Skip to main content

Քսենիա Սոբչակը խոստովանել է, որ ինքը միլիոնատեր է և չի ցանկանում երեխա ունենալ

Լուսանկարը՝thetimes.co.uk
"Ռադիո սվոբոդա" ռադիոկայանին տված հարցազրույցում, Քսենիա Սոբչակն արել է խոստովանություն- ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունից, հետո նա իրեն այլևս ապահով չի զգում:

«Ես վարձել եմ թիկնապահների և անվտանգության նկատառումներից ելնելով, հիմա դուրս եմ գալիս միայն նրանց ուղեկցությամբ: Երկու շատ լուրջ աղբյուրներից, որոնց ես վստահում եմ, տեղեկացել եմ, որ գոյություն ունի "գնդակահարության ցուցակ": Այնտեղ կա նաև իմ անունը»,- ասել է նա:

Սոբչակի խոսքերով, նույն աղբյուրներից նա տեղեկացել է, որ Մոսկվայում գործում է ահաբեկիչների խումբ, որոնց զոհն է դարձել նաև Բորիս Նեմցովը:

Բացի այդ, հաղորդավարուհի և ամսագրի խմբագիր Քսենիան խոստովանել է, որ ինքը հայրենասեր մարդ է և սիրում է Ռուսաստանում ապրել: Եվ եթե նույնիսկ լինի տեղափոխվելու հնարավորություն, նա կընտրի ռուսալեզու երկիր: Իսկ օրինակ Լոնդոնը նրա համար թանկ քաղաք է:

«Այո ես միլիոնատեր եմ, ասել է նա, - սակայն որպեսզի ապահովեմ կյանքի այն մակարդակը, որ ես սիրում եմ, այսինքն` վարորդ, տնային աշխատող, նորմալ բնակարան, այդ գումարը Լոնդոնում չի բավականացնի: Իմ ընկերները, ովքեր նույնպես միլիոնատերեր են, այնտեղ ապրում են այնպիսի բնակարաններում, որտեղ մեղմ ասած շատ նեղվածք է: Այնտեղ կյանքի ձևը տարբեր է: Իսրայել գնալու ցանկություն չկա, սակայն սկսել եմ այդ մասին մտածել: Վիտորգան ազգանվամբ իսրայելական անձնագիր ստանալը շատ հեշտ կլինի: Հենց այնպես հո չեմ ամուսնացել: Ինձ ամբողջ կյանքս համարել են հրեա, բայց իմ արյան մեջ հրեական արյունն այնքան է, որքան լեհականը, չեխականը և ռուսականը: Այսինքն` հրեականն իմ մեջ կազմում է մորս կողմից մեկ քառորդը: Սակայն ընդունված է կարծել, որ հայրս եղել է հրեա: Դա այդպես չէ: Իսկ ահա իմ ամուսինը` Մաքսիմ Վիտոգանը, հրեա է: Բայց ես ավելի շուտ կտեղափոխվեի ԱՄՆ: Այնտեղ կա մեծ ռուսական համայնք: Ես այնտեղ կարող էի աշխատել ռուսական հեռուստաընկերությունում: Կա նաև Ռիգան»:

Լրագրողը հարցրել է, թե լինելով ամուսնացած, ինչու մինչև այժմ Քսենիան չունի երեխա: «Ես չեմ ցանկանում 60 տարեկանում երեխա չունենալ: Բայց հիմա ես չեմ հասկանում, թե ինչու պիտի երեխա ունենամ: Բայց ես հասկանում եմ, որ 33 տարեկան եմ: Եվ բնությունն այնպես է նախատեսել, որ ես այդ հարցը պիտի լուծեմ մինչև 40 տարեկան դառնալը: Որքան շուտ, այնքան ավելի լավ: Ժամանակը գնում է», ֊֊֊֊֊֊ ասել է նա:

Բայց ինչպես նշել է Քսենիան, այստեղ հակասություն է առաջանում բիոլոգիական ցանկության և այն հանգամանքի միջև, որ նա սիրում է իր այսօրվա կյանքը:

«Ես վախենում եմ, որ երեխաների հետ ամեն ինչ կփոխվի, - ասել է նա,-ես չեմ հասկանում, թե ինչու են պետք այդ փոփոխությունները: Երբ մարդիկ ձանձրանում են, երբ մեծ սիրո և քնքշանքի կարիք են զգում, նրանք ցանկանում են երեխա ունենալ: Իսկ ինձ իմ կյանքը դուր է գալիս»։

Աղբյուրը՝ kp.ru

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...