Skip to main content

ՄԱԿ-ի խաղաղապահներին խնդրել են հանձնել թեստ հայրության ճանաչման համար

լուսանկարը՝c2.thejournal.ie
ՄԱԿ-ը սկսել է պատերազմական գոտիներում ծառայող իր խաղաղապահներին առաջարկել թեստեր հաձնել հայրության ճանաչման համար։ Ծրագիրն իրականացվում է մի քանի ներքին հետաքննություններից հետո, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ շրջաններում բազմաթիվ երեխաներ ծնվել են "կապույտ սաղավարտավորների" կողմից նրանց մայրերի նկատմամբ կիրառված բռնաբարությունների հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Այս կապակցությամբ խաղաղապահներ գործուղող յուրաքանչյուր երկիր պետք է որոշում ընդունի ինքնուրույնաբար, դիմումների կոնկրետ դեպքերից ելնելով: Ծրագիրը դժվար թե հնարավոր լինի անցկացնել պարտադիր կերպով, նշում է գործակալությունը: Կախված տվյալ երկրի սահմանադրությունից, հետաքնության դրական արդյունքի դեպքում խաղաղապահներին կսպասվի ոչ միայն ալիմենտի վճարում, այլ նաև բանտարկություն` բռնաբարության համար:

Գործակալությունը գրում է. "Հայտնի չէ, թե կոնկրետ քանի երեխա է աշխարհում ծնվել ՄԱԿ-ի խաղաղապահներից": Ներկա դրությամբ, ՄԱԿ-ի խաղաղապահների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 125 հազար :

Հունիսի սկզբին խաղաղապահները հայտնվեցին սկանդալի կիզակետում, այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց ՄԱԿ-ի ներքին վերահսկողության կառավարման ծառայության զեկույցը` պատերազմական շրջաններում բռնաբարությունների մասին: Փաստաթղթում մասնավորապես խոսվում է այն մասին, որ ծառայողները սեքս ծառայությունների դիմաց տեղացի կանանց առաջարկել են զարդեր, բջջային հեռախոսներ և նույնիսկ՝ կոշիկ: Ընդ որում, դեպքերի մեկ երրորդում խոսքը գնում է երեխաների հետ սեռական կապի մասին, որոնք չեն հասել 18 տարեկանի: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Գործակալության տվյալներով, 2008 -2013 թթ գրանցվել է խաղաղապահների մասնակցությամբ նման 480 դեպք: Ամենից շատ դեպքերը տեղի են ունեցել Լիբերիայում, Հաիթիում, Հարավային Սուդանում և Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: 2014 թվին ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է 51 մեղադրանք ` սեքս պարտադրելու համար:

Պատերազմական շրջաններում ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից կանանց սեռական շահագործման մասին առաջին անգամ հայտնի դարձավ 10 տարի առաջ, "կապույտ սաղավարտների" նախկին ներկայացուցիչ Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնի զեկույցից, ով ավելի ուշ զբաղեցրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարի պաշտոնը: Այդ կանանց երեխաները մեծ մասամբ ապրում են աղքատության շեմից ցածր պայմաններում, որի մասին ասվում է զեկույցի մեջ: Հենց այն ժամանակ առաջարկ եղավ կատարել պարտադիր ԴՆԹ թեստեր "կապույտ սաղավարտավորների" համար: Կանխատեսվում էր, որ դա կարող էր օգնել վերջիններիս կողմից ավելի հեշտ ընդունել երեխային և կրել նրա ծնվելու պատասխանատվությունը:
Աղբյուրը՝ lenta.ru

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և