Skip to main content

Instagram սոց․ցանցը հեռացրել մենստրուացիա ունեցող կնոջ լուսանկարը

Ֆեմինիստ բանաստեղծ Րուպի Կաուրը նամակ է գրել Instagram-ին այն բանից հետո, երբ այս պատկերը հեռացվել էր կայքից։ 

Ահա նամակի բովանդակությունը՝
Շնորհակալ եմ, Instagram, իմ աշխատանքին ակնկալված քննադատությամբ արձագանքելու համար։ Իմ այս նկարը երկու անգամ ջնջեցիք՝ հայտնելով, որ այն հակասում է ընդհանուր ուղեցույցին։ Ես ներողություն չեմ հայտնելու ձեր կնատյաց ինքնասիրությունը և հպարտությունը չհագեցնելու համար, որը իմ մարմինը ներքնազգեստով ընդունում է տեսնել, սակայն մի փոքրիկ հետքը վատ ազդեցություն է թողնում։ Երբ ձեր կայքը ողողված է բազմազան նկարներով ու տեսանյութերով, որտեղ կանայք (մեծամասնությունը անչափահաս աղջիկները) իր են համարվում, պոռնոֆիկացված, և մարդուն արժանի վերաբերմունքից զրկված։ Շնորհկալություն։


Որպես իմ վերջին աշխատանքի մաս, իմ վիզուալ հռետորական աշխատանքի համար, ես բեմադրեցի այս պատկերը՝ նկարագրելու դաշտանը, բնածին ու "սովորական" երևույթ, մինչդեռ բռնաբարությունը պոռնոգրաֆիայի մեջ համարվում է սովորական։ Իրի պես վերաբերվելը սեքսուալիզացնելը ընդունելի է։ Անչափահաս աղջիկների պատկերներով բավարարվելը, գերությունը, տանջելը, ստորացնելը, բռնությունը ընդունելի են, սակայն այս պատկերը նրանց անհարմարություն է պատճառում։ Հենց նման նպատակ էլ ունի այս աշխատությունը. այն է՝ դուք ձեզ այնքան անհարմար զգաք, ինչքան կզգաք, երբ դիտում եք, թե ինչպես են ուրիշներին բռնանում կամ որպես իր վերաբերվում։
Սա ընդամենը մատնանշում է, թե ով է գրասեղանի ետևում նստած։ Եվ ով է շոուն ղեկավարում։ Ով է մեդիան ղեկավարում և ով է գրաքննում։ 

Որոշ կանանց չի թույլատրվում ոտք դնել իրենց կրոնական պաշտամունքի վայր: Դուրս գալ տնից: Որոշակի բաներ անել: Նրանք հիվանդ են համարվում: Կարծես դաշտանը վարակ է: Այո: Այսպես է Հյուսիսային Ամերիկայում: Ես մի քանի անգամ հոսպիտալացվել եմ դաշտանի հետ կապված խնդիրների պատճառով: Ես տառապել եմ հիվանդությամբ, որի պատճառը դաշտանն է: 

Եվ շարունակ ջանք եմ թափել, որ կարողանամ սիրել այն: Ընդունել: Տոնել: Հակառակ այն ողջ ցավին, որ այն է պատճառել ինձ անցած մի քանի տարիների ընթացքում: և նրանք փորձում են ինձ ասել, որ լռեմ սրա մասին: Որ մեր այս հավաքական փորձառությունը չպետք է տեսանելի լինի: Կարծես փակ դռների հետևում թաքնվենք: Հենց դրա համար է սա կարևոր: Որովհետև երբ առաջին անգամ դաշտան ունեցա, մայրս տխուր էր ու անհանգստացած: Եվ նրանք ուզում են լռեցնել այդ ողջ ցավը: 

Փորձառությունը: Բացահայտումը: Ոչ:
Ձեր հայրիշխանությունն է հոսում:
Ձեր կնատյացությունն է հոսում:
Մեզ չեք գրաքննի:
Ես ամեն ամիս արյունահոսում եմ, որպեսզի հնարավոր դարձնեմ մարդկության գոյությունը: իմ արգանդը տուն է, ուր ապրում է աստվածայինը. մեր տեսակի կենսատու աղբյուրն է. անկախ նրանից, թե ես ընտրում եմ արարել, թե ոչ: բայց շատ հազվադեպ է այն այսպես ընկալվում: հին քաղաքակրթություններն այս արյունը սրբացնում էին. այսօր էլ, որոշները: բայց ժողովուրդների մեծամասնությունը: հասարակությունը: հանրույթները խուսափում են այս բնական երևույթից: ոմանք ավելի հեշտ ընդունում են կանանց բարոյազրկումը: կանանց սեքսուալացումը: բռնությունն ու կանանց դեգրադացիան նախընտրում են այս երևույթին: 

նրանք իրենց նեղություն չեն տա արտահայտել այդ ամենի հանդեպ ունեցած նողկանքը: բայց կբարկանան ու կանհանգստանան այս պատկերից: մենք դաշտան ենք ունենում, և նրանք դա տեսնում են որպես կեղտոտ: ուշադրության կարոտ: հիվանդ երևույթ: բեռ: կարծես այս գործընթացը պակաս բնական է, քան շնչելը: կարծես այն կամուրջ չէ այս և նախորդ աշխարհների միջև: կարծես այս երևույթը հենց սերը չէ: երկունքը: կյանքը: եսազուրկ ու ցնցող գեղեցկություն:

Նյութի աղբյուրը՝  emahomagazine.com
Թարգմանությունը՝ Սեդա Գրիգորյան, Արփինե Զարգարյան

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...