդլայնման և վերջիններիս կրթության ջատագովներից էր, Առլենե Ավակյանը, ով Մասաչուսեցի համալսարանի կանանց ուսումնասիրությունների ծրագրի հիմնադիրներից մեկն է, Սրպուհի Տյուսաբը (Վահանյան), ով առաջին հայ ֆեմինիստ նովելագիրն է:

Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը:

 Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար: Ֆեմինիստների խմբի հաջողված օրինակ է ընտանեկան բռնության դեմ կոալիցիան, որը ստեղծել է յոթ հկ-ների ջանքերով: 

Կոալիցիայի նպատակն է բարձրացնել կանանց նկատմամբ բռնության մասին տեղեկացվածության մակարդակը, փոխել ընտանեկան բռնության մասին գոյություն ունեցող կարծրատիպերը, տրամադրել պաշտպանություն և աջակցություն բռնության զոհ կանանց: Կոալիցիայի գործունեությունը բազմազան է` հանդիպումներ, միջոցառումներ, թրեյնինգներ նվիրված ընտանեկան բռնությանը և կանանց իրավունքերին:

Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

 Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի:

Հուսանք` մոտ ապագայում կտեսնենք ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն ու արդյունավետ կիրարկումը որպես օրենքի գերակայության հաղթանակ և հայ ֆեմինիստների դեդուկտիվ աշխատանքի արգասիք:

Հոդվածը հրապարակվել է asyou ամսագրում: 
Հոդվածի հեղինակ՝ Լիլիթ Սարգսյան

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...