Մեղադրանքների ու պատիժներ, որոնց պատմության ընթացքում ենթարկվել են կանայք` ներկայիս զարգացած երկրներում
Լուսանկարը՝ entertainmentoutlook.com |
Այլադավանի նկատամամբ սիրո համար- խարույկ
18-րդ դարի իսպանական կոդեքսը, որը կոչվում էր "Յոթ փարթիդ", արգելում էր կանանց սեռական կապ ունենալ այլադավան տղամարդկանց, մասնավորապես` հրեաների և մավրերի հետ: Պատիժը կախված էր կնոջ դիրքից: Առաջին անգամ կնոջը զրկում էին ունեցվածքի կեսից, երկրորդ անգամ` հրեդում խարույկի վրա` սիրեցյալի հետ միասին: Ամուսնացած կնոջ դեպքում պատժվում էր նաև ամուսինը: Նա կարող էր անձամբ վառել կնոջը, եթե ցանկանար: Իսկ պոռնիկ կանանց սկզբում ծեծում էին, այնուհետև եթե դեպքը կրկնվեր` սպանում:
Հարևանների հետ վիճելու համար `խայտառակություն և սուզում ջրի մեջ
Միջնադարյան Եվրոպայում, բարձրաձայն խոսող կամ հարևանների հետ վիճող կանանց նստեցնում էին խայտառակության աթոռին, որը անցկացվում էր փողոցներով: Այնուհետև կնոջը մտցնում էին ջուրը և դուրս բերում, անընդհատ կրկնելով այդ գործողությունը: Որոշները շոկից մահանում էին: Բրիտանական օրենքում այս պատիժը պահպանվեց մինչև 1967 թվականը: Վերջին անգամ այն կիրառվել է 1817 թվականին:
Դավաճանության համար կտրել քիթը և խլել փողերը
Տարբեր երկրներում դավաճանության համար կանանց պատժում էին տարբեր մեթոդներով` խեղդում էին ջրում, կախում: Իսկ որոշ երկրներում արիստոկրատ կանանց ուղարկում էին մենաստան, որտեղ նրանց խեղդամահ էին անում: Ֆրեդերիկ երկրորդի օրոք, Սիցիլիայի կանանց քթերը կտրում էին, / այն դեպքում, երբ դավաճան տղամարդկանց հետ ոչինչ չէին անում/ և զրկում ունեցվածքից ու երեխաներից:
Տնային գործերը չանելու համար -բանտարկություն
Սովորաբար ամուսինները հսկում էին, որպեսզի կանայք իրականացնեն իրենց տնային գործերը: Երբեմն այդ գործում նրանց էր միանում նաև կառավարությունը: Բարսելոնայում օրինակ, 18-րդ դարում գոյություն ուներ վատ կանանց ուղղիչ տուն : Այնտեղ պահվում էին կանանց երկու խումբ: Մի խմբի մեջ մտնում էին գող կանայք և մարմնավաճառուհիները, իսկ մյուս խմբում` կանայք, ում ամուսիններին չէր հաջողվել անձամբ ուղղել նրանց: Օրինակ պատմում էին մի կնոջ մասին, ով մի անգամ հարբել էր և հասարակության մեջ իրեն վատ էր դրսևորել: Ընտանիքը նրան հանձնել էր ապաստարան: Ուղղիչ տանը կանայք աղոթում էին, ծոմ էին պահում, աշխատում լուսաբացից մինչև մայրամուտ և ենթարկվում էին մարմնական պատիժների:
Ամուսնու մորուքին հասցված վիրավորանքի համար- ճիպոտահարություն
Ուելսի միջնադրյան օրենքները ամուսնուն թույլ էին տալիս ծեծել կնոջը, եթե վերջինս վիրավորեր տղամարդու մորուքը, նրա ատամներին ցեխ ցանկանար կամ ամուսնու ունեցվածքը ծախսեր ոչ ճիշտ կերպով: Ընդ որում, օրենքի համաձայն, կնոջը պետք էր ծեծել միայն ճիպոտով, որը պետք է լիներ ամուսնու միջնամատից ոչ հաստ և նրա ձեռքի երկարության: Նախատեսվում էր կնոջը հարվածել երեք անգամ, մարմնի ցանկացած մասին, բացի գլխից: Վերջին անգամ այս կանոնին դիմել են 1782 թվականին: Այդ դեպքի կապակցությամբ որոշում կայացրած դատավորին մինչև մահ ծաղրում էին` անվանելով "Մատ դատավոր":
