Skip to main content

Ի՞նչ է հետերոնորմատիվությունը և որն է դրա կապը ֆեմինիզմի հետ

Լուսանկարը՝ neofeminism.files.wordpress.com
Հետերոնորմատիվություն...
Սա  երկար և ակադեմիական հնչողությամբ բառ է, բայց վերջերս այն հասարակական քննարկման առարկա է դարձել: Եվ այլ ժարգոնային բառերի պես այն ներառում է նաև քուիր տեսությունը: Նրա կոնցեպտը հասկանալը մի քիչ բարդ է: Բայց այն ծայրահեղ  կարևոր նպատակ ունի, որը մեզ օգնում է վերլուծել շրջապատող աշխարհը:
Եվ դա այն պատճառով է, որ այս բառն անդրադառնում է այնպիսի խորապես կարևոր հարցերի, ինչպիսիք են քույր և ֆեմինիստական խնդիրները և հենց այդ պատճառով արժե կոտրել կարծրատիպերն այնպիսի մարդկանց շրջանում, ովքեր  այդ խնդիրների քննարկմանը  դեմ են:  
Հատկապես կարևոր է հասկանալ հետերոնորմատիվությունը, եթե դուք այնպիսի կյանք եք վարում, որը հակադարձում է հետերոնորմատիվ հասարակության սպասելիքները:
Քուիր, տրանս և գույնի խմբերը սովորաբար դուրս են մնում հետերոնորմալության պահանջների շրջանակից: Այսպիսով, այս հասարակական ճնշումների ձևերին որպես „հետերոնորմատիվություն“տեղյակ լինելը  հրաշալի ձև է` իմանալու` ինչու ես քեզ „դուրս մղված զգում“ հասարակության որոշ  կոնկրետ    հատվածներից:
Բացի այդ, երբ իմանում ես կանոնները, շատ   ավելի հեշտ   է դրանց չհետևելը:    
Այսպիսով, ի՞նչ ի նկատի ունեմ, երբ ասում եմ «հետերոնորմատիվություն»:
Դե, ասենք դու երեկոյան դուրս ես եկել,  գնացել ես բար: Ընկերուհիդ  տեսնում է  բարետես մի  տղայի,  բայց ամաչում  է առաջին քայլն  անել, որոհետև ենթադրում է,թե  տղային դրանով կվանի, որովհետև ընդունված է մտածել` կանայք չպետք է անեն առաջին քայլը, քանի որ դա   նրանց միայն կհիասթափեցնի: Դա  է հետերոնորմատիվությունը:
Երբ նա, վերջապես համարձակություն  է ունենում գնալ և խոսել տղայի  հետ,  նա  սկսում է փաղաքշական անուններով դիմելաղջկան /օրինակ` քաղցր, ջանիկ, սիրելիս/, ինչը նորմալ կդիտվեր, եթե նրանք դրա շուրջ համաձայնության եկած   լինեին, բայց տղան պարզապես ենթադրում է, որ դա  դուր է գալիս աղջկան: Դա հետերոնորմատիվությունն   է:
Երբ աղջիկը  սկսում  է անհարմարավետություն  զգալ այդ խոսքերից, նա   ոտքի է կանգնում   և հեռանում: Իսկ  տղան ասում է. «Դե լավ, կանայք այնքան զգայուն  են: Ի՞նչ խնդիր  ունես»։   Դա հետերոնորմատիվություն է:
Հետերոնորմատիվությունն   այն համակարգն է, որը կարգավորում է այն  վարմունքներն   ու սոցիալական   սպասումները, որոնք կապված են հետերոսեքսուալության   կանխավարկածի հետ, և կապը խիստ   գենդերային     երկակիության   հետ:
Գուցե այդ  կապը պատկերացնելը  բարդ   լինի, բայց հետերոնորմալությանը  ծանոթանալուն    պես, դու դա   կնկատես ամենուր:
Եվ որպեսզի այն հասկանալն   ավելի հեշտ    լինի, խոսենք   այն չորս ճանապարհների մասին  է,  որոնք    ի հայտ     են  գալիս քո   կյանքում և ֆեմինիզմում:

