Skip to main content

Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում

լուսանկարը՝ Grant Thornton
Կանանց միջազգային օրվան ընդառաջ Գրանթ Թորնթոնի հրապարակած հերթական հետազոտության համաձայն՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 29%-ը կանայք են զբաղեցնում:

Այս ցուցանիշն ավելի ցածր է 2014թ. հրապարակած արդյունքներից, երբ Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք էին զբաղեցնում: Միաժամանակ՝ այս տարվա ցուցանիշը բարձր է վերջին 5 տարվա ընթացքում գրանցած միջին արդյունքից: Այսպիսով, Հայաստանը պահպանում է իր դիրքերը սանդղակի լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

Կանանց զբաղվածության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում կանայք ակտիվ դերակատարում ունեն ղեկավար պաշտոններում: Հարցված երկրների միջազգային վարկանիշային աղյուսակում նրանք զբաղեցնում են տասնյակի առաջին 7 հորիզոնականները՝ Ռուսաստանի գլխավորությամբ:

«Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում համաշխարհային գործարար ասպարեզում կանանց թվի միայն աննշան աճ է գրանցվել բարձր ղեկավար օղակներում, ինչը առիթ է տալիս վերստին անդրադառնալ քվոտաների սահմանման անհրաժեշտությանը»,- նշված է հետազոտությունում:

Հետազոտության համաձայն՝ ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Ռուսաստանը, որտեղ ղեկավար պաշտոնների 40%-ը կանաք են զբաղեցնում, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը (22%): Տարածաշրջանի բարձր ցուցանիշ ունեցող հաջորդ հինգ երկրներն են Վրաստանը (38%), Լեհաստանը (37%), Լատվիան (36%), Էստոնիան (35%) եւ Լիտվան (33%):

Համաշխարհային մասշտաբով ղեկավար պաշտոնների 22%-ը կանայք են զբաղեցնում, ինչը մի փոքր ավելի բարձր է ի համեմատ 2004թ. (19%), սակայն ավելի ցածր է անցյալ տարի գրանցած 24% արդյունքից: Աղյուսակի վերջին հորիզոնականում Ճապոնիան է, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների ընդամենը 8%-ը: Ճապոնիային հաջորդում են Գերմանիան (14%) եւ Հնդկաստանը (15%):

Աղբյուրը՝ Banks.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Ֆեմինիստ Ալյոնա Պոպովան ռուս հաղորդավար Ա․Գորդոնի «պորտը տեղն է դրել»

Լուսանկարը՝ ridus.ru Մոսկվայի Սավելևյան դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնի հայցը, ով ցանկանում էր 800 հազար ռուբլի փոխհատուցում ստանալ իրավապաշտպան Ալյոնա Պոպովայից: Պոպովայի և Գորդոնի փոխադարձ մեղադրանքների պատմությունն սկսվել էր գարնանը` մարտի 17-ին «Տղամարդկայինը և կանացին» հաղորդման ձայնագրութունից հետո: Իրավապաշտպանի խոսքերով, նրան ստուդիա էին կանչել որպես ընտանեկան բռնութան ոլորտի մասնագետի: Հաղորդման ձայնագրման ընթացքում Պոպովան գտնվել է այլ հյուրերի հետ մի սենյակում, որոնց թվում են եղել Մոսգորդումայի պատգամավոր` Իննա Ցվետենկոն և Պետդումայի պատգամավոր` Ալեքսանդր Ստորովոյտովը: Նրանք բոլոը պատի հետևից լսել են, թե ինչպես է Գորդոնը հաղորդման ողջ ընթացքում ստորացնում հաղորդման հյուր` Նատալյա Սեմիկովային, ով պատմում էր այն մասին, թե ինչպես է իր քաղաքացիական ամուսինը ծեծում իրեն: Սակայն Գորդոնը եզրակացրել է, որ Նատալյան ինքն է ամեն ինչի մեղավորը: Երբ խոսքը տրվեց Ալյոնա Պոպովային, նա ուղղակիորեն ասել էր այն ամենը, ինչ մտածում է հաղորդավարի մասին: Սակայն ի պատասխա...