Հացադուլի համար՝ սննդային բռնաբարություն
20-րդ դարասկզբում Բրիտանիայի կառավարությունը փորձում էր սուֆրաժիստուհիներին վախեցնել կալանավորմամբ: Կալանավորվեց ընդհանուր առմամբ 1000 կին: Ակտիվիստուհիները պայքարում էին այն բանի համար, որպեսզի իրենց չհամարեն սովորական կալանավորներ, այլ` քաղաքական և երբ նրանց մերժում էին, նրանք սկսում էին բողոքել լուռ` հացադուլ հայտարարելով: Սկզբում իշխանությունները նրանց բաց էին թողնում, որպեսզի որևէ մեկի մահվան պատճառ չդառնային: Սակայն ավելի ուշ դիմեցին այլ մեթոդի: Կանանց սկսում էին կերակրել բռնի ուժով: Դա իսկական տանջանք էր /Այսօր ՄԱԿ-ը այդ մեթոդը ճանաչել է որպես խոշտանգում/: Սննդի համար նախատեսված խողովակը ստամոքսին հասցվում էր քթի միջոցով: Կանանց բռնում էին, նրանք դիմադրում էին: Հաճախ խողովակը հասնում էր ոչ այնտեղ որտեղ պետք է լիներ, վնասելով թոքերը և հետագայում շատերը հիվանդանում էին թոքաբորբով կամ պլեվրիտով: Այս մեթոդը կիրառվում էր մինչև 1913 թվականը, երբ կառավարությունն ընդունեց օրենք, որը թույլ էր տալիս ազատ արձակել կնոջը և կրկին ձերբակալել, երբ նա սկսի սնունդ ընդունել: Այս օրենքը ժողովրդի մոտ ստացել էր "Մուկն ու կատվի խաղ"անունը:
Սեփական երեխաների նկատմամբ սիրո համար -տանջանք ամուսնու կողմից
Այն գաղափարը, որ երեխաներն ավելի լավ են զգում հարազատ մոր մոտ , բավականին թարմ է: Նախկինում մարդիկ մտածում էին ոչ թե երեխայի բարեկեցության , այլ այն մասին, թե ում պետք է պատկանի սեփականությունը` երեխայի տեսքով: Պարզ է, որ հորը: Շատ եկար ժամանակ, կանայք ամուսնալուծությունից հետո զրկվում էին երեխաներից: Մեծ Բրիտանիայիում հայրը ոչ միայն երեխաներին վերցնում էր իր մոտ, այլ նաև իրավունք ուներ կնոջը թույլ չտալ տեսնվել նրանց հետ, կամ մոտենալ նրանց: Այս հանգամանքի պատճառով շատ կանայք խուսափում էին ամուսնալուծությունից, նույնիսկ եթե ամուսինը խմում և ծեծում էր նրանց, սիրեկան էր պահում և այլն: Միայն 1839 թ. անգլուհիներին թույլատրվեց իրենց մոտ պահել մինչև 7 տարեկան երեխաներին, իսկ մեծերի հետ տեսնվել: Եվ դա միայն այն դեպքոմ, եթե կինը ստանար կանցլերի թույլտվությունը և լիներ "բարոյական ": Այս ավանդույթը հասել էր նաև Նոր Աշխարհ և այնտեղ նույնպես պարտավոր եղան ընդունել կանանց պաշտպանող օրենքներ:
Արտամուսնական հղիության դեպքում- բաժանում երեխայից և հոգեբուժարան
