Skip to main content

Ի՞նչ էին կրում աշխարհի հարսնացուները. մշակույթ

Դարեր շարունակ հետերոսեքսուալության նորմի կոնտեքստում կանայք տարբեր մշակույթներում ավանդաբար կրել են բազմաթիվ հագուստներ, շպար, զարդեր և աքսեսուարներ, որոնք խորհրդանշել են այս կամ այն հատկանիշը կապված «կանացիության» և «լավ կին» լինելու հետ:


Նորվեգիա. թագ


Նորվեգիայում հարսնացուները ավանդաբար քողի փոխարեն թագ են կրում, որը պատրաստված է պղնձից կամ արծաթից և զարդարված է շղթաներով և զանգերով, որոնք զրնգում են երբ նա քայլում է: Նորվեգացիները հավատում են, որ զրնգոցները աղջկան պահպանում են չար ուժերից:





Հարավաֆրիկյան Հանրապետություն. ափսեանման գլխարկ

Զուլուական հարսնացուները իրենց հարսանիքի օրը պարտադիր մերկ կրծքով էին շրջում, սակայն, կրում էին նաև շրջազգեստ, զարդեր և գլխարկ: Նախկինում կանայք իրենց գլուխը սափրում էին թողնելով միայն գլխի կենտրոնական հատվածի մազերը, որոնք պատում էին յուղով և ներկում էին: 














Գերմանիա. ծաղկեպսակ


Գերմանացի հարսերը տարբեր ծաղիկներից և բույսերի պսակներ էին պատրաստում և կրում էին գլխի վրա, որից հետո նաև ավելացավ քողը, որը խորհրդանշում էր հարսի հնազանդությունը ամուսնուն: 

Ղազախստան. կոնաձև գլխարկ

Ղազախ աղջիկները հարսանիքի օրը կրում էին կոնաձև գլխարկներ, որոնք զարդարված էին լինում տարբեր տեսակի փայլերով, զարդերով և տարբեր գույներ ունեին՝ կախված հարսի բնակավայրից: Երբ աղջիկը մտնում էր յուրտա (ղազախական ավանդական տուն-վրան) հաջողության նշան էր համարվում եթե հարսի գլխարկի վերևում ամրացված փետուրները դիպչում էին առաստաղին: 




























Բուլղարիա. կարմիր ծաղիկներով քող


Բուլղար մուսուլման կանանց դեմքերը հարսանիքի ժամանակ ներկում էին և անճանաչելի դարձնում՝ նրանց վրա ամրացնում էին խաղիկներ, փայլեր, սպիտակ շպար և կարմիր շրթներկ: Որքան «ճոխ» «ձևավորված էր» լինում հարսը՝ այնքան գեղեցիկ էր նա համարվում: Հետաքրքրական է, որ նա ամբողջ ընթացքում պետք է աչքերը փակ պահեր մինչև մոլլան չօրհներ զույգին: 

















Յեմեն. կախազարդերով գլխարկ


Յեմենցի հարսնացուի գլխին այնքան արծաթ ու զարդ էին տեղավորում, որ նա հազիվ էր կարողանում տեղաշարժվել, քանի որ դրանք կարող էին հասնել մինչև 20 կգ-ի: Յեմենցի հարսնացուների գլխին որքան շատ զարդ կար՝ այնքան հաջող էր համարվելու ամուսնությունը, այնպես որ ոչ մի ջանք չէր խնայվում: 


















Թուրքմենստան. խմորից գլխաշոր

Թուրքմեն հարսնացուները կրում էին հասաբ կոչվող գլխաշոր-սաղավարտը, որը ուներ 30 և ավելի սմ երկարություն: Այն հին ժամանակներում նաև օգտագործվում էր բերրիության աստվածուհու համար նվիրաբերությունների և ծեսերի ժամանակ: Այն պատրաստում էին մի քանի շերտ կտորից, որոնց արանքում դնում էին հում խմոր, որը հետագայում քարանում էր:  














Հայաստան. ճակատային կախազարդերով գլխարկ

Հայ հարսնացուները 18-րդ դարում կրում էին կոպեկներ և այլ զարդեր, որոնք ամրացվում էին ճակատին։ Գլխին կրում էին ուղղանկյունաձև գլխարկ՝ մուգ երանգներով կարմիր, կանաչ կամ կապույտ գույնի:



Ի՞նչ եք կարծում հարսանեկան հագուստի մասին։ Կանայք ընտրություն ունե՞ն չկրելու ավանդական հագուստը կամ դրա ընտրության մեջ։ Ի՞նչ եք կարծում ի՞նչ կպատահի եթե նրանք հրաժարվեն հարսանքիների ժամանակ հագուստի ընդունված ավանդույթներից։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում՝ ստորև։

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...