լուսանկարը՝ homeremedieskit.com |
Բելգիայի 24 ամյա բնակչուհուն հաջողվել է ձեռք բերել էֆթանազիայի իրավունք, քանի որ արդեն երկար ժամանակ նա տառապում է խորը դեպրեսիայից: Սակայն ֆիզիկական խնդիրներ աղջիկը չունի: Բժիշկները համոզվել են, որ չեն կարող օգնել նրան և համաձայնել են իրականացնել էֆթանազիա:
Աղջիկն արդեն երեք տարի գտնվում է հոգեբուժարանում: Նրա մոտ անընդհատ առաջանում են ինքնասպանության մտքեր: Եվ մի քանի անգամ նա նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասն հաղորդում է Newsweek.-ը:
Բելգիայում արդեն 10 տարի գործում է էֆթանազիայի մասին օրենքը: Օրենքում նշված է, որ հիվանդը, ով ցանկանում է ինքնակամ հեռանալ կյանքից պետք է լինի չափահաս և որոշումն ընդունի ինքնակամ:
Ներկայումս սակայն երկրի իշխանություննեըը քննարկում են օրենքի վերանայման հնարավորությունը, որի համաձայն, նման խնդրանքով բժիշկներին կարող են դիմել նաև Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ:
Աղբյուրը՝kp.ru
Comments
Post a Comment