Skip to main content

Մոսկվայի ԼԳՏԲ ներկայացուցիչների ղեկավարին տուգանել են գեյ շքերթ անցկացնելու համար

լուսանկարը՝ lenta.ru
Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը տուգանել է ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևին` գեյ-շքերթ անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է "Ինտերֆաքսը":
Նշվում է, որ Ալեքսեևը մեղավոր է ճանաչվել   «Մոսկվայի գեյ- շքերթի  անցկացման սահմանված կարգը»  խախտելու մեջ: Նրան տուգանել են 20 հազար ռուբլով:
Մոսկվայում սույն թվականի  մայիսի 30-ին կայացել էր ԼԳՏԲ ակտիվիստների չթույլատրված միջոցառումը: Ակցիային մասնակցում էր նաև Ալեքսեևը: Ակցիայի վերջում ընդհարում տեղի ունեցավ ուղղափառ ակտիվիստների հետ, որոնց գլխավորում էր  "Աստծո կամքը" շարժման ղեկավար Դմիտրի Էնտեոն: Ալեքսեևը և ևս 15 անձ  ձերբակալվեցին:  Ավելի ուշ ակտիվիստը ձերբակալվել էր 10 օրով` ոստիկաններին  չենթարկվելու համար:
Այս տարի ԼԳՏԲ ներկայացուցիչները երեք հայտ են ներկայացրել` Մոսկվայում անցկացվելիք ամենամյա գեյ –շքերթի  շրջանակներում ակցիաներ իրականացնելու համար: Սակայն քաղաքային իշխանությունները մերժել են հայտերը: Ալեքսեևը հայտարարել է , որ մերժումը կվիճարկի դատարանում և հերթական անօրինության մասին տեղյակ կպահի Եվրոխորհրդի նախարարների կոմիտեին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
2006 թվականից ԼԳՏԲ ներկայացուցիչները ամեն տարի հայտ են ներկայացնում Մոսկվայում գեյ -շքերթ անցկացնելու համար , սակայն քաղաքային իշխանությունները մերժում են դրանք:

2010 թվականին Մարդու իրավունքների եվրպական դատարանը հայտարարեց, որ 2006-2008 թվականին Մոսկվայում գեյ- շքերթների անցկացման արգելքը եղել է անօրինական: 
Աղբյուրը՝ Lenta.ru

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Shushanik Kurghinyan.Շուշանիկ Կուրղինյան

Ինչպես ասում են դեռ շատ "հաց ու պանիր" պտի ուտեն ամերիկայի կամ համաշխարհային ֆեմինիզմի ներկայացուցիչները, որ հասնեն մեր հայուհիներին: Ես կասեի ոչ ժամանակակից այլ 1900- ական թվականներից դեռ հայուհիները այնպիսի մտքեր էին արտահայտում և վաղ ֆեմինիզմի նշաններ ցույց տալիս, որ ոչ մի ամերիկուհի անգամ պատկերացնել չէր կարող, բայց համապատասխան պատմական իրադարձությունները խոչընդոտեցին մերոնց դառնալու համաշխարհային շարժման ակտիվիստներ: Հայ կինը ճնշվեց, քշվեց, սպանվեց, ու հայրիշխան հասարակության ու տղամարդապաշտ կանանց կողմից հալածվեց: Այսօրվա դրությամբ էլ կանայք խրված են հետխորհրդային կրիզիսի մեջ և չեն կարողանում դուրս գալ, փորձ էլ չեն անում դուրս գալու, որը ամենացավալին է:  Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի  (1876-1927) ծնվել է  Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի )  քաղաքում: Հայ բանաստեղծուհի էր։ Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առա...