Skip to main content

Posts

Պլյուս չափսի կանայք նկարվել են մերկ` բողոքելով "գեր" բառի դեմ

Լուսանկարները՝ Empowering Me/empoderarteme.tumblr.com/ Բրազիլացի 46-ամյա նկարչուհի` Մարիանա Գոդոյը ներկայացրել է անկեղծ ֆոտոների շարք, որտեղ նկարվել են <պլյուս չափսի> կանայք: Այդ ֆոտոսեսիան իրականացվել է «Տուր ինձ իրավունք» նախագծի շրջանակներում: Նոր նկարները պետք է օգնեն հասարակության շրջանում ոչ նիհար մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի և մասնավորապես <ճարպոտ> բառի դեմ պայքարելու համար: «Բրազիլիայում այն կանանց, ովքեր չունեն բաց գույնի մազեր, կապույտ աչքեր, բարեկազմ ոտքեր և մեծ կուրծք, չեն համարում գեղեցիկ, չնայած այն հանգամանքին, որ բրազիլուհիների մեծ մասը այդ ստանդարտներին չի համապատասխանում: Հասարակության մեջ առկա են բազմաթիվ նախապաշարումներ: Ոչ նիհար մարդկանց դատապարտում են և անվանում ճարպոտ: Սակայն գեղեցկության հասկացությունն ամեն մեկի մոտ սուբյեկտիվ է: Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է, զգայական, և դա կախված չէ նրա քաշից»,- ասել է Գոդոյը` Cosmopolitan-ին տված հարցազրույցում: Հարկ է նշել, որ ոչ բոլորն են համակարծիք լուսանկարչի հե...

Սեքսիզմը և ռուսական դասականները․«Ռեվիզորը»,«Խելքից պատուհասը» և այլն

Լուսանկարը՝draco-argento.livejournal.com 1985 թվականին ամերիկացի գեղանկարչուհի Էլիսոն Բեքդելը իր կոմիքսում պատմեց, թե ինչպես կա րելի է ստուգել ֆիլմը գենդերային տոլերանտության ` հանդուրժողականության տեսանկյունից. 1. Հերոսների մեջ պետք է լինի ամենաքիչը երկու կին, 2. նրանք պետք է խոսեն միմյանց հետ, 3. և ոչ տղամարդու մասին։ Համլետ` Գերտրուդա, նույն ինքը` Օֆելիա, Թոմաս Օստերմայերի ներկայացման մեջ Իրավիճակ. Շեքսպիրի ընթերցողը կնկատի, որ գործող անձանց ցուցակում պահպանվում է խիստ հիերարխիա: Օրինակ, թագավորը միշտ հիշվում է առաջինը, եթե նույնիսկ պիեսում նրա դերը մեծ չէ: Իսկ կանայք կանգնած են այս աստիճանի ամենաներքևում: Գերտրուդային` գլխավոր հերոսի մորը և թագուհուն, մենք հանդիպում ենք ցուցակի ամենավերջում` անանուն դերասաններից հետո: "Համլետում" կա ավելի քան 20 տղամարդ պերսոնաժ և ընդամենը երկու կին` Գերտրուդան և Օֆելիան: Նրանք խոսում են շատ քիչ: Գերմանական ռեժիսուրայի աստղ` Թոմաս Օստերմայերը երկու դերերը տվել է մի դերասանուհու, ընդ որում դրանից տեսքը չի տուժել: Օֆելիայի և Գերտ...

Օդորակիչներն աշխատում են միայն տղամարդկանց հարմար ռեժիմով. գրասենյակային սեքսիզմ

Լուսանկարը՝headachecause.blogspot.com Մաաստրիխտի ինստիտուտի բժշկական կենտրոնի ֆիզիոլոգները գրասենյակային օդորակիչների աշխատանքում սեքսիզմ են նկատել: Nature Climate Change ասմագրում նրանք տպագրել են եզրակացություն, որտեղ ասվում է, որ սարքավորումներն ունեն միայն տղամարդկանց հարմար ռեժիմով աշխատելու հնարավորություն: Ինչպես փոխանցում է "Мир 24"-ը, ավանդական օդորակիչների պարամետրերը հիմնված են "գրասենյակային պլանկտոնի" վերաբերյալ միջին վիճակագրական պատկերացումների վրա: Վիճակագրության համաձայն, շինություններում օդի ջերմաստիճանը լինում է 21 աստիճան ըստ Ցելսիուսի: Այն հարմարավետ է տղամարդկանց համար, ովքեր կրում են կոստյումներ: Սակայն ժամանակակից տղամարդիկ չեն հետևում խիստ dress cod- ի: Նրանց համար օպտիմալ է համարվում 21-24 աստիճան ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի: Կանանց դեպքում այն կազմում է 23.2-26.1 աստիճան: Ստացվում է, որ և կանանց , և տղամարդկանց իրավունքները չոտնահարելու համար, օդորակիչը պետք է ապահովի 24 աստիճան տաքություն ըստ Ցելիսուսի: Աղբյուրը՝ altapress.ru

