Լուսանկարը՝fishki.net |
Եվ ընդհանրապես նրանք "գրավիչ չեն"։
Բայց գիտե՞ք արդյոք դուք, որ այն թե ինչպես է ձեր մարմինը մկաններ աճեցնում , կախված է ձեր մարզումների հաճախականությունից, դիետայից և վերջապես ձեր գենետիկայից ։
Բացի այդ, տղամարդկանց իրենց մկաններն առավելագույն մեծության հասցնելու հարցում օգնում է տեստեստերոնը՝ տղամարդկանց հորմոնը: Մեծ թվով կանանց մոտ, որոնք չունեն սպեցիֆիկ խանգարումներ, ինչպս օրինակ` ձվարանների պոլիկիստոզի սինդրոմը, այդ հորմոնը պարզապես բավարար չէ Շվարցենեգերի մկաններն ունենալու համար: Բացառություն են կազմում կին ծանրամարտիկները, ովքեր մարզասրահի մարզումները և շատ սպեցիֆիկ սնունդը դարձրել են իրենց կյանքի իմաստը:
Այլ կերպ ասած, կանանց մեծամասնությունը, ովքեր զբաղվում են ծանրամարտով, նույնիսկ սովորական մարզումների ժամանակ մի քանի անգամ ծանրաձողը բարձրացնելու արդյունքում չեն կարող նմանվել տղամարդու:
Ահա թե ինչ տեսք ունեն կանայք, ովքեր իրականում կարող են շատ մեծ մկաններ աճեցնել . Դա 2013թվի քրոսսֆիթի չեմպիոնուհին է։
Նա իսկապես շատ է մարզվում և չափազանց ծանր ծանրաձողով: Նաև շատ է ուտում, որպեսզի կարողանա շատ երկար մարզվել:
Մյուս կողմից դուք կարող եք նկատել որոշ փոփոխություններ, ինչպիսին մետաբոլիզմն է: Բացի այդ, ազատ կշեռքի հետ աշխատանքն օգնում է կանխել քաշի ավելացումը և պահպանել մարմնի փոքր մասսան:
Դա իսկապես այդպես է. Երկարաժամկետ մարզումների այս տեսակը ճարպն ավելի շուտ է այրում, քան կարդիոմարզումները /այսինքն վազքուղու վրա անցկացված երկար ժամերը/։
Բացի այդ, մարզումների օգնությամբ դուք ավելի երկար կապրեք։
Եվ դրանք կօգնեն ձեզ լինել ավելի ինքնավստահ։
Դուք իսկապես կզգաք, որ ձեզ այլևս կանգնեցնել հնարավոր չէ և դուք ուժեղ եք։
Բայց վերադառնանք այն հարցին, թե ի՞նչ տեսք կունենաք դուք` "բարձրացնելով ծանրաձողը"։
Դուք իսկապես հիանալի տեսք կունենաք և կլինեք ձգված , ինչպես մի շատ ուժեղ մարդ, ով ամեն ինչ կհաղթահարի,և դուք իրականում հենց այդպիսին էլ կաք, անկախ նրանից բարձրացնում եք անիվ, թե այս անասելի ծանրության ծանրաձողը, կամ երբ անում եք այս ձգումը,կամ երբ գլխավերևում պահում եք գերանը։
Անպայման կգա մի ժամանակ, երբ ձեր ընկերներին կթվա, որ ձեզանից մեծ ջանքեր պետք չեն ձեր նպատակներին հասնելու համար։
Եվ դուք կունենաք կյանքից հաճույք ստացող մարդու տեսք։
Եվ դուք հենց այդպիսին էլ կլինեք իրականում։
Գուցե այն պատճառով, որ ընկերացել եք այլ կանանց հետ, ովքեր բարձրացնում են ծանրաձող կամ էլ քանի որ կզգաք, որ անում եք ինչ որ անհավանական մի բան,կամ որովհետև դուք դա իրականում անում եք,և ձեզ այնքան են դուր գալիս այդ մարզումներն ու ավարտելուց առաջ ունեցած զգացողությունը։
Այո, երբ խոսքը գնում է մարզումների մասին և նպատակների մասին, բոլորի մոտ ամեն ինչ տարբեր է լինում։
Եվ ընթացքում նույնպես ամեն ինչ տարբեր է։
Բայց հենց զգացողությունը, որ դուք լի եք էներգիայով, արդեն հիանալի է։
Աղբյուրը՝ Fishki.net
Լուսանկարները վերցված են աղբյուրից
Comments
Post a Comment