Skip to main content

Posts

Կոսովոյում 5.000 շրջազգեստներ են կախել լվացքի պարաններից՝ ի հիշատակ պատերազմում բռնաբարված կանանց

լուսանկարը՝ euronews Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավելի քան 5.000 գունագեղ շրջազգեստներ են կախվել լվացքի պարաններից, ի հիշատակ հակամարտության ժամանակ սեռական բռնության ենթարկված կանանց։ Նման յուրահատուկ հիշատակման մտահղացումը պատկանում է արվեստագետ Ալկետա Ղհաֆա-Մրիպային։ Նա փորձել է ուշադրություն գրավել պատերազմի ժամանակ զինվորների և խաղաղ բնակչության կողմից  սեռական բռնությունների ենթարկված զոհերի խարանման և մեղադրանքների խնդրի վրա։ Կոսովոյի առաջին կին նախագահ Ատիֆետե Ջահջագան ևս նվիրաբերել է իր շրջազգեստը։ Ցուցահանդեսի ժամանակ նա ասել է. «Մենք միասին հավաքվել ենք, որպեսզի հիշենք նրանց ապրած ցավը, ճանաչենք նրանց զոհաբերությունը և ասենք նրանց, որ նրանք մենակ չեն»։ Աղբյուրը՝ euronews.com

Հայաստանում գենդերային բռնությունը կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով

լուսանկարը՝ coafkids.org Վերջին տարիներին արդարացիորեն շատ է խոսվում ընտանեկան բռնության մասին: Բռնությունների թեման երբևէ այսքան արդի չի եղել, որքան հիմա: Կա ձևավորված կարծիք, որ բռնությունը լինում է միայն ֆիզիկական: Իրականում բռնությունը կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով, դրանք են` հոգեբանական, / վերբալ բռնություն/, տնտեսական, սեռական, մեկուսացումը հասարակությունից, գործողությունների կատարմանը կամ գործողություններ կատարելուց զերծ մնալուն հարկադրելը, ճնշումները, բազմատեսակ սպառնալիքներն ու վախեցնելը, բացասական հուզական ապրումներ պատճառելը և այլն: Օրինակ` տղամարդու միջամտությունը կնոջ հագուստի ընտրությանը, կամ կնոջ աշխատելու, սովորելու ցանկություններն արգելելը, կամ նրա փոխարեն կնոջն առնչվող հարցերում  որոշումներ կայացնելը, նույնպես համարվում է բռնություն: Այս ամենը հոգեբանական ճնշումներ են և հոգեկան ծանր ապրումներ, որոնց  կանայք առնչվում են ամեն օր: Նույնիսկ, եթե կինը չունի իրեն բռնացող որևէ մեկը, դուրս գալով փողոց նա անպայման  կճնշվի ու հոգեկան ապրումներ կուն...

«Աշխարհի մայրերը». հաշվետվություն աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին

լուսանկարը՝telegraph.co.uk մեն տարի բրիտանական «Փրկենք երեխաներին» բարեգործական կազմակերպությունը  հրապարակում է իր հաշվետվությունը  «Աշխարհի մայրերը» վերնագրով, որը աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին է: Երկրների հեղինակությունը որոշվում է այնտեղ հասանելի բժշկական օգնությամբ, կանանց և երեխաների առողջական մակարդակի աստիճանով, նաև մի շարք սոցիալական և տնտեսական ցուցանիշներով: Երկիրը որտեղ երեխա ունենալն ամենաբարենպաստն է, այս տարի ճանաչվել է Նորվեգիան՝ այստեղ ամենալավ համապատասխանությունն է կանանց և տղամարդկանց հավասար վարձատրման , գործում է ամենաէֆֆեկտիվ մայրության և մանկության պահպանման քաղաքականություն : Հրապարակած տվյալների շարքը՝ Աֆղանստան Ծնելիության մակարդակը՝  բնակչության 38,11-ը 1000- ից : Կյանքի միջին տևողությունը  (ԿՄՏ)  կանանց շրջանում կազմում է  45 տարի: Ծնելիության մակարդակով Աֆղանստանը 4-րդ տեղում է, իսկ ամեն կնոջ ծննդաբերությունների քանակի միջինը 6,5 ծննդաբերութ...