Կանայք սիրում են սեքսը. կարծրատիպ թե՞ իրականություն

Լուսանկարը՝ armfem.com Մեր հասարակությունը սեռականության առումով սովորաբար կանանց երկու հնարավորություն է տալիս՝ կույս կամ բոզ, իսկ ինչ-որ ընկած է դրա միջակայքում իբր գոյություն չունի, կարծես կանանց սեռական օրգանները գոյություն չունեն, կանայք էլ՝ ցանկություններ։ Կանայք իրականում ոչ միայն սիրում են սեքսն, այլ նաև կարողանում են դրսևորել տարատեսակ սեռական ինքնություններ, վարքագիծ և նախընտրություններ։ Կանայք ունեն սեքսուալ ֆանտազիներ և/կամ դիտում են պոռնոֆիլմեր։ Շատ կանայք կան, ովքեր սիրում են մեկանգամյա սեքս ծանոթ կամ անծանոթ մարդու/մարդկանց հետ։ Հատկապես կան կանայք ովքեր դեմ են մոնոգամ հարաբերություններին և նախընտրում են սիրել մի քանի անձանց միաժամանակ։ Կանայք կան, ովքեր լեսբուհի են, բիսեքսուալ, ասեքսուալ, պանսեքսուալ կամ նույնիսկ մերժում են բոլոր նմանատիպ պիտակները միասին վերցրած։ Դժվար թե նրանց սեռական ակտիվության համար վերջնաժամկետ գոյություն ունի։ Annals of Internal Medicine ամսագրի վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն 60-ից ավելի տարիքով կանայք, ովքեր ամուսնացած...

Իրինա Բոկովա. համաշխարհային առաջնորդների միայն 20% -ն են կանայք

լուսանկարը՝ novinite.ru "Որոշ մարդիկ ասում են, որ առաջնորդ պետք է ծնվել, սակայն ես մտածում եմ, որ առաջնորդ կարելի է դառնալ",- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն` Իրինա Բոկովան, ADVANICING LEADERSHIP FOR BALKAN WOMEN կոնֆերանս -թրեյնինգի ժամանակ, որը կազմակերպվել էր Սոֆիա քաղաքում` Բուլղարիայի բիզնեսմեն կանանց խորհրդի և ամերիկյան հեղինակավոր Women’s Campaign International կազմակերպության համագործակցությամբ: «Ցանկացած մարդ կարող է դառնալ առաջնորդ իր բնագավառում, յուրաքանչյուր ոք կարող է տալ գաղափարներ և իր ներդրումն ունենալ: Դա հնարավոր է զարգացնել և դա օգնում է խթանել կանանց մոտ առաջնորդ դառնալու հնարավորությունները» ,- ասել է Բոկովան, որպես օրինակ բերելով պակիստանցի Մալալա Յուսուֆզային, ով արժանացավ Նոբելյան մրցանակի: Բոկովան հայտարարեց, որ սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ը իր օրակարգում դնելու է առաջիկա 15 տարիներին հաստատուն զարգացման ծրագիրը: «Մենք պետք է այնպես անենք, որ հավասարության թեման դրվի մեր գործունեության հիմքում: Չնայած 20 տարի առաջ էր անցկացվել Կանանց հարցով Պեկինի...

Անջելինա Ջոլին հանդիպել է Մյանմայի աշխատավոր կանանց

լուսանկարը՝ spletnik.ru Վերջերս դերասանուհի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարիատի բարի կամքի դեսպան ` Անջելինա Ջոլին մեկնել էր Հարավ-արևելյան Ասիա, որտեղ հանդիպել է երկրի նախագահի և այդ երկրում բնակվող փախստականների հետ: Դերասանուհին արդեն այցելել է տեղական կենտրոնները, որոնք օգնում են բռնությունների զոհ դարձած կանանց: Նա նաև այցելել է Մյանմայի արդյունաբերական շրջաններ` ծանոթանալու այն պայմաններին, որոնցում ապրում են տեղի գործարաններում աշխատող կանայք: Այցի ժամանակ նրան ուղեկցում էր Մյանմայի "Դեմակրատիայի ազգային լիգա" կուսակցության առաջնորդ` հայտնի կին քաղաքական գործիչ`Աուն Սան Չու Չժին: Կանայք հանդիպել են գործարանի աշխատողների հետ, ովքեր պատմել են իրենց աշխատանքային պայմանների, կյանքի մասին: Հիշեցնենք որ սա Անջելինա Ջոլիի առաջին այցն է Մյանմա, սակայն ծանոթ լինելով կարիքավորներին օգնելու նրա մղմանը, հուսով ենք, որ կլինի ոչ վերջինը:

Եգիպտոսում ամեն յոթերորդ ամուսնությունն իրականացվում է անչափահասի մասնակցությամբ

Լուսանկարը՝ reuters INTERFAX.RU լրատվական գործակալության հաղորդմամբ Եգիպտոսում կայացած ամուսնությունների 15 տոկոսը կազմում են մանկական ամուսնությունները: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի բնակչության նախարար` Խալա Յուսեֆը: -Չնայած այն հանգամանքին, որ երկրում ամուսնության համար թույլատրելի տարիքը 18-ն է, անչափահասների ամուսնությունը խրախուսվում է ամբողջ երկրում, հատկապես աղքատ շրջաններում,- ասել է Յուսեֆը: 2013 թ. կանանց հարցերով Ազգային միության հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, աղջիկների 22 տոկոսն այս երկրում ամուսնանում են նախքան 18 տարին լրանալը: Նախարարությունը հասարակության մոբիլիզացիայի և վիճակագրության ազգային կենտրոնի համագործակցությամբ անցկացնելու է նոր հետազոտություն, որը թույլ կտա այս խնդրի մասին ավելի լիարժեք պատկերացում կազմել: Գործակալության տվյալներով, անչափահաս կանանց 27 տոկոսը բռնության են ենթարկվել իրենց ամուսինների կողմից: Հարկ է նշել, որ ծնողներն իրենց անչափահաս աղջիկներին ամուսնացնում են հիմնականում նրանց դիմաց վճարվող մեծ գումարի համար: