լուսանկարը՝ kingoftheflatscreen.com |
Մեքսիկայում
համարյա ամեն չորրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության, իր
զուգընկերոջ կողմից //2006թ. ընտանիքում դինամիկ հարաբերությունների ազգային
հետազոտության տվյալներից//:
Բռնության ենթակված կանանց 86 տոկոսն այդ
մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին //2006թ. ընտանիքում դինամիկ
հարաբերությունների ազգային հետազոտության տվյալներից//:
Մեքսիկայում
գործում են օգնության 60 կենտրոններ: Դրանիցից 36-ը կառավարվում են հասարակական
կազմակերպությունների, իսկ մյուսները` նահանգների
ու քաղաքների ղեկավարության կողմից:
Հետաքննություններ
և մեղադրական վճիռներ.
Չիապաս նահանգում կանանց նկատմամբ բռնությունների մասին
հայտարարությունների 90 տոկոսն ավարտվում են կողմերի հաշտեցմամբ: Դրա պատճառն այն
է, որ կառավարական մարմինները տուժածի վնասվածքները շատ լուրջ չեն համարում, կամ
հենց տուժածը չի ցանկանում շարունակել հետաքննությունը /«ընտանիքի կոմպլեքսային
զարգացման համակարգի» տվյալներից/:
nobelwomensinitiative.org |
2005թվին Սյուդադ-Խուրաես քաղաքում 177 տեղական չինովնիկներ
մեղադրվեցին 10 տարվա ընթացքում մոտ 300 կանանց սպանության գործերի հետաքննության
ժամանակ ծառայողական դիրքի չարաշաhման մեջ: Սակայն նրանցից և ոչ մեկը պատասխանատվություն չկրեց:
Սան-Սալվադոր-Աթենքո քաղաքում ոստիկանները մասնակցել էին
2006թ. մայիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալված 26-ից ավելի կանանց
նկատմամբ բռնությունների և սեռական ոտնձգությունների իրականացմանը: Չնայած
նահանգային և ֆեդերալ մասշտաբով իրականցված հետաքննությանը, այսօրվա դրությամբ
միայն 6 պաշտոնյայի նկատմամբ է հարուցվել քրեական գործ: Բոլոր նրանք մեղադրվում են
ընդամենը փոքրիկ իրավախախտումների մեջ:
Օրենսդրությունը.
2007թ փետրվարին ուժի մեջ է մտել « Կանանց նկատմամբ առանց բռնության կյանքի մասին համընդհանուր
օրենքը»։ Այդ օրվանից, շատ նահանգներ ընդունել են նմանատիպ օրենքներ, սակայն այդպես էլ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել` օրենքի կիրառման համար
անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման և
վերահսկողության համար։
Աղբյուրը՝ Amnesty International
Comments
Post a Comment