1. Գենդերային   երկակիություն
Գենդերային   երկակիությունը  տերմին  է, որը  նկարագրում է երկու տարբեր սեռերը:
Ավելի պարզ ասած` գենդերային   երկակիությունը  տղամարդկանց և կանանց  /և տղաների ու աղջիկների/ գոյության  գիտակցությունն է և ուրիշ   ոչինչ:
Եվ գենդերային  երկակիությունը  կենսական   կարևորություն ունի  հետերոնորմատիվության   համակարգի համար:
Որովհետև դրանք երկու հակադարձ, վիզուալ առումով  միմյանցից լրիվ  առանձին   սեռեր են, որոնք  հետերոնորմատիվության ընթացքն  են   ապահովում:
Շատ   ավելի   հեշտ  է ասել, որ տղամարդիկ  ավելի   ընդունակ  են ղեկավարելու   հասարակական միջավայրը /ինչպես օրինակ, քաղաքականության  մեջ կամ բիզնեսում/, իսկ կանայք ավելի  շատ հարմարվում են  անձնական տարածքին /ինչպես օրինակ երեխաներին   մեծացնել, եփել և մաքրություն  անել/, երբ կա գենդերային   կոնկրետ  բաժանում  /տղամարդկանց  և   կանանց/:
Բայց այդ  հիերարխիան  դժվար է   ընդունել որպես «նորմալ», երբ դու դուրս ես գալիս այդ  երկակիությունից։ Այսպիսով, գենդերային    երկակությունը   օգտագործվում է   որպես «աման», որի մեջ   դրվում են   բոլոր   գենդերացված  սպասելիքները, որը  մեզնից   պահանջում է   հետերոնամալությունը:
Այսպիսով,  գենդերային   երկակիության մեկ   կամ մյուս ծայրին լինելը /և այդ գենդերները «պատշաճ» ներկայացնելը/  ստանդարտ  է, համաձայն որի, քույր  խմբերը  և խմբերն այն մշակույթներից, որոնք չեն  ճանաչում  այդ   երկակիությունը, չեն   կարողանում   դրան հասնել:
Դու շեղվում    ես այդ հետերոնորմատիվ   ստանդարտից, երբ  ասում ես, որ երկակիություն   գոյություն    չունի   կամ, ավեի պարզ` ներկայացնում   ես գենդերն  այն  ձևով, որը ոչ մի կապ    չունի «տղամարդու» և «կնոջ» գենդերային   տարանջատման հետ /և «տղամարդկայնության» ենթադրությունը   պետք է առաջնային  լինի և նոր դրանից հետո «կանացիությունը»/:
Օրինակ, իմ   հետերոնորմալության  սպասումներն      այստեղ արդարացված    չեն, որովհետև   ես  պարզապես   չեմ  ընդունում գենդերային    երկակիությունը:
Եվ սա   բացահայտորեն   տարբեր   դրսևորումներ   է   ունենում. ես հրաժարվեցի   այն   գենդերից, որն ինձ  տրված  էր իմ  ծննդյան  օրից ի վեր: Ես   գենդեր  եմ, որը «տղա» և «աղջիկ» գենդերային հասկացությունից    դուրս է, ինչն   ինքնին    փշրում  է երկակիության     կոնցեպտը:
Այնուհետև,    ես շեղվում եմ  ինձ տրված գենդերից, որովհետև չեմ սափրում   ոտքերս,   սափրում  եմ    գլուխս, տղամարդկանցով   սեքսի   կամ ռոմանտիկայի   առումով   հետաքրքրված   չեմ և իմ միացած    հոնքերը   չեմ հանում, կամ իմ   վզին   աճող  մազերից  չեմ   ազատվում:
Գենդերի   երկակիության   բացարձակացումը   ծառայում է   միայն հետերոնամալությանն   աջակցելու   համար: Այսպիոսով, երբ տեսնում   եք  մարդկանց, ովքեր համաձայն   են այդ կարծիքին /ինչը,  ձեր   շրջապատում  ամենուր է, անընդհատ/ ապա   դուք   ունեք հետերոնորմալության պարզ օրինակ: 
