Skip to main content

«Տղամարդկանց դա չի անհանգստացնում»,-ԱՄՆ-ում խոստովանել են, որ կանայք միայնակ են իրենց իրավունքների համար պայքարում

Լուսանկարը՝ kulturekritic.com
Վերջերս Պավել Աստախովի "կնճռոտված կանայք" արտահայտությունից հետո առաջացած սկանդալը ցույց տվեց, որ ռուս կանայք ավելի շատ են սկսել ընդդիմանալ խտրականության ցանկացած դրսևորմանը: Ամեն դեպքում իրավիճակը փոխել դժվար է: Եվ հարցը ոչ միայն գործող օրենքների բացակայության մեջ է, այլ այդ խնդրի նկատմամբ հասարակության վերաբերմունքի: Խտրականությունը և նույնիսկ բռնությունը համարվում են մասնավոր խնդիրներ: Նման դեպքերի մասին մարդիկ գերադասում են լռել: "Ծեծում է, ուրեմն սիրում է" ահա և վերջ...

Միայն փաստեր
ՌԴ Պետդումայի առողջապահական կոմիտեն ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն, բռնությունն իր տարբեր դրսևորումներով առկա է ամեն չորրորդ ռուս ընտանիքում: Ամեն տարի մոտավորապես 14 000 կին մահանում է ամուսնու կամ մեկ այլ հարազատի ձեռքից: Կանխամտածված սպանությունների երկու երրորդի դրդապատճառները կենցաղային են:

Տխուր է վիճակը նաև աշխատանքի ոլորտում: Ռուսաստանյան հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ Ռուսաստանում ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան կանայք: Հարաբերակցությունը կազմում է 74.2 տոկոս: Դա կապված է գործունեության տեսակի հետ: Մասնագիտությունները, որոնք զբաղեցնում են հիմնականում կանայք, վարձատրվում են ավելի քիչ:

Ռուսաստանում կնոջը կարելի է քիչ վարձատրել: Կնոջը կարող են չընդունել աշխատանքի, դեկրետային արձակուրդի հնարավորության պատճառով: Եվ կնոջը կարելի է ծեծել ու համարյա մնալ անպատժելի:


Իսկ ինչպիսին է իրավիճակն արտասահմանում: Օրինակ` առաջադեմ Ամերիկայում: Շատ հաճախ ոչ ավելի լավ: ԱՄՆ նախկին նախագահ` Ջիմմի Քարթերը /ով հիմնադրել է հումանիտար ծրագրեր իրականացնող "Քարթերի կենտրոնը"/ իր վերջին ելույթներից մեկում ներկայացրեց ցնցող վիճակարգրություն:

"Քարթերի կենտրոնի" հիմնական ուղղվածությունը համարվում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Եվ ճանաչելով աշխարհն այնպես, ինչպես ես եմ ճանաչում, կարող եմ ասել. մարդու իրավունքներից ամենից շատ խախտվում են կանանց և աղջիկների իրավունքները: Զարմանալի է, որ այս խնդիրն այդքան շատ է քննարկվում հասարակության կողմից, -ասել է Քարթերը,- դրա պատճառները մի քանիսն են: Առաջինը աստվածային կրոնների սուրբ գրքերի սխալ մեկնաբանություններն են: Աստվածաշունչը, Հին կտակարանը, Նոր կտակարանը, Ղուրանը և մյուս սուրբ գրքերը սխալ են մեկնաբանվում տղամարդկանց կողմից, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում սինագոգներում, եկեղեցիներում և մզկիթներում: Նրանք տեքստերը ներկայացնում են այնպես, որ կնոջը վերապահվում է երկրորդական դեր: Եվ ստեղծվում է տպավորություն, որ կինը և տղամարդը հավասար չեն Աստծո մոտ:

Սա շատ լուրջ խնդիր է, որի մասին հաճախ լռում են: Ես հիշում եմ 2000 թվականը: 70 տարի շարունակ ես եղել եմ Հարավային բապտիստական կոնվենցիայի անդամ: Ես դեռևս դասավանդում եմ կիրակնօրյա դպրոցում: Եվ այս կիրակի նույնպես դաս ունեմ: Բայց 2000 թվականին Հարավային բապտիստական կոնվենցիան հայտարարեց, որ բանակում կանանց արգելվում է զբաղեցնել հոգևորականի պաշտոն: Կանայք հարավային բապտիստների սեմինարիաներում իրավունք ունեն դասավանդել միայն այն դեպքում, եթե լսողների մեջ չկան տղամարդիկ: Բացատրվում է դա այն հանգամանքով, որ Աստվածաշնչում մոտավորապես 30 000 անգամ ասվում է, որ կինն իրավունք չունի սովորեցնել տղամարդուն: Սուրբ գրքերում գրվածի իմաստը խեղաթյուրվում է տղամարդկանց իշխող դիրքը պահպանելու նպատակով: Սա ընդհանուր խնդիր է: Տղամարդիկ ունեն իշխանություն: Եթե ոչ բարեխիղճ գործատուն կամ վատ ամուսինը ցանկանան անբարեխիճղ վերաբերմունք ցուցաբերել կնոջ նկատմամբ, նրանք կարող են ասել ."Աստծո մոտ կինն ու տղամարդը հավասար չեն: Ինչո՞ւ պետք է ես կնոջն ինձ հավասար դասեմ: Ինչո՞ւ պետք է ես նրան վճարեմ այնքան, որքան կվճարեմ մի տղամարդու":