Բրիտանացիներն ու ամերիկացիները ոչ թե մութ միջնադարում այլ 60-70 տարի առաջ պատժում էին կանանց արտամուսնական հղիության համար: Այդ դժբախտ կանանց, "իրենց իսկ շահի " և "խայտառակությունը" կոծկելու համար ուղարկում էին հատուկ ծննդատներ: Նման հաստատություններում հղիները մաքրում էին հատակը և աստիճանները , լվանում սպիտակեղենը և աղոթում : Եթե կանանց տանում էին եկեղեցի, նրանց բաժանում էին էժանագին մատանիներ, որպեսզի նրանք , երևան թե ամուսնացած են: Իհարկե շրջապատում բոլորը գիտեին նրանց մասին ու մատով ցույց էին տալիս: Երեխաներին խլում էին նրանցից և ուղարկում որդեգրման համար, եթե երեխայի բախտը բերեր: Հակառակ դեպքում նա մահանում էր վատ պայմաններում պահվելու հետևանքով: Ամենաաղքատ կանայք շատ հաճախ երկար ժամանակով մնում էին այս ծծնդատներում, քանի որ պարտավոր էին իրենց աշխատանքով վճարել մատուցված թանկ ծառայությունների համար: Որոշները տասնյակ տարիներով ապրում էին հոգեբուժարաններում, քանի որ այն ժամանակների հոգեբույժները համարում էին, որ չամուսնացած մայրերը ասոցիալական անձինք են, ում պետք է բուժել:
Տղամարդկային աշխատանքի համար - տուգանք
Զարմանալի չէ, որ շատ կանայք նման իրավիճակում նախանձով էին նայում տղամարդկանց: Եվ ոչ թե մեծահարուստների կողմը այլ նաև բանվորների, զինվորների կամ գորտ հավաքողների: Ժամանակ առ ժամանակ, ինչ որ Ջեյնի կամ Ջուլիետայի գլխում միտք էր ծագում հագնել տղամարդու շորեր և ընդունվել ծառայության օրինակ նավահանգստում: Եվ իհարկե, դա արգելված էր: Նման կանանց պատժում էին անվայել պահվածքի, ստելու և տղամարդու հագուստ հագնելու համար: Սակայն պատիժները համեմատաբար մեղմ էին. նրանց պարտավորեցնում էին վճարել տուգանք և հագնվել կնոջը վայել: Ամենայն հավանականությամբ, պատճառը կայանում էր նրանում, որ նրանք շատ լավ աշխատողներ էին լինում և շատ լավ նավաստիներ. աշխատասեր ու չխմող:
Խնդիրներ ունեցող երեխա ծնելու համար-բաժանում երեխայից և ֆաշիստի կնիք.
Որպեսզի չմտածեք, թե բոլոր այս պատմությունները վերաբերում են շատ ու շատ հին ժամանակաշրջանների, մենք կպատմենք մի մեղադրանքի մասին, որը նույնիսկ մեր օրերում ամբողջովին չի վերացել: 20-րդ դարի 50-ական թվականներին ամերիկացի հոգեբանները ենթադրեցին, որ երեխաների մոտ աուիտիզմի և շիզոֆրենիայի առկայության համար մեղավոր են նրանց ծնողները, մասնավորպես` նրանց սառնասիրտ մայրերը: Ամենից ակտիվ կերպով այս գաղափարը պաշտպանում էր գիտնական Բրունո Բետտելգեյմը: Նա Չիկոգոյում հիմնեց մի կենտրոն, որտեղ բուժում էր հատուկ խնդիրներ ունեցող երեխաներին: Բետտելգեյմը հրատարակեց մի գիրք, որտեղ իր հիվանդների մայրերին համեմատում էր համակենտրոնացման ճամբարների տեսուչների հետ: Նրա կենտրոնն աշխատեց 30 տարի: Իսկ երբ Բետտելգեյմը ինքնասպան եղավ, հանկարծ պարզվեց, որ նրա կենսագրությունը կասկածելի է, գիտական գործունեությունն այնքան էլ ապացուցված չէ, թեորիան հիմնված է մասնավոր դեպքերի վրա, դպրոցում երեխաները ենթարկվում էին ծեծի ու նվաստացումների, իսկ նրանց մայրերին վախեցնում էին:
Comments
Post a Comment