2. Հայրիշխանական    գենդերային    դերեր
Հայրիշխանական    գենդերային   դերերն   այն   ամենն  են, ինչը մենք ակնկալում   ենք   տղամարդկանցից   և  կանանցից առանց որևէ պատճառի, հիմնվելով    միայն  նրա   վրա, որ նրանք  տղամարդ և կին են: Եթե  ուշադրություն   դարձնեք  վերջին  հատվածին, կնկատեք, որ գենդերային  երկակիությունը   կարևոր   դեր է  խաղում հետերոնորմալության  այլ տարբեր   ստանդարտներում, ինչպես  այս մեկում: Որովհետև   մենք  չենք   կարող  գենդերային  սպասելիքներ    ունենալ, քանի դեռ  հիմնվում   ենք  գենդերային երկակիության   գոյության   վրա:
Օրինակ, այն  միտքը, որ տղամարդիկ  սպորտ   են  սիրում, իսկ կանայք սիրում   են  մատնահարդարում /բայց որ կանայք  սպորտ  չեն սիրում, իսկ  տղամարդիկ  չեն սիրում մատնահարդարում  անել/, գենդերային   սպասելիք  է` հիմնված   գենդերային  երկակիության գոյության  վրա:  
Այն  միտքը, որ տղա   երեխաները   սիրում   են բեռնատար մեքենաներ, իսկ աղջիկները` տիկնիկներ ,  գենդերացված   ակնկալիք   է: Եվ ավելի    վատ, խաղալիքի   արտադրությունը   դա   օգտագործում է ավելի   շատ   խաղալիքներ   վաճառելու   համար: /Բայց   ավելի  ուշ կխոսենք   այն   մասին,թե  ինչպես է   կապիտալիզմը   հարմարվում այդ ամենին/:
Այս   սպասելիքները   շատ   բան են  թելադրում   մեր   կյանքում, որը կառուցված է   հետերո-դոմինանտացված  հասարակություններում, ինչպիսին     մերն   է:
Դա   այն  գունավոր   վ երմակն է, որ գցվում է ձեր վրա  հիվանդանոցում,   այն մասնագիտացումն է, որ պետք է ընտրեք, զբաղմունքները, որ սիրում եք:
Խնդիրն   այն է, որ շատ   քիչ մարդիկ   են   կարիք   զգում քննադատության   ենթարկելու  այդ   ստանդարտները, դրա    համար նրանք    ուշադրություն   չեն   դարձնում  այն բանի վրա` ինչն է պարզապես «նորմալ» և ինչը «բնական»` ըստ    երևույթին  այդ ամենն ընդունելով մեր   հասարակական   գիտակցության   մեջ որպես օբյեկտիվ   «ճշմարտություն»:
Եվ   դա    էլ   է հետերոնորմալության  բնույթ, այն, որ այդ  ամենը լրիվ    նորմալացված է`    լքել    բոլոր    նրանց, ովքեր    չեն  բավարարում    մեր   ակնկալիքները, պիտակել նրանց     որպես «աննորմալ»   կամ «անբնական»:
Այս   ակնկալիքները   նաև թելադրում են` ինչպես   հարաբերակցվել /կամ «փորձել» հարաբերակցվել/ այլոց    հետ:    Հասարակական հարաբերակցման   այս «կանոնները»   հենվում   են   հիմնականում նրա    վրա`   արդյո՞ք  դու տղամարդ ես, թե կին և արդյոք   դու հարաբերվում    ես   որպես   տղամարդ, թե կին /ահա   ևս մի   ձանձրալի   փոքր   գենդերային   երկակիություն/:
Հետերոնորմատիվությունն    այն է, ինչ թելադրում է   քեզ, թե ով է պարտավոր    վճարել   ընթրիքի   համար, երբ  դրսում   ես, և ով է պատրաստում    ընթրիքը,   երբ տանն   ես:
