Skip to main content

Տղամարդկանց անհարգալից պահվածքը տրանսպորտում. չռված ոտքերով նստելը

լուսանկարը՝ culturalmarxism.net
Տրանսպորտում չռված ոտքերով նստելը որոշ տղամարդկանց սովորություն է, երբ նրանք նստում են ոտքերը չռած՝անհարգալից վերաբերմունք ու նստելաոճ ցուցաբերելով, այդպիսով գրավում են ավելի մեծ տարածք և մեկ նստատեղից ավելի լայն տեղ, ինչի հետևանքով, մյուս ուղևորները ստիպված են երթևեկել կանգնած :

Այս երևույթը երկար ժամանակ համացանցում կատակների առարկա էր, ինչպես նաև ԱՄն-ում, Բրիտանիայում, Թուրքիայում և Կանադայում՝քննարկումների թեմա: Անգլերեն՝ manspreading , նեոլոգիզմը առաջարկվեց ֆեմինիստուհիների կողմից Tumblr սոցիալական կայքում, 2013 թվին, երբ սկսվեց նման «տրանսպորտային մաչիզմի» դեմ ուղղված ծրագիրը:

Նյու Յորքի Metropolitan Transportation Authority (MTA) և Սիեթլի Sound Transit կազմակերպությունները հովանավորեցին մեծ ակցիա, թողարկելով փոսթերներ՝ցուցապաստառներ, որտեղ կոչ էր արվում ավտոբուսներում և գնացքներում մյուս ուղևորների նկատմամբ ունենալ և պահել հարգալից, չափավոր դիրք: Ֆիլադելֆիայի, Չիկագոյի և Վաշինգտոնի /Կոլումբիայի շրջան, ԱՄՆ/ տրանսպորտային ընկերությունների պաշտոնյաները ,թերևս , հերքում են, որ խնդիրը այդքան լուրջ է: МТА ըներությունն անցկացնում է ակցիա .«Ախպե՛րս, խնդրում եմ մի՛ տարածվիր»(Dude, stop the spread please!) նշանաբանով: Ակտիվիստները, ովքեր կարծում են, որ տղամարդկանց նման վարքի դրսևորումները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր,պայքարում են դրա դեմ սեփական մեթոդներով: Օրինակ, նկարում են ուղևորներին նման դիրքում և նկարը տեղադրում համացանցում, համապատասխան վիրավորական մեկնաբանություններով,այդպիսով պախարակելով նրան հանրության առջև։

Երբ ակտիվիստները քննադատում են տղամարդկանց նման պահվածքը, քանի որ դա այլ ուղևորների նկատմամբ անուշադրության և կոպտության դրսևորում է, դրանք ենթակվում են քննադատության այն բանի համար, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են միայն տղամարդկանց վրա, այն դեպքում, որ երբեմն կանայք նույնպես տրասնպորտում գրավում են մեկից ավելի տեղ: Իսկ նկարների հրապարակումը քննադատվում է որպես անթույլատրելի հասարակական վիրավորանք:

2015թվի մայիսին Նյու Յորքում երկու լատինաամերիկացիներ կանգնեցին դատարանի առջև` «տրանսպորտում անհարգալից նստելու» համար։


Right now.Helsinki metro
Նման դիրքով եթե ինչ որ կին նստեր ապա նրան անպայման կսաստեին հայացքով, կամ կմեկնաբանեին նրա պահվածքը՝ որպես անբարո կամ լպիրշ։ Ոչ ոք չի ասում, որ կանայք նույնսպես այսպես նստեն։ Բոլորովին ոչ։ Խոսքը գնում է հանրային տարածքի մասին, որ այն գրավում են միայն տղամարդիկ։ Պատճառաբանությունը, որ նրանց ամորձիները կամ առնանդամը խանգարում է իրենց՝ ոտքերը փակ նստելուն, ամենախելահեղ հիմարություննե է։ Քանի որ ֆեմինիստներից մեկը կատակով ասել է. «Ես էլ բավականին մեծ կրծքեր ունեմ, որոնք ինձ խանգարում են ձեռքերս գոգիս դրած կանացի նստելուն, բայց ես հո չեմ տարածում ձեռքերս հարևանությամբ նստածների ուսերին կամ նստատեղ գրավում»։ 
Piccadilly Line, London.4 Train, NYCBostonDC MetroUptown 1 train, NYC.London Overground to Clapham Junctionplease note the ad behind this manSydney, Australia. Bankstown train line, May 2015.C train, NYCLondon Overgroundsuper dry

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և