Ինչու են այդքան չարախոսում սկեսուրների և զոքանչների մասին

լուսանկարը` birth.com.au Ո ՞ վ է այս աշխարհում ավելի մեղավոր, քան աղջիկը, որը կար ու չկար ։ Հասուն կինը, որը հիմարություն է ունեցել ծնել երեխա, մեծացնել նրան ու տեսնել նրա ամուսնությունը։ Ահա այդ ժամանակ նա դառնում է ամենակարևոր մոնստրը՝ սկեսուր կամ զոքանչ։ Այստեղ ես ցանկանում եմ խոսել իրական մարդկային հարաբերությունների մասին, որ կարող են լինել անչափ բազմազան և պայմանավորված լինել ընտանիքի պատմությամբ, կամ այն մեծաքանակ պատմությունների, որ հետագայում վերածվում են գրքերի: Ես առաջարկում եմ քննարկել ընտանիքի մեծերի ու փոքրերի միջև հարաբերությունների ազգային բաղկացուցչի մասին: Ահա , խնդրեմ տիպիկ անեկդոտ զոքանչի մասին ։ - Ե ՞ րբ ես հասցրել կատուներին այնքան սիրել, որ արդեն երկու հատ ունես։ -Հենց որ իմացա, որ զոքանչս կատվի մազից ալերգիա ունի: Համաձայնեք,դ ժվար է հորինել ավելի ծիծաղելի բան, քան կնոջ մոր մասին չար կատակը ։ Անեկդոտները միլիոնավոր են, բայց դրանց բոլորի հիմքում ընկած է ցանկությունը` սահմանափակել կնոջ շփումը իր մոր հետ, կամ դատապարտել նման շփումը...

Երբ տղային սկսեցին ծաղրել դպրոցում, 5-րդ դասարանցի հինգ ընկերներ որոշեցին պաշտպանել ու օգնել նրան

լուսանկարը՝ fishki.net Ջեյմսը ուսման հետ կապված խնդիրներ ուներ, և դա նրան դարձրել էր բոլորի մոտ ծաղրի առարկա։ Մի անգամ, Ջեկ Փեմբլն ու նրա ընկեր Ջեք Բերգեսսը տեսան, որ խաղահրապարակում երեխաները ծաղրում են Ջեյմսին: Նրանք որոշեցին պաշտպանել Ջեյմսին, չնայած որ նա իրենց համադասարանցին չէր: Եվս երեք ընկեր` Գասը, Թայլերը և Լենդոնը անմիջապես միացան «բանդային»: Հիմա այդ հինգ ընկերներն ամեն օր Ջեյմսին կանչում են իրենց հետ ճաշելու: «Նա ընդհանրապես չէր ցանկանում ընդմիջումներին դուրս գալ փողոց: Դա ամենօրյա պայքար էր,- ասում է Ջեյմսի մայրը,-իսկ հիմա նա գնում է ճաշելու և դուրս է գալիս բակ` երեխաների հետ խաղալու»: Հետո երեխաներն իմացան, որ Ջեյմսը որդեգրվել է մանկատնից, իսկ 6 տարի անց, նրա հայրը մահացել է` հեծանվով վթարի ենթարկվելով: Եվ քանի որ Ջեյմսը չուներ հայր և ոչ- ոք նրա հետ չէր խաղում գնդակով, տղաները որոշեցին այդ գործն իրենց վրա վերցնել: «Ընկերները փոխում են նրան,- ասում է Ջեյմսի մայրը, -մենք նույնիսկ գնել ենք բասկետբոլի ցանց, որովհետև նա սիրում է բասկետբոլ խաղալ »: Բայց սա ամենը չէ: ...

Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում

լուսանկարը՝ Grant Thornton Կանանց միջազգային օրվան ընդառաջ Գրանթ Թորնթոնի հրապարակած հերթական հետազոտության համաձայն՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում: Այս ցուցանիշն ավելի ցածր է 2014թ. հրապարակած արդյունքներից , երբ Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք էին զբաղեցնում: Միաժամանակ՝ այս տարվա ցուցանիշը բարձր է վերջին 5 տարվա ընթացքում գրանցած միջին արդյունքից: Այսպիսով, Հայաստանը պահպանում է իր դիրքերը սանդղակի լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Կանանց զբաղվածության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում կանայք ակտիվ դերակատարում ունեն ղեկավար պաշտոններում: Հարցված երկրների միջազգային վարկանիշային աղյուսակում նրանք զբաղեցնում են տասնյակի առաջին 7 հորիզոնականները՝ Ռուսաստանի գլխավորությամբ: «Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում համաշխարհային գործարար ասպարեզում կանանց թվի միայն աննշան աճ է գրանցվել բարձր ղեկավար օղակներում, ինչը առիթ է տալիս վերստին անդրադառնալ քվոտաների սահմանման անհրաժեշ...

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Կանանց ձեռներեցության շաբաթը

լուսանկարը՝ aywa.am 2015 թ. հունիսի 8-ից 11-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ( aywa.am ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի ( businesswoman.am ) նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Կանանց Ձեռներեցության Միջազգային Շաբաթ:  Շաբաթը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի( FCEM.org ) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան, որը հիմնադրվել է 1945թ., Կին ձեռներեցների ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում՝ շուրջ 5 մլն. անդամներով, աշխարհի ավելի քան 120 երկրներից: Կանանց ձեռներեցության շաբաթին իրենց մասնակցությունն են բերում ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Ղազաստան, Վրաստան, Մոնակո, Իրան և այլն), միջազգային հեղինակավոր կազմակերպություններից (Եվրամիություն, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման Հիմնադրամ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Ասիական Զարգացման Բանկ...