Skip to main content

Posts

Showing posts from July, 2015

700 տարվա ազատազրկում՝ հինգ կանանց սպանելու համար

Լուսանկարը՝travelguide-en.org Մարդկանց առևտրով զբաղվելու և 11 կանանց սպանության համար, մեքսիկական Խուարես շրջանի դատարանը 5 հանցագործների դատապարտել է 697 տարվա ազատազրկման: Տղամարդիկ ձերբակալվել են 2013 թվականին, վեց այլ կասկածյալների հետ միասին, որոնց թվում եղել են նաև երկու կին: Իշխանությունները կանանց առևանգումները կապում էին "Ացտեկ" հանցագործ խմբավորման գործունեության հետ: Երկրի գլխավոր դատախազության տվյալներով, կանանց հավաքագրում էին խմբավորման մեջ, տարբեր պատրվակներով, այնուհետև ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ , թմրանյութերի վաճառքով, որից հետո սպանում էին: Աղբյուրը՝ news.day.az

Քսենիա Սոբչակը խոստովանել է, որ ինքը միլիոնատեր է և չի ցանկանում երեխա ունենալ

Լուսանկարը՝thetimes.co.uk "Ռադիո սվոբոդա" ռադիոկայանին տված հարցազրույցում, Քսենիա Սոբչակն արել է խոստովանություն- ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունից, հետո նա իրեն այլևս ապահով չի զգում: «Ես վարձել եմ թիկնապահների և անվտանգության նկատառումներից ելնելով, հիմա դուրս եմ գալիս միայն նրանց ուղեկցությամբ: Երկու շատ լուրջ աղբյուրներից, որոնց ես վստահում եմ, տեղեկացել եմ, որ գոյություն ունի "գնդակահարության ցուցակ": Այնտեղ կա նաև իմ անունը»,- ասել է նա: Սոբչակի խոսքերով, նույն աղբյուրներից նա տեղեկացել է, որ Մոսկվայում գործում է ահաբեկիչների խումբ, որոնց զոհն է դարձել նաև Բորիս Նեմցովը: Բացի այդ, հաղորդավարուհի և ամսագրի խմբագիր Քսենիան խոստովանել է, որ ինքը հայրենասեր մարդ է և սիրում է Ռուսաստանում ապրել: Եվ եթե նույնիսկ լինի տեղափոխվելու հնարավորություն, նա կընտրի ռուսալեզու երկիր: Իսկ օրինակ Լոնդոնը նրա համար թանկ քաղաք է: «Այո ես միլիոնատեր եմ, ասել է նա, - սակայն որպեսզի ապահովեմ կյանքի այն մակարդակը, որ ես սիրում եմ, այսինքն` վարորդ, տնային աշխատող, նորմա...

Աղջիկները սկսել են համացանցում տեղադրել իրենց ոչ "կատարյալ" մարմնի լուսանկարները

Լուսանկարը՝ fishki.net Վերջերս համացանցում տարածվել է մի ֆլեշմոբ, որի մասնակիցները աշխարհի տարբեր ծայրերում ապրող աղջիկներ ու կանայք են: Նրանք համացանցում տղադրում են իրենց մարմնի տարբեր մասերից արված նկարներ #ThighReading հեշթեգով, կոչ անելով բոլորին ընդունել և սիրել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսն այն կա: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի կանայք և աղջիկները չամաչեն իրենց տեսքի և մարմնի կառուցվածքի համար: Դուք արդեն լսե՞լ եք #ThighReading հեշթեգի մասին։ Այն հնարել է Թութերի princess_labia անունով օգտատերը, ով իր կոնքերի նկարը համեմատել էր իր ձեռքի ափի գծերի հետ։ Դրանից հետո աշխարհի տարբեր ծայրերից կանայք սկսեցին տեղադրել իրենց ոտքերի նկարները, որոնց վրա առկա է ցելյուլիտ, սպիտակ գծեր և սպիներ։ Սպիտակ գծերը համարվում են ամենատարածված երևույթը, որ հանդիպում է կանանց մեծամասնության մոտ: Սակայն ոտքերը, որոնց վրա այն առկա է, ավելի վատը չեն, քան նրանք, որոնց վրա այս երևույթն առկա չէ: Աղջիկները ցուցադրում են նաև իրենց ցելյուլիտը և սպիերը ու նշում , որ ընդունելով իրենց մարմինն այնպիսի...

Մեղադրանքների ու պատիժներ, որոնց պատմության ընթացքում ենթարկվել են կանայք` ներկայիս զարգացած երկրներում

Լուսանկարը՝ entertainmentoutlook.com Ստորև ներկայացնում ենք այն մեղադրանքների ու պատիժների ցանկը, որոնց պատմության ընթացքում ենթարկվել են կանայք` ներկայիս զարգացած երկրներում" Այլադավանի նկատամամբ սիրո համար- խարույկ 18-րդ դարի իսպանական կոդեքսը, որը կոչվում էր "Յոթ փարթիդ", արգելում էր կանանց սեռական կապ ունենալ այլադավան տղամարդկանց, մասնավորապես` հրեաների և մավրերի հետ: Պատիժը կախված էր կնոջ դիրքից: Առաջին անգամ կնոջը զրկում էին ունեցվածքի կեսից, երկրորդ անգամ` հրեդում խարույկի վրա` սիրեցյալի հետ միասին: Ամուսնացած կնոջ դեպքում պատժվում էր նաև ամուսինը: Նա կարող էր անձամբ վառել կնոջը, եթե ցանկանար: Իսկ պոռնիկ կանանց սկզբում ծեծում էին, այնուհետև եթե դեպքը կրկնվեր` սպանում: Հարևանների հետ վիճելու համար `խայտառակություն և սուզում ջրի մեջ Միջնադարյան Եվրոպայում, բարձրաձայն խոսող կամ հարևանների հետ վիճող կանանց նստեցնում էին խայտառակության աթոռին, որը անցկացվում էր փողոցներով: Այնուհետև կնոջը մտցնում էին ջուրը և դուրս բերում, անընդհատ կրկնելով այդ գործողությու...

Ի՞նչ է հետերոնորմատիվությունը և որն է դրա կապը ֆեմինիզմի հետ

Լուսանկարը՝ neofeminism.files.wordpress.com Հետերոնորմատիվություն... Ս ա   երկար և ակադեմիական հնչողությամբ բառ է, բա յ ց վերջերս ա յ ն հասարակական քննարկման առարկա է դարձել: Եվ ա յ լ ժարգոնա յ ին բառերի պես ա յ ն ներառում է նաև քուիր տեսությունը: Նրա կոնցեպտը հասկանալը մի քիչ բարդ է: Բա յ ց ա յ ն ծա յ րահեղ  կարևոր նպատակ ունի, որը մեզ օգնում է վերլուծել շրջապատող աշխարհը: Եվ դա ա յ ն պատճառով է, որ ա յ ս բառն անդրադառնում է ա յ նպիսի խորապես կարևոր հարցերի, ինչպիսիք են քույր և ֆեմինիստական խնդիրները և հենց այդ պատճառով արժե կոտրել կարծրատիպերն ա յ նպիսի մարդկանց շրջանում, ովքեր  ա յ դ խնդիրների քննարկմանը   դեմ են:   Հատկապես կարևոր է հասկանալ հետերոնորմատիվութ յ ունը, եթե դուք այնպիսի կյանք եք վարում, որը հակադարձում է հետերոնորմատիվ հասարակության սպասելիքներ ը : Քուիր, տրանս և գո ւյ նի խմբերը սովորաբար դուրս են մնում հետերոնորմալության պահանջների շրջանակից: Ա յ սպիսով, ա յ ս հասարակական ճնշումների ձևերին որպես „հետերոնորմատիվութ յ ուն“տեղյ...