Քարթերի խոսքերով, նույնիսկ ԱՄն-ում չի հաջողվում ամբողջովին հաղթահարել խտրականության խնդիրը: Այսպես, ամերիկյան բանակում ներկա դրությամբ հետաքննվում է լայնածավալ սեռական բռնության հարցը: Իսկ նման դեպքերը 26 հազար են: Եվ միայն 3 հազարի դեպքում է հարուցվել քրեական գործ: Պատճառը կայանում է նրանում, որ սպաները, լինի դա նավի, սուզանավի, օդանավի, ծովային հետևակի, իրավունք ունեն որոշելու, բռնացողին պե՞տք է դատական պատասխանատվության ենթարկել, թե` ոչ: Բնականաբար նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց ենթակայության տակ գտնվող անձանց կողմից իրականացված սեռական բռնությունները հայտնի դառնան: Այդ իսկ պատճառով էլ նրանք գործ չեն հարուցում:

Ամերիկյան համալսարանները նույնպես շատ ապահով չեն: Համալսարանի յուրաքանչյուր ուսանողուհի, մինչև այն ավարտելը բազմիցս ենթարկվում է սեռական ոտնձգությունների: ԱՄՆ կրթության նախարարության կողմից 89 համալսարանների անունները ներառվել են կրթության օրենքի իններորդ ուղղումը խախտողների անվանացանկում, քանի որ դրանց ղեկավարությունը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ` կանանց սեռական ոտնձգություններից ապահովելու համար: Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, ամերիկյան համալսրանների տարածքում իրականացված բռնաբարությունների մեծ մասն իրականցվում է սերիական հանցագործների կողմից: Վերջիններս շատ լավ գիտեն, որ եթե բռնաբարությունն իրականացնեն քոլեջի տարածքում, պատիժ չեն կրի: Իսկ համալսարանի տարածքից դուրս բռնաբարության համար նրանք պատիժ կկրեն:


ԱՄՆ-ում նույնպես կանանց աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից:

"Ամբողջ աշխատանքային օրվա համար ԱՄՆ-ում կինը ստանում է 23 տոկոս ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդը: Երբ ես նախագահ դարձա, տարբերությունը կազմում էր 39 տոկոս: Վերջին 15 տարիների ընթացքում դրական փոփոխությունների ընթացքը կանգ է առել: Թվերը կանգ են առել 23-24 տոկոսի սահմաններում: ԱՄՆ-ի 500 խոշորագույն ընկերություններից 23-ում են միայն տնօրենները կանայք: Եվ միջինում նրանք ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ: Ահա այսպիսին է գործերի վիճակը մեր երկրում",- հայտարարեի է Քարթերը:



Էքս նախագահի կարծիքով, իրավիճակը կրկնվում է, քանի որ տղամարդկանց չեն հետաքրքրում կանանց իրավունքները: Նրանց համար նման իրավիճակը շահավետ է:

<Տիպիկ տղամարդը, ով կարող է ասել. "Ես դեմ եմ կանանց իրավունքների խախտմանը", շատ հանգիստ օգտվում է տղամարդկանց շնորհվող արտոնություններից: Դա ինձ հիշեցնում է մանկությունս, երբ դեռևս առկա էր ռասսայական խտրականությունը: Այն օրինական էր 100 տարվա ընթացքում` 1865 թվականից, երբ ավարտվեց Քաղաքացիական պատերազմը, մինչև 1960-ական թվականներ, երբ նախագահ` Լինդոն Ջոնսոնի օրոք ընդունվեց օրենք, որ հատնի էր "Քաղաքացիական իրավունքների օրինագիծ" անվամբ: Այդ հարյուր տարիների ընթացքում ԱՄՆ-ում կային շատ սպիտակամորթ մարդիկ, ովքեր դեմ էին ռասսայական խտրականությանը: Սակայն նրանք լռում էին: Նրանց դուր էր գալիս օգտվել արտոնություններից. լավագույն աշխատատեղերը, երդվյալ ատենակալ լինելու իրավունք, լավագույն դպրոցներում սովորելու հնարավորություն և այլն: Իրավիճակը նույնն է նաև կանանց իրավունքների դեպքում: Եթե նրանք ասում են, որ դեմ են կանանց դեմ կիրառվող խտրականությանը, նրանց միևնույնն է դուր է գալիս արտոնյալ վիճակը: Շատ դժվար է ազդել տղամարդկանց վրա, ովքեր մեծամասնություն են կազմում կրթական համակարգում, բանակում, տարբեր երկրների կառավարություններում և կրոնական կազմակերպությունների ղեկավար կազմում>,- ասել է Քարթերը:



Իր ելույթի ավարտին ԱՄՆ նախկին նախագահը կանանց կոչ արեց ավելի ակտիվ պայքարել իրենց իրավունքների համար: Իմիջիայլոց, Ռուսաստանում դեռևս չկա կանանց և երեխաներին ընտանեկան բռնությունից պաշտպանելու օրենք: Այդ կապակցությամբ քննարկումները բարձր մակարդակում սկսվել են ընդամենը 2014 թվականին: Այն դեպքում, երբ օրինակ ԱՄՆ-ում "Կանանց բռնությունից պաշտպանելու" օրենքն ընդունվել է 1994 թվականին:

Սակայն Ռուսաստանում այս օրինագծին արդեն դեմ է հանդես եկել Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի նախագահ` Ելենա Միզուլինան: Նրա խոսքերով . «Քրեական օրենսդրության մեջ արդեն առկա են 68 կետեր, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն ` ընտանիքի անդամների նկատմամբ բռնության համար: Դրանից ավելի ի՞նչ է հարկավոր» : Սակայն նա անամոթաբար լռել է այն մասին, որ նման գործերի ընդամենը երեք տոկոսն է հասնում դատարան:

Աղբյուրը՝ feministki.livejournal.com

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և