Այն   թելադրում է, որ տղամարդիկ   պետք է  ավելի   շատ  վաստակեն, ինչն    էլ ազդում  է նրա    վրա, թե   ում   են աշխատանքի  ընդունում, և   որքան   են նրան    վճարում:
Այն    թելադրում է, որ կապ    չունի,թե   որքան   ես սիրում   ընկերոջդ, որ դու«երբեք   չես հասկանա     կանանց» կամ «երբեք չես հասկանա     տղամարդկանց»: /Տղամարդիկ Մարսից են, Կանայք` Վեներայից,   ի՞նչ կասեք/։
Այն    ենթադրում   է, որ կանայք    դժգոհում   են, իսկ   տղամարդիկ անզգացմունքային   են:
Հետերոնորմալության   համակարգը   տեղեկացնում  է այն  մասին,թե ի՞նչ ենք   մենք   ակնկալում   տղամարդկանցից   և կանանցից, և մենք   հավերժացնում   ենք  այդ   համակարգը, երբ   այդ դրսևորումները   ճիշտ    ենք    կառավարում:
Քույր    մարդիկ /ինչպես և այս   ստանդարտներին   չհամապատասխանող    մարդիկ/   փլուզում    են հետերոնորմատիվությունը` հրաժարվելով    կանոններից:
3. Մոնոգամիա
Հետերոնորմատիվ     հասարակությունում    հարաբերությունները հիմնված    են    հիերարխիայի   վրա:
Գեյլ   Ռուբինն   իր «Մտածելով   սեքսի    մասին. սեքսուալության քաղաքականության   ռադիկալ   տեսության   մասին»   աշխատության մեջ   բացատրում   է   այդ   հիերարխիան «Գրավչության   շրջանի միջոցով»:
Այս    շրջանն   իր   մեջ   ներառում   է միջին     և  հարուստ  խավը, ցիսգենդեր,   հետերոսեքսուալ,  ամուսնացած, մոնոգամ  զույգերի, ովքեր վերարտադրողական   սեքսով   են   զբաղվում:
Դա   այն   ստանդարտ    ակնկալիքն  է, որի վրա    հիմնված  են   բոլոր հասուն   հարաբերությունները: Եվ ամեն  քայլով, որ անում  ես կենտրոնից   հեռանալիս, այնքան   հետերոնորմատիվ հասարակությունն    ավելի   պակաս   կարևոր է   համարում    քո հարաբերությունը:
Օրինակ, չամուսնացած, մոնոգա մ    զույգերը,   ովքեր    սեքսով են զբաղվում, երկու քայլ հեռանում   են կենտրոնից, որովհետև նրանք   ո'չ    ամուսնացած են, ո'չ էլ վերարտադրողական սեքսով են զբաղվում,    որը ստանդարտ    է:
Տարբեր    զույգեր, ովքեր   պոլիամորիկ    հարաբերություններ ունեն,   ովքեր  քույր են, չամուսնացած   և ոչ վերարտադրողական սեքսով   են   զբաղվում, մի քանի քայլ են   հեռանում  ստանդարտից` այդ   հարաբերություններն   ավելի    ու ավելի   անցանկալի դարձնելով    հետերոնորմատիվ    հասարակության    համար:
Հենց  այդ   պատճառով   են   Գեյերի   իրավունքների   համար ժամանակակից    պայքարողները   ցանկանում   հասնել իրենց իրավունքներին    ամուսնության   միջոցով, որպեսզի   կարողանան իրենց   տեղը   գտնել այս  հարաբերությունների   հիերարխիայի մեջ, որպեսզի    կարողանան   հետերոնորմատիվության    որոշակի ակնկալիքներ     բավարարել:
Քանի որ ամուսնությունը   որպես   ինստիտուտ    և   հիերարխիան այնքան   են   նորմալացվել   հետերոնորմատիվության միջոցով, որ շատերն   անգամ   չեն   էլ քննարկում   այն, որ այդքան   իրավունքներ   են    տրված   մեզ   և   շնորհված` իբրև   պարգև  նրանց, ովքեր /կարող   են և   ընտրում են/ իրենց    ձուլելը:
Ահա   թե  ինչու է Գեյերի   ամուսնությունը    դիտվում   որպես պրոգրեսսիվ   ճանապարհ` իրավունքները   վաստակելու: Բայց  այս  իրավունքները դեռ տրված չեն նրանց, ովքեր ինչ-որ չափով դուրս են գրավչության շրջանից /օրինակ, քույր մարդիկ հիմնականում նույնականացվում են ոչ վերարտադրողական  սեքսի հետ,  կամ էլ ոչ հետերոսեքսուալ հարաբերությունների հետ/: Միակ մարդիկ, ովքեր օգուտ են քաղում Գեյերի ամուսնությունից, նրանք են, ովքեր արդեն մոտ են եղել շրջանի կենտրոնին /օրինակ միջին խավից են կամ հարուստ, մոնոգամ են կամ   ցիսգենդեր/:
Քույր   քաղաքականությունը   ամուսնացած   զույգերի իրավունքներին   հավասար   իրավունք   ունենալու   համար պայաքարելու փոխարեն   դիմադրում  է  հետերոնորմատիվությանը, պետականորեն   վավերացված   մոնոգամիայի   չեղարկման  կամ անկախ   մարդու  հարաբերության   կարգավիճակ ստանալու  համար:
Ինչը    ցույց է   տալիս, որ  հետերոնորմատիվությունը   կա  անգամ ֆեմինիստ    քաղաքականության   մեջ:
4. Սպիտակների    գերիշխանություն
Երբ  մենք   խոսում   ենք   հետերոնորմատիվության մասին, պետք է իմանանք   ճանապարհները, որոնցով   հետերոնորմատիվությունն իրականանում է: Հետերոնորմատիվության    հիմնական էլեմենտներից   է   սպիտակության    ստանդարտը:
Բոլոր    հայրիշխանական   գենդերային    դերերը, գենդերային երկակիության    նորմալիզացումը   և պետականորեն   սահմանված մոնոգամիայի   /ամուսնություն / ինստիտուտն   օգտագործվել են որպես   սպիտակ   գերիշխանության   գործիք /կամ այլ   կերպ   ասած` գունավոր   մարդկանց    ճնշելու    գործիք/:
Այսպիսով, հետերոնորմատիվությունն   ի   վնաս   գունավոր մարդկանց`   ակտիվորեն   աջակցում   է   սպիտակներին:
Ամուսնական   վկայականների   միջոցով  օգուտ    քաղելը պատմականորեն   թույլ  է տվել կառավարություններին    մերժել սևամորթներին   և   մյուս    գունավոր   մարդկանց  ամուսնանալ կամ իրենց    ամուսնություններն    ու հարաբերությունները  ճանաչել նույն    կերպ:
Գենդերային    երկակիությունը   եղել է  և հիմա   էլ  օգտագործվում   է որպես   գաղութային    բռնության   գործիք, քանի որ   այն   ջնջում   և   ժխտում   է  ոչ սպիտակի, ոչ երկակի ինքնությունների    գոյությունը:
Իրականում    Արևմտյան   Եվրոպայի   գենդերային   երկակիությունը եղել է /և հիմա    էլ հանդիսանում   է/ բռնի   ուծացման   հիմնական մասը  /ստիպելը   բնիկներին   ընդունելու այն   մարդկանց մշակույթը, ովքեր    գաղութացնում   են   իրենց   երկիրը/: Տղամարդկային    դոմինանտությունը /հատկապես տղամարդկային դոմինանտությունը/ եղել է և դեռ հանդիսանում է իմպերիալիզմի և   կոլոնիզացման    հիմնական    շարժիչ ուժը:
Բայց   դժվար է   տղամարդկային   դոմինանտության   մարդկանց համոզել` առանց այն   խիստ   գենդերային   երկակիության, որի մասին    վերևում    նշել  էի:
Այսպիսով, այդ    երկակիությունը   ներշնչելը   դառնում է եկվորների    հիմնական   գործիքը, որ կիրառում   են   նրանց նկատամբ, ում   գաղութացնում   են` հետերոնորմատիվությունը դարձնելով    սպիտակների   գերիշխանության   մեծ   մասը:
/Ստուգեք   այս   բոլոր   հիանալի   ոչ երկակի   գենդերներն ամբողջ աշխարհով, որոնք    գոյատևել   են   և   ընդդիմացել գենդերի երկակիության   արևմտյան   հասկացողությանը/:
Անգամ   այն   գենդերային    դերերը, որ մեզ    պարտադրված   են, հիմնված   են   գենդերի   շատ    սպիտակների  արտահայտման վրա:
Այնտեղ, որտեղ   սպիտակ   մարդիկ   պետք է  որ հաց և   գումար վաստակող    լինեն, սև մարդիկ   պետք է   ծույլ   հանցագործներ և բացակայող    հայրեր    լինեն:   Երբ սպիտակ կանայք   պետք է անմեղ, թեթևամիտ    և   օգնության   կարիք    ունեցողներ   լինեն, սև կանայք պատկերված   են    որպես   հիպերսեքսուալ, բարձրաձայն  խոսող, „մասկուլին“   և   ցավին    դիմակայող:
Երբ    հետերոնորմատիվությունը    կապված է    սպիտակ գերիշխանության    հետ, մենք    հավերժացնում    ենք   վերջինս, երբ անում  ենք   առաջինը, գունավոր    մարդկանց   այնպես    ենք պատկերում, որ   նրանք   երբեք   չեն   կարողանա „հաղթել“ այն խաղում, որը  ստեղծել  ենք    մենք:
Եվ եթե մենք    ուզում    ենք   պայքարել    հետերոնորմատիվության դեմ, կարևոր է   նաև, որ այն   տեսնենք   այնպես, ինչպես   կա` ծայրահեղ    ռասսայականացված    և   հասկանանք, որ    ցանկացած իրական   կռիվ   հետերոնորմատիվության    դեմ    պետք է  նաև  լինի ակտիվորեն     ուղղված    ռասիզմի    դեմ:   
       
***
Բնական    է   ճնշված    զգալն    այս   երկար   և   ժարգոնային բառերից, բայց    կարևոր է    կարողանալ   իմանալ` երբ   են հետերոնորմատիվության   պես երևույթներն    ակտիվ  դեր   խաղում քո և քո     շրջապատի   մարդկանց   կյանքում:
Ուրեմն, սկսի'ր    ուղիներ   փնտրել, որտեղ   քո   վերաբերմունքը  և հարաբերությունները    կառավարվում   են հետերոնորմատիվության    անտեսանելի    ձեռքերով:
Որովհետև,    եթե   կարողանաս   դա    հասկանալ, կկարողանաս պայքարել   դրա    դեմ:  



Հոդվածի հեղինակ՝ Քրիս   Նելսոն։ Նա   ամենօրյա    ֆեմինիզմի   գրողներից   է: Նա  բլոգ է  գրում    քույրերի    մասին    կարճ    ռադիկալ բանաստեղծություններով, որը   կարող եք գտնել thequeertimes.tumblr.com հասցեով: Քրիսն   ունի   նաև   օնլայն    խանութ Spell-Bound, որտեղ ձեռքի    աշխատանքներ   են   վաճառում` զարդեր, բյուրեղյա կուլոններ, ձեռքով    կարած   տարո   քարտերի    քսակներ, ճոճանակներ: Դրանք   կարող    եք   գտնել   հետևյալ   հասցեներով`  kristheresa23@gmail.com and trans-witch.tumblr.com.

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...